30/06/2026
Ուրբաթ օրը՝ հունիսի 26-ին, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ հիշատակի երեկո՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ և մեր «Կաիսա» դպրոցի հիմնադիր Տիգրան Նալբանդյանին։ Տիգրանը կյանքից հեռացավ անցած ամռանը, և արդեն մեկ տարի է, ինչ մեր դպրոցն ապրում է առանց նրա, բայց՝ նրա վառ հիշատակով։
Երեկոյի գլխավոր իրադարձությունը դարձավ «Կաիսա» շախմատային դպրոցին իր հիմնադրի՝ Տիգրան Նալբանդյանի անունը շնորհելու պաշտոնական արարողությունը։ Այսուհետ դպրոցը կկրի նրա անունը՝ որպես հարգանքի, երախտագիտության և նրա թողած ժառանգության պահպանման խորհրդանիշ։
Շատ ջերմ, տխուր և միևնույն ժամանակ լուսավոր երեկո էր։ Ցուցադրվեց ֆիլմ, որտեղ Տիգրանի մասին իրենց հուշերով կիսվեցին նրա հարազատները, ընկերները և շախմատային զինակիցները՝ առաջին մարզիչ Վլադիմիր Հայրապետյանը, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը և այլք։
Հովհաննես Գաբուզյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 15 խաղատախտակի վրա։ Հաղթեց բարեկամությունը։ Այսինքն՝ հաղթեց Հովհաննես Գաբուզյանը, բայց, միևնույն է, մթնոլորտը ընկերական էր 🙂
Անցկացվեց նաև սիրողական մրցաշար, որին մասնակցեց 66 շախմատիստ։ Մրցանակային եռյակը գլխավորեցին՝
Մարկ Մանուչարյանը (Տիգրանի սանը)
Վադիմ Մկրտչյանը («Գոլոս Արմենիի»)
Արարատ Պետրոսյանը («Արմենպրես»)
Մենք հիշում էինք, թե ինչպես 3,5 տարի առաջ հենց նույն «Մարիոտ» հյուրանոցում բոլորով նշում էինք մեր դպրոցի 10-ամյակը։ Այն ժամանակ Տիգրանը մեզ հետ էր։
Նա հիմա էլ է մեզ հետ։
Հիշում ենք, սիրում և կարոտում։ Լույս և խաղաղություն քո հոգուն։
В пятницу, 26 июня, в отеле «Марриотт Армения» прошел вечер памяти Тиграна Налбандяна - международного гроссмейстера, сеньора-тренера ФИДЕ, основателя нашей школы "Каисса". Тиграна не стало прошлым летом, вот уже год, как наша школа живет без него - но с памятью о нем.
Главным событием вечера стала официальная церемония присвоения шахматной школе «Каисса» имени ее основателя — Тиграна Налбандяна. Отныне школа будет носить его имя как символ уважения, признательности и сохранения его наследия.
Это был очень теплый, грустный, и одновременно светлый вечер. Был показан фильм, в котором воспоминаниями о Тигране делились его родные, друзья, и соратники-шахматисты - первый тренер Владимир Айрапетян, гроссмейстеры Элина Даниелян, Завен Андриасян, Оганес Габузян, 14 чемпион мира Владимир Крамник, и другие.
Оганес Габузян провел сеанс одновременной игры на 15 досках, победила дружба! То есть победил Оганес Габузан, но все равно - дружба:)
А еще был сыгран любительский турнир, который собрал 66 участников! В призовую тройку вошли:
Марк Манучарян, ученик Тиграна
Вадим Мкртчян ("Голос Армении")
Арарат Петросян («Арменпресс»)
Мы вспоминали, как 3,5 года назад, в том же отеле "Мариотт" мы все отмечали 10-летие нашей школы. Тигран тогда был с нами.
Он и сейчас с нами.
Помним, любим, скучаем. Светлая память.