29/05/2026
ԿԻՆԸ. ԾԱՂԿԵԼՈՒ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՎԵՍՏԸ
Կնոջ կյանքի մեծագույն արվեստը սեփական հոգու լույսն անմար պահելն է։
Նա ընտանիքի կենսատու աղբյուրն է, որից ծնվում են խաղաղությունն ու հավատը: Սակայն ցամաքած աղբյուրը չի զովացնի, մարած օջախը չի տաքացնի, իսկ սպառված սիրտը չի կարող անվերջ սիրել:
Ահա թե ինչու կինը պետք է ունենա իր լուռ, սրբազան տարածքը, ուր ոչ թե տալիս է, այլ՝ լցվում։ Ստեղծագործելը, բնությունը, լռությունն ու աղոթքը լոկ զբաղմունք չեն. դրանք հոգու վերածննդի ճանապարհներ են։
Կինը ծաղկում է այնտեղ, ուր նրան անկեղծորեն տեսնում են, լսում և գնահատում։ Իմաստուն տղամարդը գիտակցում է. կնոջ գեղեցկությունը սոսկ վայելելու համար չէ, այն ամենօրյա խնամք է պահանջում։ Որքան շատ սեր ու հոգատարություն է ստանում կինը, այնքան ավելի շատ կենսական ուժ է վերադարձնում աշխարհին։
Կինն օջախ է, որին կրակ է պետք։
Կինն աղբյուր է, որին մաքրություն է պետք։
Կինը լույս է, որին պաշտպանություն է պետք։
Կնոջ բարձրագույն առաքելությունը ոչ թե ինքն իրեն անմնացորդ սպառելն է, այլ՝ ծաղկելը։ Քանզի արթնացած ու ծաղկող կինը սեր և լույս է սփռում ոչ թե պարտքի զգացումից դրդված, այլ իր էության բնական, աստվածային առատությամբ։
@Երջանիկ լինելու արվեստ
23/05/2026
Այսպիսի տեսք ուներ վերջին զանգի արարողությունը հեռավոր 1966 -ին Գարդմանա աշխարհի Փիփ (Զագլիկ) գյուղի՝ այդ ժամանակ հիմնադրման 100 ամյակը բոլորած միջնակարգ դպրոցի բակում...
Երանությամբ հիշվող պատմություն, հրաշալի միջավայր, բարձրակարգ դպրոց՝ իրենց գործին անսահման նվիրված, հոգատար ու աշակերտի շահով առաջնորդվող ուսուցչական կազմով:
@Григор Алавердян
19/05/2026
Հումորը չի կարելի շփոթել ծաղրի հետ․ սրանք տարբեր երևույթներ են։ Մարդու ֆիզիկական առանձնահատկությունները ծաղրի թեմա դարձնելն ու դա «հումորի» փաթեթավորմամբ ներկայացնելը խոսում է արժեհամակարգի, բարոյականության ու, դե՛, դաստիարակության բացակայության մասին։ Էդ ամենի վրա ծիծաղողների ու կչկչացողների մասին լռում եմ…
Մանկական ուղեղային կաթված, Պարկինսոնի հիվանդություն, էսենցիալ տրեմոր, դիստոնիա, Տուրետի կամ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց «նմանակելով»՝ փորձել «հումորային» բովանդակություն ստանալ ու հետո դա հրամցնել հանրությանը, նշանակում է նորմալիզացնել առողջական կամ ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց ծաղրելը։ Ու սա հեռարձակել հանրային սփռում ունեցող հեռուստաալիքով....
Չի՛ կարելի, ոչ մի դեպքում, ծաղրել այս թեման։ Առհասարակ, ծաղրել ՉԻ՛ կարելի։ Առանց այն էլ ապրում ենք խտրական ու ոչ տոլերանտ հասարակությունում, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ թիրախավորվում են կամ, ավելի վատ դեպքում, արժանանում «խղճահարության»։ Մի՛ նորմալիզացրեք տգիտությունը, ծաղրը, կրթության ու դաստիարակության պակասը կամ` բացակայությունը։
Հ.Գ. Եթե չգիտեք, թե X համախտանիշն ինչպես է դրսևորվում, և առաջին հայացքից ձեզ ոչ մի բան տարօրինակ չի թվում, փորձեք պատկերացնել, թե ինչ ապրումներ կունենա այն մարդը, որն ունի այդ համախտանիշը և հեռուստատեսությամբ տեսնում է, թե ինչպես են ծաղրում` նմանակելով այդ համախտանիշն ունեցող մարդկանց։
Arsen Harutyunyan 👏
18/05/2026
Մեր ամենամեծ թշնամին այսօր չիմացությունն է:
Աշխարհը էնպիսի մի թափով է առաջ գնում, որ մենք իրավունք չունենք ամենատարրական բաները չիմանանք:
Մեր թշնամին տգիտությունն է:
Տգիտությունն ահավոր մի բան է, համայն մարդկության չարիքների պատճառը:
Եթե մենք տգետ լինենք, մեզանից դուրս եկած ղեկավարն էլ կարող է տգետ լինել:
Տգետ մարդը անհաղթահարելի է:
Սոս Սարգսյան
15/05/2026
Ընտանիքի միջազգային տոն 💙
Թող յուրաքանչյուր ընտանիքում միշտ իշխեն սերը, ջերմությունը, փոխադարձ հարգանքն ու խաղաղությունը։💙
Ընտանիքն այն վայրն է, որտեղ սկսվում է երջանկությունը, ձևավորվում են արժեքներն ու ծնվում ամենագեղեցիկ հիշողությունները։ 💙
Ամուր ընտանիքը՝ ամուր հասարակության հիմքն է։
💙
14/05/2026
Ծատուրյանն էլ գնաց...
Yerevak / Նիկոլայ Ծատուրյան // Մշակույթ // մաս 1
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
10/05/2026
Էլի շքեղ համախմբվածություն 🇦🇲
🔴Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագիծը
📸Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի
Լրացում մեկ օր անց 🤗
Սահմանված է ռեկորդ 😍
08/05/2026
Լավ կազմակերպված կրթական միջավայրը խթանում է երեխայի սոցիալական, կոգնիտիվ և ստեղծագործական զարգացումը, նվազեցնում է սթրեսը և բարձրացնում մոտիվացիան։ 🖌
Նկարը` պայմանական👇
Ֆիզիկական միջավայր✔️
📌Անվտանգություն․ ապահովել անվտանգ տարածք՝ առանց սուր անկյունների, վտանգավոր առարկաների։
📌Լուսավորություն և օդափոխություն․ բնական և արհեստական լուսավորությունը բավարար լինի, սենյակը պարբերաբար օդափոխվի։
📌Զոնավորում․ դասասենյակը բաժանել թեմատիկ հատվածների՝ ընթերցանության անկյուն, ստեղծագործական/ձեռագործ աշխատանքների մաս, խաղային հատված։
📌Միջոցների հասանելիություն․ գրքերն ու նյութերը դնել երեխային հասանելի հատվածում։
Դիդակտիկ և մեթոդական նյութեր✔️
📌Տարիքային համապատասխանություն․ նյութերն ու խաղերը պետք է լինեն երեխայի զարգացման մակարդակին համապատասխան։
📌Բազմազանություն․ ներառել տարբեր ձևաչափեր՝ գիրք, նկար, խաղ, փորձարկում։
📌Հավասարակշռություն․ ուսուցողական նյութերը չպետք է ծանրաբեռնեն երեխային, այլ տրամադրեն հնարավորություններ բացահայտելու և ստեղծագործելու։
Հոգեբանական միջավայր✔️
📌Ջերմ և վստահելի մթնոլորտ․ երեխան պետք է իրեն ապահով զգա, չվախենա սխալվելուց։
📌Հարգանք և փոխըմբռնում․ մանկավարժը երեխայի կարծիքը լսում է և խրախուսում։
📌Ընդգրկում․ ներգրավել բոլոր երեխաներին՝ անկախ կարողություններից կամ մշակութային տարբերություններից։
Կազմակերպչական մոտեցում✔️
📌Օրվա ռեժիմ․ հստակ ու կանխատեսելի օրակարգ, որը օգնում է երեխային սովորել կարգապահություն և ինքնուրույնություն։
📌Փոքր խմբեր․ հնարավորության դեպքում աշխատել փոքր խմբերով՝ ավելի անհատական մոտեցում ապահովելու համար։
📌Ծնողների ներգրավում․ պարբերաբար հաղորդակցվել ծնողների հետ, կազմակերպել հանդիպումներ և համատեղ ծրագրեր։
Թվային միջավայր✔️
📌Թեթև տեխնոլոգիական ներմուծում՝ օգտակար խաղային ծրագրեր, ինտերակտիվ նյութեր, բայց վերահսկվող ձևով։
📌Տեղեկատվական հիգիենա․ երեխաներին սովորեցնել ճիշտ օգտվել միջոցներից և տեխնոլոգիաներից։
07/05/2026
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԻՄԱՍՏՆՈւԹՅԱՄԲ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՂՆԵՐԸ ✔️ Մեղուները՝ մոլորակի ամենախելացի արարածներն են։ 🐝
Նրանք կարող են պաշտպանվել ավելի լավ, քան` մենք պատկերացնում ենք։
Բնության մեջ պատահականություններ չեն լինում։ Նույնիսկ, երբ փեթակի մեջ պատահմամբ հայտնվում է մուկ, առնետ կամ այլ «անկոչ հյուր», մեղուները խուճապի չեն մատնվում։ Նրանք չեն կարող մեծ մարմինը դուրս տանել, որովհետև այն չափից մեծ է։
Բայց նրանք անում են մի բան, որին ընդունակ են միայն ՀԱՎԱՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈւԹՅՈւՆ ունեցող արարածները։
Մեղուները, ամբողջությամբ փակում են վտանգը մոմով, այն վերածելով բնական մումիայի։ Այդպես նրանք կանգնեցնում են քայքայումը, բակտերիաների և վարակների տարածումը։ Նրանք այդպես եզրափակում են խնդիրը։
Տեսարանը գուցե սարսափելի է թվում, բայց դա մաքուր կենսաբանություն է, գոյատևման ռազմավարություն, կատարյալ սանիտարիա։
📌 Մարդիկ, հակաբիոտիկներով, ախտահանմամբ և լաբորատորիաներով, դեռ չեն հասել այն մակարդակին, որը մեղուները կատարել են միլիոնավոր տարիներ շարունակ։
Պարզապես «մեղր արտադրող միջատներ» չեն. նրանք մինի-ցիվիլիզացիա են՝
🔸 իրենց սեփական դեղամիջոցով
🔸 զինված բանակով
🔸 կանոններով
🔸 ճարտարապետությամբ
🔸 և հավաքական իմաստությամբ։
🐝 Մեղուների բացակայությամբ աշխարհը կմահանա, չեն լինի բույսերը, պտուղները, բանջարեղենը, անգամ մթնոլորտը աղետալի կվերափոխվի ։
Մեղուները պարզապես խելացի ու աշխատասեր չեն․ նրանք մոլորակի հիմնական բնական համակարգը ստեղծողն ու կառավարողներն են։
🐝 Երբ մեղու տեսնեք, մի՜ ասեք. ֊Վերացնում եմ, կխայթի. ընդամենը միջատ է։
Ձեր դիմաց կանգնած է փոքրիկ ճարտարապետ, բժիշկ, ինժեներ և ողջ կենդանի աշխարհի ՊԱՀԱՊԱՆԸ։
Այս ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԷԱԿՆԵՐԻ շնորհիվ է դեռ գոյատևում բնությունը և մարդկությունը։
Նյութի աղբյուրը՝ #ՇիրակիԱնարատՄեղր էջից