ՀՊՏՀ գրամշակութային ակումբ

ՀՊՏՀ գրամշակութային ակումբ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՊՏՀ գրամշակութային ակումբ, College & University, Nalbandyan 128, Yerevan.

12/03/2026

Սիրելի դասախոսներ , ուսանողներ , հետևորդներ!
🏛ՀՊՏՀ գրադարանը սիրով հրավիրում է սպասված հանդիպման ՀՊՏՀ դասախոս , բիզնես խորհրդատու, գործարար Գոռ Կարապետյանի հետ։
Հանդիպմանը կներկայացվի հեղինակի նոր «Linkedin 101» գիրքը։
Այն արդեն ներկայացվել է բազմաթիվ ընթերցողների և կոտրում է կարծրատիպը, թե LinkedIn-ը միայն բիզնեսի ներկայացուցիչների համար է։
Գիրքը ցույց է տալիս, որ հարթակն արդյունավետ գործիք է յուրաքանչյուրի համար՝ անկախ մասնագիտությունից ու ոլորտից։
Մնացած բազահայտումները հանդիպման ընթացքում։
Հանդիպումը կկայանա ամսի 24-ին ՀՊՏՀ կառավարման մասնաշենքի թիվ 217 լսարանում։
Հանդիպման ժամը 13։45
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։
Ի դեպ , ամենաակտիվ մասնակիցները կխրախուսվեն👨‍🏫

Photos from ՀՊՏՀ գրամշակութային ակումբ's post 08/03/2026

Մարտի 8-ը բացի կանանց միջազգային օր լինելոպց համարվում է աշխատավոր կանանց օր։ Այն առաջացել է 20-րդ դարի սկզբին՝ որպես կանանց իրավունքների, ընտրության ազատության և արդար աշխատանքային պայմանների համար մղվող շարժման խորհրդանիշ:

Այսօր մենք տոնում ենք այն կանանց օրը, ովքեր փոխել են աշխարհի զարգացման ընթացքը՝ ջարդելով կարծրատիպերն ու սահմանելով նոր չափանիշներ գիտության, մշակույթի և քաղաքականության մեջ: ❤️

15/02/2026

Հանդիպում երիտասարդ գրող -ի հետ։

12/02/2026

Սիրո, սպասման և անմնացորդ ընկերության մասին պատմող «731 օր քեզ համար» գիրքը արդեն հասցրել է գրավել բազմաթիվ ընթերցողների սրտերը 🤍։

ՀՊՏՀ գրամշակութային ակումբը սիրով հրավիրում է հանդիպման գրքի հեղինակ Տա Թևերի հետ` միասին խոսելու գրքի, մտքերի և դրանց հետևում կանգնած ապրումների մասին։ Սա հնարավորություն է լսելու գրքի ստեղծման պատմությունը, զրուցելու հեղինակի հետ և գուցե նորովի բացահայտելու այն, ինչ թաքնված է էջերի մեջ։

📅 Փետրվարի 18
🕜 13:40
📍 Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, չինական լսարան (303)

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ.

https://docs.google.com/forms/d/1s0PM2rOe-wNG85wAs_yU8Uooy0eHPMYNXo6IuyEaLQY/preview

Սիրով սպասում ենք բոլորիդ։

27/11/2025

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, սիրելի հետևորդներ։
Գրադարանը և ՀՊՏՀ մարքեթինգի ֆակուլտետը նախաձեռնել են հետաքրքիր հանդիպում։
Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի հոգեբան, վարքաբանական տնտեսագիտության առաջամարտիկներից մեկի ՝ Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» հանրահայտ գիրքը քննարկելու ենք Արտեմ Գրիգորյանի հետ։
Հանդիպման ընթացքում կբացահայտեք և մեր հյուրին, և ուշագրավ պատմություններով, հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս հանրահայտ գրքի թաքնված ուղերձները։
Իսկ եթե դեռ չեք կարդացել գիրքը, ապա հիմա ճիշտ ժամանակն է ։
Միացեք մեզ դեկտեմբերի 4-ին։

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, սիրելի հետևորդներ !
Գրադարանը և ՀՊՏՀ մարքեթինգի ֆակուլտետը նախաձեռնել են հետաքրքիր հանդիպում։
Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի հոգեբան, վարքաբանական տնտեսագիտության առաջամարտիկներից մեկի ՝ Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» հանրահայտ գիրքը քննարկելու ենք Արտեմ Գրիգորյանի հետ։
Հանդիպման ընթացքում կբացահայտեք և մեր հյուրին, և ուշագրավ պատմություններով, հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս հանրահայտ գրքի թաքնված ուղերձները։
Իսկ եթե դեռ չեք կարդացել գիրքը, ապա հիմա ճիշտ ժամանակն է ։
Միացեք մեզ դեկտեմբերի 4-ին։
#քանեման

Photos from ՀՊՏՀ գրամշակութային ակումբ's post 17/11/2025

ՀՊՏՀ ուսանողները մասնակցեցին «Живая шляпа-2025» միջհամալսարանական գրքային փառատոնին։

Ս.թ. նոյեմբերի 13-ին ՀՊՏՀ գրամշակութային ակումբի ուսանողները առցանց եղանակով միացան Ռուսաստանի Պետական կառավարման համալսարանի գիտական գրադարանի կողմից կազմակերպված «Живая шляпа-2025» փառատոնին՝ ուղղված երիտասարդների գրագիտության, ստեղծագործական ընթերցանության և միջազգային ուսանողական համագործակցության խթանմանը։ Փառատոնի թեման՝ «Քաջ սրտեր», անդրադարձ էր հերոսության, ներքին ուժի և հասարակ մարդկանց սխրանքների կարևորությանը։

ՀՊՏՀ թիմը ներկայացրեց Ֆյոդոր Դոստոևսկու 204–ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործությունը՝ «Խաղամոլը». ուսանողներ Սուրեն Շաբոյանը, Էլեն Անտոնյանը, Մոնիկա Ենգոյանը, Նարե Հաջաթյանը և Սուսաննա Պողոսյանը կարդացին վերոնշյալ ստեղծագործությունից փոքրիկ հատված՝ ներկայացնելով գրողի խորքային մտածողությունը և հերոսների հոգեբանական աշխարհը։

Շնորհակալություն մեր ուսանողներին՝ պատշաճ մասնակցության համար, ինչպես նաև ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանին աջակցության և նախաձեռնության համար։

Լուսանկարները վերցված են ГУУ պաշտոնական կայքէջից։

20/04/2025

Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

Գրամշակութային ակումբը մաղթում է լուսավոր Զատիկ։ Թող հարության խորհուրդը լցնի Ձեր սրտերը խաղաղությամբ, հավատով և սիրով։

#Զատիկ #ՀՊՏՀ #գրամշակութայինակումբ

Photos from ՀՊՏՀ գրամշակութային ակումբ's post 16/04/2025

🎙️ Ապրիլի 15-ին ՀՊՏՀ-ում կայացավ «Պոեզիայի ձայնը» խորագրով պանելային քննարկումը ՀՊՏՀ գրամշակութային ակումբի նախաձեռնությամբ։ Միջոցառման հյուրերն էին ժամանակակից գրող և բանաստեղծ Պետրոս Հոկտանյանը՝ «Մեզանից հետո» և «Կազինո» գրքերի հեղինակ, «Մի կյանք, մի խոսք, մի ձայն» նախաձեռնության ղեկավար և PH Production-ի հիմնադիր, ասմունքող Լիլի Առաքելյանը՝ PH Production-ի փոխտնօրենը, և ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, ասմունքի վարպետ և ճանաչված մշակութային գործիչ Բաբկեն Չոբանյանը։

🖋️ Քննարկման ընթացքում նրանք խոսեցին ժամանակակից պոեզիայի դերի, բեմում գրի ներկայացման ձևերի, ասմունքի արվեստի, ինչպես նաև՝ արվեստի ազդեցության մասին մեր ներաշխարհի, հասարակության և գրական դաշտի վրա։

✨ Միջոցառումն ուղեկցվեց կենդանի երաժշտությամբ ու ասմունքի գեղեցիկ կատարումներով՝ ինչպես հյուրերի, այնպես էլ ՀՊՏՀ գրամշակութային ակումբի անդամների կողմից։

Պանելային քննարկումն անցավ ջերմ մթնոլորտում՝ ուսանողների ակտիվ մասնակցությամբ և հետաքրքիր հարցուպատասխանի միջոցով։

#ՊոեզիայիՁայնը #ՀՊՏՀ #ԳրամշակութայինԱկումբ #ԺամանակակիցՊոեզիա #ՀայԳրականություն

11/04/2025

Ժամանակակից պոեզիան վաղուց դուրս է եկել գրքերի սահմաններից։ Այն այսօր հնչում է բեմերում, փողոցներում, սոցիալական հարթակներում ու մեր ներքին ձայնում։ Բայց ինչպե՞ս է այն ապրում մեր մեջ, ի՞նչ դեր ունի գրական աշխարհում, և արդյո՞ք շարունակում է թրթռալ՝ որպես հոգևոր ու քաղաքացիական ներշնչման աղբյուր։

ՀՊՏՀ գրամշակութային ակումբը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Պոեզիայի ձայնը» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ ժամանակակից պոեզիան կներկայանա իր բոլոր երանգներով՝ որպես ապրում, խոսք, ներկայացում և դիրքորոշում։

Մեր հյուրերն են՝

🖋️ Պետրոս Հոկտանյան – ժամանակակից գրող, բանաստեղծ, «Մեզանից հետո» և «Կազինո» գրքերի հեղինակ, «Մի կյանք, մի խոսք, մի ձայն» նախաձեռնության ղեկավար, PH Production-ի հիմնադիր

🎤 Լիլի Առաքելյան – ասմունքող, PH Production-ի փոխտնօրեն

🎭 Բաբկեն Չոբանյան – ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, արվեստի և մշակութային գործիչ, ասմունքի վարպետ։

📅 Ապրիլի 15 | 13:00

📍 ՀՊՏՀ, Կառավարման ֆակուլտետ, Մեծ դահլիճ

🎟️ Մուտքն ազատ է։
✅ Գրանցվիր մասնակցության համար`
https://forms.gle/3treB1HodBrYFBkF9

📣 Միացիր մեզ, որպեսզի վերաիմաստավորենք պոեզիայի ուժը նոր տեսանկյունից։ Դա ձայն է․ քո, իմ ու մեր ձայնը։

#ՊոեզիայիՁայնը #ՀՊՏՀ #ԳրամշակութայինԱկումբ #ԺամանակակիցԳրականություն

23/02/2025

Շնորհակալություն լուսաբանելու համար։

Photos from ՀՊՏՀ գրամշակութային ակումբ's post 11/02/2025

✨ Փետրվարի 11-ին «Մեկ ամիս, մեկ գիրք» նախաձեռնության շրջանակում իրականացվեց Է. Վոյնիչի «Բոռ» վեպի քննարկումը։

📚 Հագեցած քննարկման ընթացքում մասնակիցները խորացան վեպի բազմաշերտ կերպարների, նրանց հոգեբանական դիմագծերի և գաղափարական որոնումների մեջ։ Հատուկ ուշադրություն դարձվեց Արթուրի (Բոռի)՝ որպես հեղափոխականի, և Ջեմմայի՝ որպես ազատության ու սիրո միջև երկընտրանքի խորհրդանշական կերպարներին։

🔎 Քննարկվեցին նաև պատմական իրադարձությունների ազդեցությունը հերոսների կյանքի ու որոշումների վրա, ինչպես նաև հեղինակի պատկերած իդեալիզմի, անձնական ինքնազոհության և սոցիալական արդարության թեմաները։ Մտքերի փոխանակումը բացահայտեց ոչ միայն վեպի պատմական համատեքստը, այլև դրա ուղերձի արդիականությունը մեր օրերում՝ ազատության, հավատարմության և պայքարի գաղափարների տեսանկյունից։

Հետագա քննարկումների մասին տեղեկանալու համար հետևեք մեր էջին 🤗։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Nalbandyan 128
Yerevan