Հովհաննես Հովհաննիսյան Hovhannes Hovhannisyan

Հովհաննես Հովհաննիսյան Hovhannes Hovhannisyan

Share

Երևանի պետական համալսարանի ռեկտոր | Rector of Yerevan State University

Photos from ԵՊՀ - Yerevan State University's post 26/05/2026

ԵՊՀ ամենամյա հաշվետու գիտաժողովը երեք տարվա ընթացքում դարձել է համալսարանում գիտական աշխատանքի արդյունքները գնահատելու, զարգացման ընթացքը վերլուծելու և առաջիկա առաջնահերթությունները ձևակերպելու հարթակ։

Ձևաչափը հնարավորություն է տալիս համադրելու գիտական արդյունքները, կրթական գործընթացը և ռազմավարական նպատակները՝ առավել համակարգված մոտեցում ձևավորելու համալսարանի հետազոտական կարողությունների զարգացման հարցում։

16/05/2026

Այսօր Երևանի պետական համալսարանի հիմնադրման 107-ամյակն է։

Եվ պատահական չէ, որ հենց այս օրը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը՝ մեկ հարկի տակ միավորելով տարբեր տարիների համալսարանականներին։

ԵՊՀ ուժը միշտ եղել են ուսանողները, դասախոսները, գիտնականները, շրջանավարտները և բոլոր այն նվիրյալները, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ համալսարանը շարունակում է ապրել, զարգանալ ու շարժվել առաջ։

Այս ֆորումը վերադարձ է դեպի այն միջավայրը, որտեղ ձևավորվել են գաղափարներ, արժեքներ ու մասնագիտական ճանապարհներ։ Եվ այսօր այն մի նոր հնարավորություն է՝ միասին մտածելու ԵՊՀ ապագայի մասին, ամրապնդելու համալսարան-շրջանավարտ կապը՝ այն վերածելով շարունակական համագործակցության։

12/05/2026

Բարձրագույն կրթության զարգացման մշտատև գործընթացում իրենց կարևոր տեղն ու դերն ունեն գործընկերային հարաբերությունները ՀՀ թե՛ մասնավոր հատվածի, թե՛ պետական կառույցների հետ:

ԵՊՀ-ՊԵԿ համագործակցության ամրապնդման շնորհիվ ուսանողները հնարավորություն կունենան խորացնելու իրենց գիտելիքները, զարգացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև ձեռք բերելու անհրաժեշտ փորձառություն:

Photos from ԵՊՀ - Yerevan State University's post 05/05/2026

#ԵՊՀ

21/04/2026

ԵՊՀ-ն պատրաստ է շարունակելու իր դերը՝ որպես հարթակ, գործընկեր և պատասխանատու ինստիտուտ։ Մենք համոզված ենք, որ ԱԲ դարաշրջանում մրցունակությունը ձևավորվում է ոչ միայն գաղափարներով, այլև կրթված մարդկային ներուժով, գիտական միջավայրով և հաշվարկային կարողություններով։ Եվ այսօր այդ նախադրյալները հետևողականորեն ձևավորվում են ԵՊՀ-ում։

#ԵՊՀ

20/04/2026

Հայաստանը՝ ԱԲ համաշխարհային հեղափոխության մեջ առանցքային դերակատար։

#ԵՊՀ

Photos from ԵՊՀ - Yerevan State University's post 19/04/2026

ԵՊՀ-ի համար սա պարզապես միջոցառում չէ։ Սա օրակարգ է, որտեղ մենք ունենք մեր հստակ տեղը, դերն ու պատասխանատվությունը։

Համալսարանն է պատրաստում մասնագետների, փորձարկում գաղափարներ և ստեղծում նորարարական մոտեցումներ, որոնք կիրառվում են հասարակության խնդիրների լուծման համար։

17/04/2026

Հարգելի՛ ընկերներ,

Ուրախ եմ տեղեկացնել ԵՊՀ հերթական կարևոր ձեռքբերման մասին։ ASIIN գերմանական հավատարմագրող կառույցը 5 տարի ժամկետով միջազգային հավատարմագրում է շնորհել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի։

Սա վկայում է, որ մեր կրթական ծրագրերը համապատասխանում են եվրոպական որակավորումների պահանջներին և մեր ուսանողների ու շրջանավարտների համար բացում են նոր հնարավորություններ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում և ակադեմիական միջավայրում։

Շնորհակալություն եմ հայտնում այս գործընթացում ներգրավված ողջ թիմին՝ պատասխանատու, հետևողական և արդյունավետ աշխատանքի համար։

Կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը ԵՊՀ ռազմավարական առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ համալսարանը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելու, որ ԵՊՀ-ում տրվող կրթությունը համապատասխանի ամենաբարձր միջազգային չափանիշներին։

Photos from Հովհաննես Հովհաննիսյան Hovhannes Hovhannisyan's post 15/04/2026

Ծննդյան 93-ամյակն է նշում աշխարհահռչակ գիտնական, Երևանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանը։

Կան մարդիկ, որոնց մասին խոսելիս առաջինը հիշում ես ոչ միայն նրանց գիտական մեծ վաստակը, այլև մարդկային այն ջերմությունն ու արժանապատվությունը, որ նրանք փոխանցում են իրենց ներկայությամբ։ Յուրի Հովհաննիսյանն այդպիսի անհատականություններից է։ Նրա անունը վաղուց արդեն ամրագրված է համաշխարհային գիտության պատմության մեջ, սակայն յուրաքանչյուր հանդիպում նրա հետ հիշեցնում է, որ մեծությունը նախևառաջ մարդու մեջ է՝ մտքի ազնվության, համեստության, նվիրվածության ու արժանապատվության մեջ։

Վերջերս Դուբնայում մեր հանդիպումը ինձ համար այդպիսի մի վկայություն էր։ Եվ կրկին նույն ջերմությամբ հիշեցի նաև նրա այցն ու դասախոսությունը Երևանի պետական համալսարանում։ Դա պարզապես հանդիպում չէր մեծ գիտնականի հետ․ դա երևույթ էր, երբ համալսարանական լսարանը զգում էր, թե ինչ ուժ ունի գիտությանը հավատացող, գիտությամբ ապրող և սերունդներին այդ հավատը փոխանցող մարդու ներկայությունը։

Համալսարանական համայնքի համար մեծ արժեք է Յուրի Հովհաննիսյանի հետ ձևավորված այս կապը։ Մենք նրան գնահատում ենք ոչ միայն որպես բացառիկ գիտնականի, այլև որպես մեծ նվիրում, բարձր պատասխանատվությունու մտքի ազնվություն ունեցող մարդու։

Սրտանց շնորհավորում եմ Յուրի Հովհաննիսյանին՝ մաղթելով քաջառողջություն և դեռ երկար տարիների լուսավոր կյանք։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Yerevan