15/05/2026
ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում » մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը Decode Podcast -ի հեղինակ Գեղարդ Մութաֆյանի հյուրն է:
«Տվյալների գիտությունը բիզնեսում" մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի հետ զրուցել են տվյալագիտության, դրա արդիականության, կանխատեսումներ կատարելու, գծային ու ոչ գծային մոդելների ու մի շարք այլ հետաքրքիր թեմաներից։
Բավականին ինֆորմատիվ և հետաքրքիր հաղորդում է ստացվել։
DeCode #04 Ռուբեն Գևորգյան - Տվյալագիտություն, արհեստական բանականություն, կանխատեսումներ
Ռուբեն Գևորգյան - տնտեսագիտության դոկտորՌուբեն Գևորգյանի հետ խոսել ենք տվյալագիտության, դրա արդիականության, կանխատեսումներ կատարելու, գծային ու ոչ գծային մոդ...
06/05/2026
Decode Podcast -ի հեղինակ Գեղարդ Մութաֆյանի հյուրը "Տվյալների գիտությունը բիզնեսում" մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանն է, որի հետ խոսել են տվյալագիտության, դրա արդիականության, կանխատեսումներ կատարելու, գծային ու ոչ գծային մոդելների ու մի շարք այլ հետաքրքիր թեմաներից։
Բավականին ինֆորմատիվ և հետաքրքիր հաղորդում է ստացվել։
DeCode #04 Ռուբեն Գևորգյան - Տվյալագիտություն, արհեստական բանականություն, կանխատեսումներ
Ռուբեն Գևորգյան - տնտեսագիտության դոկտորՌուբեն Գևորգյանի հետ խոսել ենք տվյալագիտության, դրա արդիականության, կանխատեսումներ կատարելու, գծային ու ոչ գծային մոդ...
02/05/2026
«Mini_MBA» ծրագիր
ԵՊՀ բիզնես ինկուբատորում կրկին մեկնարկում է «Mini MBA» ծրագիրը՝ նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով և ցանկանում են տեսնել, թե ինչպես կարող են իրենց գաղափարները վերածվել հաջողակ բիզնես նախագծերի։
ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» ծրագիրը ձեզ կտրամադրի այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն բիզնես հմտությունները։
Ծրագրին կարող են դիմել բոլոր դասախոսները, ուսանողները, ասպիրանտները և հետազոտողները։
Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր և փորձագիտական մենթորություն՝ իրենց գաղափարները զարգացնելու համար։
Լավագույն 2 մասնակիցներն իրենց գաղափարների համար կստանան 400.000-ական ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ այն զարգացնելու և բիզնես դարձնելու համար:
Մանրամասները👇
https://www.ysu.am/announcement/92851 :
Գրանցումը 👇
https://forms.gle/GazwN1QPAPpvmqGx6:
06/04/2026
#Գիտական սեմինարները շարունակվում են։
Հարգելի գործընկերներ,
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Մարդ-համակարգիչ փոխազդեցություն և ուսումնառություն» գիտական լաբորատորիան շարունակում է գիտական սեմինարների շարքը։
📅 Ապրիլի 8-ին
🕒 12։30
📍 Բիզնես ինկուբատոր, 120 լսարան
🔹 Գիտական սեմինարի ընթացքում կքննարկվեն՝
* Ինտերֆեյսները ինչպես են մոլորեցնում օգտատերերին՝ հաշվարկային վերլուծություն։
* Բազմամոդալ ֆիզիոլոգիական տվյալների սինխրոնիզացման մարտահրավերներ․ աչքի շարժման հետևման, EEG-ի և Shimmer սենսորների հոսքերի համադրում։
Հանդիպումը կվարի «Մարդ-համակարգիչ փոխազդեցություն և ուսումնառություն» գիտական լաբորատորիայի ղեկավար տ․գ․թ․ Ենոք Հակոբյանը։
24/03/2026
📣 Գիտական հանդիպումների շարք
Հարգելի գործընկերներ,
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Մարդ-համակարգիչ փոխազդեցություն և ուսումնառություն» գիտական լաբորատորիան մեկնարկում է գիտական հանդիպումների շարք։
📅 Մարտի 25
🕒 12։30
📍 Բիզնես ինկուբատոր, 120 լսարան
🔹 Առաջին հանդիպման շրջանակում կքննարկվեն՝
1️⃣ Ֆինանսական որոշումների վարքագծային հիմքերը
Ինչպե՞ս է տեղեկատվության ներկայացման ձևը և թվային ուղղորդումները (nudges) ազդում ֆինանսական որոշումների վրա։ Կներկայացվեն փորձի կառուցվածքը, վարկածները, նախնական արդյունքները և հետագա քայլերը (20 ր․ + 10 ր․ Q&A)։
2️⃣ EEG-ի ներածություն
Ինչպե՞ս է գրանցվում ուղեղի էլեկտրական ակտիվությունը, ինչպես է այն վերածվում տվյալների և վերլուծվում, ինչպես նաև դրա կիրառություններն ու հիմնական մարտահրավերները (20 ր․ + 10 ր․ Q&A)։
Հանդիպումը կվարի լաբորատորիայի գիտաշխատող և ՏԳԲ մագիստրոսական ծրագրի դասախոս Զիլֆիմյանը։
---------------------
Հասցե՝ Աբովյան 52
#ԵՊՀ
24/03/2026
📣 Գիտական հանդիպումների շարք
Հարգելի գործընկերներ,
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Մարդ-համակարգիչ փոխազդեցություն և ուսումնառություն» գիտական լաբորատորիան մեկնարկում է գիտական հանդիպումների շարք։
📅 Մարտի 25
🕒 12։30
📍 Բիզնես ինկուբատոր, 120 լսարան
🔹 Առաջին հանդիպման շրջանակում կքննարկվեն՝
1️⃣ Ֆինանսական որոշումների վարքագծային հիմքերը
Ինչպե՞ս է տեղեկատվության ներկայացման ձևը և թվային ուղղորդումները (nudges) ազդում ֆինանսական որոշումների վրա։ Կներկայացվեն փորձի կառուցվածքը, վարկածները, նախնական արդյունքները և հետագա քայլերը (20 ր․ + 10 ր․ Q&A)։
2️⃣ EEG-ի ներածություն
Ինչպե՞ս է գրանցվում ուղեղի էլեկտրական ակտիվությունը, ինչպես է այն վերածվում տվյալների և վերլուծվում, ինչպես նաև դրա կիրառություններն ու հիմնական մարտահրավերները (20 ր․ + 10 ր․ Q&A)։
Հանդիպումը կվարի լաբորատորիայի գիտաշխատող Լուսինե Զիլֆիմյանը։
---------------------
Հասցե՝ Աբովյան 52
#ԵՊՀ #ՏԿՖ
20/02/2026
Հարգելի դիմորդներ,
ներկայացնում եմ "Տվյալների գիտությունը բիզնեսում" մագիստրոսական ծրագրի ընդունելության համար անհրաժեշտ գրականության ցանկը, https://www.facebook.com/groups/httpsarmdsforb.wordpress.comfbclidiwar2bq8n6։
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
https://www.ysu.am/faculty/78/educational-program-349/775
Ընդունելություն
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությու....
02/12/2025
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի "Տվյալների Գիտությունը Բիզնեսում" մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը և փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Դավիթ Հայրապետյանը ԵՊՀ-ում անցկացրած գիտական սեմինարի ընթացքում ներկայացրին իրենց համահեղինակած «Նորություններից մինչև կանխատեսումներ. նարատիվների էկոնոմետրիկա արժեթղթերի շուկաներում» թեմայով հետազոտությունը, որը հրապարակվել է հեղինակավոր «Journal of Risk and Financial Management» գիտական ամսագրում («From Headlines to Forecasts: Narrative Econometrics in Equity Markets»)։
🖇 Ավելին` https://www.ysu.am/faculty/78/articles/90353
11/11/2025
Տվյալներ, ռիսկեր, կառավարում. ԵՊՀ ասպիրանտ և "Տվյալների Գիտությունը Բիզնեսում" մագիստրոսական ծրագրի դասախոս Արեգա Պռազյանը ուսումնասիրում է մարդ-համակարգիչ փոխազդեցության առանձնահատկությունները ֆինանսներում
Տվյալներ, ռիսկեր, կառավարում․ ԵՊՀ ասպիրանտն ուսումնասիրում է մարդ-համակարգիչ փոխազդեցության առանձնահատկությունները ֆինանսներում
Մարդ-համակարգիչ փոխազդեցությունն այսօր համարվում է տեխնոլոգիական գիտության՝ լայնորեն ուսումնասիրվող ուղղություններից մեկը, որի կիրառությունը տարբեր ոլորտներու...