27/11/2025
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՀՏԷ ինստիտուտի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպել էր ինտելեկտուալ խաղը, որը միավորեց ուսանողներին գիտելիքի և թիմային ոգու շուրջ։ Մրցույթին մասնակցեցին 8 թիմեր, որոնք ցուցաբերեցին մտքի ճկունություն։
Խաղը անցկացվեց տարբեր փուլերով՝ արագ հարցերից մինչև թեմատիկ մրցում։ Յուրաքանչյուր փուլ նպաստում էր թիմերի տրամաբանական մտածողության, համատեղ որոշումներ ընդունելու ու գիտելիքային պաշարի բացահայտմանը։
Մթնոլորտը հագեցած էր մրցակցությամբ, էներգիայով ու բարձր տրամադրությամբ։ Հաղթող թիմերը արժանացան պատվոգրերի և նվերների։
Ուսանողական խորհուրդը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցների ու թիմերին ակտիվության և մասնակցության համար։
03/11/2025
Սիրելի պոլիտեխնիկցի ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը շարունակում է բացահայտել Հայաստանի հեքիաթային վայրերը։
Նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու մեր հերթական արշավը, այս անգամ դեպի՝
📍 Քոբայրավանք
📍 Դսեղի ծովեր
📍 Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանք
ուղղություններով։
Գրանցման վերջնաժամկետը` նոյեմբերի 6։
Շտապե’ք գրանցվել լավագույն հիշողություններ ձեռք բերելու համար։
Գրանցվելու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 672299
077 436377 ։
29/10/2025
ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը այսօր նշում է իր հիմնադրման 31-րդ ամյակը։
Յուրաքանչյուր ուսանող գիտի, թե որքան կարևոր է ուսումնական ճանապարհը անցնելիս զգալ հասակակիցների աջակցությունը՝ նրանց, ովքեր կիսում են նույն փորձը, և նրանց, ովքեր արդեն հաղթահարել են այն։
Ուսանողական խորհուրդը հանդիսանում է համալսարանի ուսանողական կյանքի կազմակերպման և համակարգման կարևոր բաղադրիչը՝ ծառայելով որպես ուսանողների ձայնը և համագործակցության հարթակը, որտեղ նորարարական գաղափարներն ու նախաձեռնությունները ստանում են առարկայական աջակցություն։
Այս տարիների ընթացքում ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը նախաձեռնել և իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ՝ նպաստելով ուսանողների աճին ու զարգացմանը, ակտիվ ուսանողական կյանքի ապահովմանը և համալսարանի ընդհանուր բարեփոխումներին։
Սիրելի ուսանողներ, շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր առիթի կապակցությամբ։ Միշտ հիշեք, որ Ուսանողական խորհուրդը ձեր կողքին է՝ ձեր գաղափարները կյանքի կոչելու, նախաձեռնությունները իրականացնելու և ուսանողական համայնքի ակտիվությունը խթանելու համար։
21/09/2025
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը պատմական որոշում ընդունեց․ հանրաքվեում քվեարկածների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 99%-ը, կողմ արտահայտվեց անկախ ու ինքնիշխան պետություն ունենալուն։ Այդ քայլով վերականգնվեց մեր դարավոր երազանքը՝ ապրել ազատ հայրենիքում և կերտել սեփական ապագան։
Հայաստանի անկախությունը ոչ միայն նոր էջ բացեց մեր պատմության մեջ, այլև դրեց ազգային ինքնության պահպանման ու զարգացման ամուր հիմքերը։ Այդ օրից սկսած՝ մեր երկիրը քայլեց միջազգային ճանաչման, պետական ինստիտուտների ձևավորման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ճանապարհով։
Այսօր, երբ նշում ենք Անկախության տոնը, հիշում ենք, որ անկախությունը նվեր չէ, այլ նվաճում, որը պահանջում է պահպանում ու արժևորում։ Դա մեր ժողովրդի համախմբվածության, տոկունության ու կամքի խորհրդանիշն է։
ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը շնորհավորում է բոլորին այս կարևոր օրվա առթիվ և կոչ անում նոր սերնդին՝ լինել նախաձեռնող, ստեղծարար ու պատասխանատու քաղաքացիներ, որպեսզի մեր հայրենիքը շարունակի զարգանալ՝ հզոր ու խաղաղ ապագայի համար։
Շնորհավոր Անկախության տոն 🇦🇲❤️
19/09/2025
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
📣Սիրելի պոլիտեխնիկցներ,
ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը շարունակում է բացահայտել Հայաստանի գողտրիկ ու կախարդական վայրերը։
Այս ուսումնական տարվա առաջին ու սպասված «Ճանաչիր Հայաստանը» խորագրով արշավը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։
Ճանապարհորդելու ենք հետևյալ երթուղով․
📍Հոռոմայր
📍Օձուն
📍Սաղմոսավանք
📍Լոռե բերդ
Համոզված եղիր՝ արշավը կթողնի անմոռանալի տպավորություններ և կդառնա քո լավագույն հիշողություններից մեկը։
Միացի՛ր մեզ, վայելիր աշունը և քննաշրջանից առաջ լիցքավորվիր նոր ուժերով։ Ներկայությունը քոնն է, իսկ անմոռանալի պահերը՝ մերը։ ✨
➡️Գրանցվելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը։
⁉️Մանրամասների և մասնակցության համար դիմեք ինստիտուտային կամ ֆակուլտետային ուսանողական խորհուրդներին կամ զանգահարիր հետևյալ հեռախոսահամարներով՝ 077436377 կամ 093 130815 ։
16/08/2025
2025 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Միասնության ուժը 2025» ռազմահայրենասիրական, ուսանողական-երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ինչպես նաև ՀԱՊՀ պրոռեկտորներ Կարապետ Թոռչյանը, Էլբակ Էլբակյանը և Սարգիս Ասատրյանցը, ովքեր հանդես եկան շնորհավորական խոսքով։ Նրանք կարևորեցին հավաքի կազմակերպման և անցկացման գործընթացը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մասնակիցների միասնությանը, հայրենասիրական ոգուն և ուսանողության ակտիվ ներգրավվածությանը։
Արարողության ընթացքում մասնակիցներին շնորհվեցին մրցանակներ, իսկ հավաքի ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեց
🧡 Նարնջագույն ճակատը,
որը ցուցաբերեց համախմբվածություն, նախաձեռնողականություն և բարձր պատրաստվածություն։
Այսպիսով, «Միասնության ուժը 2025» ռազմահայրենասիրական հավաքը եզրափակվեց բարձր տրամադրությամբ և արժանավայել մթնոլորտում՝ ամրապնդելով երիտասարդության հայրենասիրական դաստիարակության և միասնականության կարևորությունը։
30/07/2025
«Միասնության ուժը» հավաքի չորրորդ օրը կրկին մեկնարկեց ավանդական տողանով, որը շարունակում է միավորել մասնակիցներին կարգապահության և թիմային ոգու շուրջ։
Ռոբոտաշինության միջճակատային մրցաշարը ամփոփվեց առավոտյան։
🦾Հաղթող ճանաչվեց կապույտ ճակատը։ 💙
🛩 Մրցումային ծրագրում ներառված էր նաև անօդաչու թռչող սարքերի կառավարման մրցույթը, որի ընթացքում մասնակիցները փորձարկեցին իրենց տեխնիկական կարողություններն ու կառավարական հմտությունները։
📌 Լավագույն արդյունք գրանցեց կապույտ ճակատը։ 💙
🎨 Մեկնարկեց նաև նկարչության մրցույթը։ Ճակատների մասնակիցները սկսեցին իրենց ստեղծագործական աշխատանքները։
⚔️ Օրվա առանցքային նորույթներից էր «Ճակատա-մարտը»՝ ճակատների ղեկավարների միջև անցկացվող մրցույթը, որը նպատակ ուներ բացահայտել առաջնորդական կարողությունները, պատասխանատվության զգացումը և նախաձեռնողականությունը։
📌 Հաղթող ճանաչվեց կարմիր ճակատը։ ❤️
29/07/2025
Հավաքի երրորդ օրը մեկնարկեց արդեն մեզ հարազատ դարձած տողանով, որը կրկին միավորեց ճակատներին՝ նոր մարտահրավերների ու հաղթանակների սպասումով։
🏀 Տեղի ունեցավ բասկետբոլի միջճակատային մրցաշարը, որի ընթացքում ճակատները ցուցադրեցին լավ կազմակերպված խաղ, ֆիզիկական պատրաստվածություն և թիմային փոխհամագործակցություն։
📌 Մրցաշարի հաղթող ճանաչվեց նարնջագույն ճակատը։ 🧡
💡 Այս տարվա նորույթներից է հաքաթոնը, որն առաջին անգամ ներառվեց «Միասնության ուժը» հավաքի ծրագրում՝ ի նշան ինժեներական մտածողության և տեխնոլոգիական լուծումների կարևորման։ Ճակատներն արդեն սկսել են իրենց ստեղծարար աշխատանքները նախագծի շրջանակում՝ միավորելով գաղափարները ու գործի դնելով տեխնիկական գիտելիքները։
🤖 Օրվա տեխնոլոգիական շունչը ամփոփվեց ռոբոտաշինության միջճակատային մրցույթի մեկնարկով, որի ժամանակ տարբեր ճակատներ նախագծեցին իրենց ռոբոտները՝ ճշգրիտ հաշվարկներով և ստեղծարար լուծումներով։
Այսօր պարզ դարձավ՝ տեխնոլոգիաներն ու խաղը նույնքան միավորում են, որքան գաղափարն ու նպատակը։
28/07/2025
«Միասնության ուժը» հավաքի առավոտը սկսվեց ավանդական տողանով, որտեղ կրկին զգացվեց միասնականության էներգիան ու ոգևորությունը։ Ճամբարը շարունակվում է իր ակտիվ ռիթմով՝ համադրելով թե՛ սպորտը, թե՛ արվեստն ու միտքը։
🏐 Միջճակատային ֆուտբոլի և վոլեյբոլի մրցաշարերն անցան լարված ու դինամիկ մթնոլորտում։
Սպորտային խաղերին հաջորդեց նաև դրոշակի մրցաշարը։
▫️Խաղերում հաղթող ճանաչվեց նարնջագույն ճակատը։ 🧡
Այսօր միասնության ուժը շոշափելի դարձավ խաղադաշտում, երբ թիմերը պայքարում էին ոչ միայն հաղթանակի, այլև թիմային ոգու համար։
26/07/2025
ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի 30-ամյակին նվիրված «Միասնության ուժը» հավաքը մեկնարկեց հզոր, ոգևորիչ և ներշնչող մթնոլորտում։
Այս տարին խորհրդանշական է․ նշում ենք Ուսանողական խորհրդի հիմնադրման 30-րդ տարեդարձը։ Այդ կարևոր հոբելյանին նվիրված հավաքը այս անգամ ոչ միայն միավորում է ուսանողությանը, այլև խթանում է ինժեներական միտքն ու թիմային մտածողությունը։
🎙 Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտորները։
🔹 ՀԱՊՀ պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը խոսեց ուսանողների՝ որպես բուհի շարժիչ ուժի մասին՝ կարևորելով նման միջոցառումների դաստիարակչական նշանակությունը։
🔹 Պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը իր խոսքում շեշտեց երիտասարդ ինժեներների ներուժը՝ այն անվանելով երկրի առաջընթացի հենասյուն։
📣 Մեկնարկը տրվել է բարձր մակարդակով․ առաջին իսկ օրն արդեն զգացվում էր մասնակիցների եռանդը, թիմային ոգին ու խանդավառությունը։ Ամեն ինչ հուշում է, որ մեզ սպասվում են հիշարժան օրեր՝ լի նոր փորձառությամբ, ընկերական մթնոլորտով ու ոգեշնչող պահերով։