"Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր

"Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր

Share

“Փոքրիկ Իշխան” կրթահամալիրը կրթությունը իրականացնում է եռաստիճան համակարգով։

Կրթահամալիրը բաղկացած է 4 կրթական համակարգերից՝ նախակրթարան, տարրական,միջին և ավագ դպրոցներ։ Կրթահամալիրի շրջանավարտներին տրվում է միջնակարգ կրթության պետական նմուշի ատեստատ։

Նախակրթարանը ապահովում է հաստատությունում ընդգրկված
նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուն

Photos from "Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր's post 21/07/2026

Մեր սաների ճանաչողական և մշակութային այցը Բարսելոնա։ 🇪🇸✨
Աշակերտները բացահայտում են Իսպանիայի հարուստ պատմությունն ու ճարտարապետությունը՝ համատեղելով կրթությունը, մշակույթն ու ակտիվ հանգիստը։

Photos from "Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր's post 17/07/2026

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԻՍՊԱՆԻԱ🇪🇸
Երբ մեկ ճամփորդության մեջ համատեղվում են ամենակարևորը՝ կրթությունը, մշակույթն ու իսկական արկածները։ 📚🎭✈️

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի մեր թիմով արդեն մի քանի օր է, ինչ Իսպանիայում ենք։ Երեխաները ոչ միայն վայելում են ամառային հանգիստը, այլև ամեն քայլափոխի բացահայտում են երկրի հարուստ մշակույթն ու պատմությունը։

14/07/2026

❤️Այսօր «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանի ծննդյան տարեդարձն է։ Այն առանձնահատուկ օր է, քանի որ կրթահամալիրի և տ․ Խախամյանի հետ առնչվող յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ևս մեկ անգամ սիրո, ակնածանքի, վստահության և հիացմունքի խոսքեր ասելու նրան։

✨Լինելով «Փոքրիկ իշխան» մոլորակի բնակիչները՝ ցանկանում ենք, որ Դուք շարունակեք մեզ առաջնորդել էքզյուպերյան գաղափարախոսությամբ։ Մաղթում ենք Ձեզ միայն անկեղծ ժպիտներ, ստեղծագործական նորանոր թռիչքներ և անսահման երջանկություն։ Թող Ձեր կյանքի ճանապարհը միշտ լուսավոր ու ծաղկուն լինի, իսկ Ձեր անսահման բարությունը թող բոլորիս ուղղորդի դեպի լուսավորը։

🫶🏻Շնորհակալ ենք Ձեզ նվիրվածության և այն արժեքների համար, որոնք ամեն օր փոխանցում եք մեզ։ Շնորհակալ ենք, որ կրթահամալիրը դարձրել եք ոչ թե պարզապես աշխատավայր, այլ մի հոգատար ընտանիք, որտեղ կրթությունը զուգակցվում է հոգածությամբ և սրտացավությամբ, իսկ յուրաքանչյուր նպատակ դառնում է իրականություն։

Photos from "Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր's post 11/07/2026

🌿🏕️ Ամառային ճամբարը երեխաների համար ոչ միայն հանգստի, այլև նոր գիտելիքներ ձեռք բերելու, բնությունը բացահայտելու և անմոռանալի հիշողություններ կերտելու հրաշալի հնարավորություն է։

📌Մեր սաներն իրենց ամառային հանգիստն անցկացրին Լոռու մարզի գեղատեսիլ բնության գրկում՝ Ստեփանավանի դենդրոպարկի հարևանությամբ գտնվող «Կանչ» ճամբարում։

⛺️Ճամբարային առօրյան հագեցած էր կրթական, ճանաչողական և ակտիվ ժամանցային ծրագրերով։ Երեխաները մասնակցեցին ինտելեկտուալ խաղերի ու վիկտորինաների, հայրենաճանաչողական քննարկումների, ազգային պարերի ուսուցման և ուսումնաճանաչողական արշավների՝ բացահայտելով Լոռու պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության բացառիկ գեղեցկությունը։ Ծրագրի անբաժանելի մասն էին նաև սպորտային մրցումները, թիմային խաղերն ու ձիավարության դասերը, որոնք նպաստեցին երեխաների ֆիզիկական ակտիվության, համագործակցային հմտությունների և թիմային ոգու զարգացմանը։

🔥Յուրաքանչյուր օրը լի էր նոր բացահայտումներով, իսկ երեկոները՝ ջերմ խարույկի շուրջ անցկացրած գեղեցիկ պահերով:

💚Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Կանչ» ճամբարի ողջ անձնակազմին, ջոկատավարներին, կազմակերպչական թիմին և մեր դպրոցի ուսուցիչներին՝ համատեղ աշխատանքի, հոգատարության և մեր սաների համար ապահով, հետաքրքիր ու հիշարժան միջավայր ստեղծելու համար։

10/07/2026

❤️ Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր կրթահամալիրի շրջանավարտ Արինա Գալուկյանը ընդունվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Շրջակա միջավայրի և կայունության գիտություններ» բակալավրի կրթական ծրագրում ուսանելու։ 🇺🇸🎓

Դպրոցական տարիների ընթացքում Արինան մշտապես աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, պատասխանատվությամբ, կարգապահությամբ և նպատակասլացությամբ։ ✨ Նա եղել է դպրոցի ակտիվ ու նախաձեռնող աշակերտուհիներից՝ երկար տարիներ անդամակցելով Աշակերտական խորհրդին և ղեկավարելով սոցիալ-իրավական հանձնախումբը։

Արինայի նախաձեռնողականության, հետևողականության և նվիրումի շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ բնապահպանական և սոցիալական ծրագրեր, որոնք կարևոր ներդրում են ունեցել մեր դպրոցական համայնքի զարգացման գործում։ 🌱♻️

Նրա սերն ու հոգատար վերաբերմունքը բնության հանդեպ այսօր գեղեցիկ շարունակություն են գտել մասնագիտական ընտրության մեջ՝ վերածվելով գիտելիքով ու պատասխանատվությամբ լի նոր ճանապարհի։ 🌍💚

🌟 Համոզված ենք, որ այս կարևոր ձեռքբերումը նորանոր հնարավորությունների, բացահայտումների և հաջողությունների միայն սկիզբն է։

❤️Սիրելի՛ Արինա, մաղթում ենք քեզ հետաքրքիր և ոգեշնչող ուսանողական տարիներ, նոր գիտելիքներ, մասնագիտական մեծ ձեռքբերումներ, համարձակ նպատակներ և անսպառ հաջողություններ։

Photos from "Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր's post 06/07/2026

Որպես ուսուցման արդյունավետ մեթոդ՝ նախագծային կրթությունը միտված է աշակերտների ստեղծագործական, հետազոտական և համագործակցային ներուժի բացահայտմանը՝ սովորեցնելով ստացված գիտելիքը ծառայեցնել գործնական խնդիրների լուծմանը։

Այս տարի 4-րդ դասարանի մեր սաները իրականացրեցին «Ուսումնական նյութերի ստեղծում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ» նախագիծը, որի շրջանակում ուսումնասիրեցին ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության դերը կրթության մեջ, կատարեցին հետազոտական աշխատանք և ստեղծեցին տարբեր առարկաների համար նախատեսված թվային ուսումնական նյութեր՝ տեսանյութեր, կրթական խաղեր, կոմիքս և խաչբառ։

Նախագիծը հնարավորություն տվեց մեր սաներին կիրառել ձեռք բերած գիտելիքները գործնականում և ներկայացնել տեխնոլոգիաների արդյունավետ, ստեղծագործ և նպատակային կիրառման հնարավորությունները։

Շնորհակալություն ենք հայտնում նախագծի ղեկավար Ծաղիկ Դավթյանին` կազմակերպման, ուղղորդման և արդյունավետ իրականացման համար։

04/07/2026

📚 🇫🇷 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր կրթահամալիրի շրջանավարտ Վիոլետա Գալստյանը ընդունվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի ֆակուլտետ։

✨Վիոլետան դպրոցական տարիների ընթացքում մշտապես աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ, գիտելիքի հանդեպ անկեղծ սիրով, պատասխանատվության բարձր զգացումով և սովորելու անսահման հետաքրքրությամբ։ Նրա աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու վերլուծական մտածողությունը, ինչպես նաև ստեղծագործ մոտեցումն ու համառությունը միշտ առանձնացրել են նրան՝ դարձնելով մեր կրթահամալիրի լավագույն սաներից մեկը։

🫶🏻Մշակույթի և արվեստի նկատմամբ ունեցած սերն ու նուրբ ճաշակը, ընթերցանության հանդեպ առանձնահատուկ հետաքրքրվածությունն ու լայն աշխարհայացքը ձևավորել են նրա ինքնատիպ մտածողությունն ու հարուստ ներաշխարհը։ Վիոլետան միշտ պատրաստ է եղել հաղթահարելու նոր մարտահրավերներ, զարգանալու և վստահ քայլերով առաջ շարժվելու դեպի իր նպատակները։

😊Համոզված ենք, որ համալսարանական նոր փուլը նրա համար կդառնա նոր հնարավորությունների, մասնագիտական աճի և նշանակալի ձեռքբերումների սկիզբ։ Վստահ ենք՝ իր գիտելիքներով, աշխատասիրությամբ և ստեղծագործ ներուժով նա դեռ բազմաթիվ հաջողություններ է գրանցելու։

❤️Սրտանց շնորհավորում ենք Վիոլետային այս կարևոր ձեռքբերման առթիվ և մաղթում անսպառ հաջողություններ, նոր նվաճումներ, հետաքրքիր բացահայտումներ և լուսավոր ապագա։

03/07/2026
02/07/2026

✨ Նախագծային աշխատանք 4բ դասարանում
👩🏻‍🏫 Հեղինակ՝ Ծաղիկ Դավթյան
📝 Նախագիծ՝ «Ուսումնական նյութերի ստեղծում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ»

Photos from ԿԱՆՉ / Kanch Travel's post 01/07/2026
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Sevan Street
Yerevan
374002

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00