Armenianmusic.am

Armenianmusic.am

Share

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծ»

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝

• ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
• պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
• ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
• վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
• վերականգնել նոտային գրականությունը

Ծամ իս թորգե 25/01/2022

«Ծամ իս թորգե»-ն Սասունի գավառի սիրային պարերգ է: Այս երգը հայտնի է նաև «Խորոտիկ» անունով: 🤍

Կատարում է «Ակունք» ազգագրական համույթը

Ծամ իս թորգե Սասունի գավառի սիրային պարերգ է: Այս երգը հայտնի է նաև «Խորոտիկ» անունով:

Արդ ցնծացեք 06/01/2022

Արդ ցնծացեք✨
Մանուկ Հիսուսն է ծնվել։

Օրացույցի այս օրը՝ հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով և փրկության հույսով:

Քրիստոսի ծնունդը ավետող այս երգով շնորհավորում ենք բոլորի Սուրբ Ծնունդը։
Այսպիսի երգերը կոչվում են նաև «Ավետիսներ»: Գյուղերում Ծննդյան երգերը հիմնականում երգել են երեխաները և պատանիները: Այսպես երգելով մտնում էին գյուղի գրեթե բոլոր տները: «Ավետիս պտտողներին» գյուղացիները տալիս էին ձու, յուղ, դրամ և ուրիշ նվերներ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

Արդ ցնծացեք Քրիստոսի ծնունդը ավետող երգ է: Այսպիսի երգերը կոչվում են նաև «Ավետիսներ»: Գյուղերում Ծննդյան երգերը հիմնականում երգել են երեխաները և պատանիները: Այսպես երգելով մտ....

Հայր մեր 22/12/2021

Այս մանկական «Հայր մերը» Կոմիտասը գրել է 1915 թվականին, աքսորից վերադարձից հետո, և սա Կոմիտասի վերջին երգն է: Հայ ժողովրդի լինել-չլինելու այդ ճակատագրական պահին մանկան շուրթերով Աստծուց կյանք է խնդրվում հայրերի ու մայրերի համար, և որ Աստված պահպանի բոլոր մանուկներին:

Երգը կատարեցին Մխիթար Սեբաստացի կրթօջախի երգչախմբի մանուկները։

Հայր մեր Այս մանկական «Հայր մերը» Կոմիտասը գրել է 1915 թվականին, աքսորից վերադարձից հետո, և սա Կոմիտասի վերջին երգն է: Հայ ժողովրդի լինել-չլինելու այդ ճակատագրական պահին մանկա...

Տիկ զարկեմ, եղ հանեմ 13/12/2021

Հայկական խոհանոցի պատմությունը գնում է դեպի դարերի խորքը, իսկ նրա առանձնահատկությունները պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով:
Այսօր կխոսենք մեր սիրելի ուտեստներից մեկի՝ հարիսայի մասին։ Այն համարվում է ծիսական նշանակություն ունեցող ուտեստ։

Ըստ լուրերի հարիսան առաջին անգամ պատրաստել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Երբ Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը, իսկ վրան՝ ձավարը։ Այնուհետև նա հրամայում է՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա, հարի՛ր սա, այդտեղից էլ ծագել է կերակրի անունը՝ հարիսա։
Հիշենք նաև, թե հարիսան որքան կարևոր նշանակություն ունի մուսալեռցիների համար։ Այն կապված է Մուսա լեռան հերոսական ինքնպաշտպանության հետ։ Պաշարված Մուսալեռցիները ցորենով և այծի մսով պատրաստել են ապուրը, որն էլ եղել է նրանց սննդի միակ աղբյուրն ու կենսական նշանակություն ունեցել նրանց գոյատևման համար։ Մինչ օրս նրանք հարիսան եփում են սեպտեմբերի երրորդ կիրակի օրը։

Տիկ զարկեմ, եղ հանեմ Խնոցին կոչվում է նաև «ծփոց» և «ձձում»: Խնոցին մածունը կամ թթվասերը հարելու եղանակով կարագը թանից զատելու համար է: Խնոցի հարելը ընդհանրապես երիտասարդ աղջիկների և հա...

Photos from Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia's post 03/11/2021

Ահա ավարտվեց մի գեղեցիկ, մշակութային, հայապահպան ցուցահանդես, որտեղ երաժշտական ներդրում ունեցավ նաև armenianmusic.am-ը 🎧🪕🙂

Ցուցահանդեսի աջակից՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը այցելուներին հնարավորություն էր ընձեռել հատուկ ականջակալների միջոցով ունկնդրել և ծանոթանալ հայկական տարբեր տարածաշրջանների համապատասխան երաժշտությանը, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծում ներառված երգացանկից։

20/10/2021

#հայկականնվագարաններ Եկ միասին ճանաչենք մեր ազգային գործիքները 🪕
«Քանոն» ազգային նվագարան

Քանոնն արևելյան գործիք է և համարվում է մենակատարային և անսամբլային նվագարան: Այն պատրաստվում է ծիրանենու, ընկուզենու, հաճարենու, չինարու փայտից։ Իրանը 30-90 սմ է, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից։ Հիմնականում ունի 24-26 եռակի լարեր։
Նվագարանը մեծ տարածում ունի արաբական աշխարհում, Եգիպտոսում, Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայում, Պարսկաստանում, Հունաստանում:
Որպես հիմնական տարատեսակներ տարբերակում են`
⚜ արաբական քանունը
⚜ պարսկական գանունը
⚜ հայկական քանոնը:
Հայկական քանոնն իր ուրույն տեղն ունի և տարբերվում է այլ ազգերի քանոններից՝
իր ինտոնացիոն հնչողությամբ, լադային կառուցվածքով, երաժշտական արտահայտչամիջոցներով, տեխնիկայի կատարողական ոճով և ձևերով: Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով։ Շարժական հատուկ բռնակների միջոցով ամեն լարախմբի համար 2 առանձին բռնակ կա: Բանալիի օգնությամբ կես տոն բարձրացվում կամ իջեցվում է հենց նվագի ընթացքում, ձախ ձեռքով: Քանոնը նվագում են ծնկների վրա, ձախ ոտքը աջի վրա դրած, միաձայն, երկձայն և բազմաձայն հնչողությամբ։
Սկզբում քանոնը նվագում էին միայն տղամարդիկ, իսկ հետո դարձավ կանանց սիրելի գործիքը:

#ԱզգայինՆվագարան #քանոն #մշակույթ #երգարվեստ

18/10/2021

Ոտնլվայի արարողության երգ, որը համարվում է Գանձ։

Գանձը, որպես երաժշտաբանաստեղծական տեսակ, սերում է ժամագրքային հնագույն երգեցիկ քարոզից: Այս ժանրի ստեղծող է համարվում Գրիգոր Նարեկացին։ Գանձերն ունեն պատմող-նկարագրական բնույթ, ըստ ձևի՝ դրանց մեջ կան թե՛ արձակ բանաստեղծություններ, թե՛ հանգավոր կամ անհանգ տաղաչափված քերթվածքներ:

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծ
Renaissance Foundation Armenia

#հայկականերգեր #հայմշակույթ #մշակույթ #նարեկացի #գանձ #հայկականժառանգություն #հայաստան #ազգային #Ազգային #հոգևոր

11/10/2021

#հայկականնվագարաններ Եկ միասին ճանաչենք մեր ազգային գործիքները 🪕
«Քամանչա» ազգային նվագարան

Քամանչան ծագել է արաբերեն քեման, ջութակ բառից։
Այն լարային նվագարան է, 3-4 մետաղյա լարերով , գնդաձև /դդմանման/ կորպուսով, թաղանթային մեմբրանով, որ տարածված է Իրանում, հարևան երկրներում, ինչպես նաև Հայաստանում: Լարերը ձգվում են ցլի փուչիկի թաղանթի վրայով: Վզիկը և մատնադաշտը առանց նոտաների բաժանման է: Գնդաձև կորպուսի ներքևում, մոտ 20 սմ երկարությամբ ցից ՙոտք՚ է ամրացված, որ նվագելիս հենարան է ծառայում, այն հենում են ծնկից վերև գործիքը բռնելով ձախ ձեռքով, իսկ աղեղը` աջ:

#ԱզգայինՆվագարան #քամանչա #մշակույթ #երգարվեստ

28/09/2021

«Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ:
Սեպտեմբերի 26-ին լրացավ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 152 ամյակը:

Նրա գործունեության շերտերը բազմաթիվ թելերով ներհյուսված են հայ երաժշտության տարբեր ճյուղերին: Երաժշտատեսական, ստեղծագործական, ազգագրական, հետազոտական, կատարողական, խմբավարական փայլուն գործունեությունից բացի, նա ծավալել է մանկավարժական բուռն գործունեություն:

Կոմիտասը հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար:

Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասն իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել` երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: Եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
- Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:

Հազար ափսոս, որ մեր հանճարներն անմահ չեն։

Շնորհավոր ծնունդդ մեծն Վարդապետ։

24/09/2021

Վայելեք Սայաթ-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգի թառային կատարումը:

Կատարող՝ Արտեմ Խաչատուր

#հայկականնվագարաններ Եկ միասին ճանաչենք մեր ազգային գործիքները 🪕

#ԱզգայինՆվագարան #թառ #մշակույթ #երգարվեստ

24/09/2021

#հայկականնվագարաններ Եկ միասին ճանաչենք մեր ազգային գործիքները 🪕
«Թառ» ազգային նվագարան

Թառը լարային կսմիթային նվագարան է ութ կամ տասնմեկ լարանի: Նվագում են կնտնտոցով: Գուղը ութաձև է, սնամեջ ամուր փայտից, թաղանթապատ փայտյա հենակը դրված է փառի վրա, սիմերը աղիքից կամ մետաղյա, թևը կամ կոթը բաժանված է 20-23 փարդայի:
Թառը տարածված է Իրանում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Հայաստանում տարածված է հիմնականում տասնմեկ լար ունեցող թառ, որոնցից առաջին երեք զույգը համարվում են հիմնական, իսկ մյուս երկու զույգը և մեկ կենտը օբերտոնային:

Հայ երաժիշտներ Բ.Մելիքյանը, Ս.Սեյրանյանը և ուրիշները զգալի ներդրում ունեն թառի կատարողական արվեստի զարգացման ասպարեզում:

#ԱզգայինՆվագարան #թառ #մշակույթ #երգարվեստ

22/09/2021
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


3a Marshal Baghramyan Avenue
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00