Երևանի հ 75 հիմնական դպրոց

Երևանի հ 75 հիմնական դպրոց

Share

Հանրակրթական դպրոց

19/06/2026

❗️Հարգելի՛ ծնողներ, հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։

❗️Հարգելի՛ ծնողներ, հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։

Հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են հայտագրել երեխաներին հայերենով ուսուցմամբ դասարաններում։

✅Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
✅Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
✅Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս բոլոր ծնողներին՝ մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և անցնել նույնականացում https://my.emis.am/ համակարգում, որպեսզի հայտագրման համակարգի բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային արագ գրանցել նախընտրելի դպրոցում:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չի լինելու միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել նույն երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։

Ավելին՝ https://escs.am/am/news/37090

Photos from Երևանի հ 75 հիմնական դպրոց's post 19/06/2026

📚 Ավարտական քննություն

#Օտարլեզու

18/06/2026

Vբ դասարանի աշակերտները դասղեկ Մ. Օխիկյանի նախաձեռնությամբ ճանաչողական այցով եղան Գյումրիում, որտեղ անցկացրին հետաքրքիր և հագեցած օր։ Նրանք այցելեցին Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, Գյումրու կոլորիտն ապահովող պատմամշակութային կոթողներ և հուշարձաններ, շրջեցին քաղաքի գեղեցիկ փողոցներով ու վայելեցին քաղաք յուրահատուկ մթնոլորտը։ Այցը երեխաներին պարգևեց նոր գիտելիքներ, վառ տպավորություններ և անմոռանալի հիշողություններ։

Photos from Երևանի հ 75 հիմնական դպրոց's post 15/06/2026

📚 Ավարտական քննություն

#Բնագիտություն


Հաջողություն ենք մաղթում մեր շրջանավարտներին։

#ԱվարտականՔննություն #Բնագիտություն #Շրջանավարտներ #Հաջողություն #ԴպրոցականԿյանք

Photos from Երևանի հ 75 հիմնական դպրոց's post 13/06/2026

Նախակրթարանն այսօր

Photos from Երևանի հ 75 հիմնական դպրոց's post 11/06/2026

📚 Ավարտական քննություն

#Մաթեմատիկա


Հաջողություն ենք մաղթում մեր շրջանավարտներին։

#ԱվարտականՔննություն #Մաթեմատիկա #Շրջանավարտներ #Հաջողություն #ԴպրոցականԿյանք

Photos from Երևանի հ 75 հիմնական դպրոց's post 10/06/2026

Հունիսի 10-ին Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի հոգեբան Արեն Աջամյանը իրականացրեց «Գիտակից ծնողավարությունը որպես երեխայի զարգացման կարևոր գործոն» սեմինարը՝ ծնողների համար, որի նպատակն էր զարգացնել ծնողների գիտելիքները, հմտություններն ու գիտակցված վերաբերմունքն արդյունավետ ծնողավարման նկատմամբ, որն իր հերթին կնպաստի երեխաների հուզական, սոցիալական և ճանաչողական առողջ զարգացմանը։

Photos from Երևանի հ 75 հիմնական դպրոց's post 06/06/2026

Նախակրթարանն այսօր🤍

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 02/06/2026

Ի գիտություն📍

Photos from Երևանի հ 75 հիմնական դպրոց's post 02/06/2026

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Նիստին մասնակցել է 9-րդ դասարանի 64 աշակերտ, որոնք մեկ օրով ստանձնել էին Երևան քաղաքի ավագանու անդամների դերը։ Մեր դպրոցի ներկայացուցիչը IXա դասարանի աշակերտուհի Մեքսինե Մարտիրոսյանն էր։

Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը: Նախապես ներկայացված 78 զեկույցից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ընտրվել էին լավագույն հինգը։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00