16/05/2026
ՆՈՐ ԱՆՈւՆՆԵՐ
Մայիսի 15- ին տեղի ունեցավ Հայաստանի «Նոր անուններ» և Ռուսաստանի «Նոր անուններ» ծրագրերի համատեղ համերգը: Համերգին մասնակցում էին մեր պատանի երգչուհի Էլիզմարի Շախանումյանը, դասատու՝ ԵՊԿ դոցենտ Աննա Պողոսյան, կոնցերտմայստեր ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյան և պատանի սաքսոֆոնահար Հայկ Սիմոնյանը, դասատու՝ Նարինե Ղուկասյան, կոնցերտմայստեր Մարգարիտա Գրիգորյան: Նրանք օրերս կայացած լսումների արդյունքում ընտրվել են՝ որպես Ռուսաստանի «Նոր անուններ» ծրագրի կրթաթոշակառու: Համերգին ողջույնի ելույթով հանդես եկավ «Մալունցյան» փողային համույթը: Շնորհավորում ենք մեր պատանի երաժիշտներին այս մեծ հաջողության առթիվ:
14/05/2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի և «Հայաստանի նոր անուններ» ծրագրի օժանդակությամբ Հայաստանում հյուրընկալել ենք Ռուսաստանի «Իվետա Վորոնովայի անվան նոր անուններ» միջազգային բարեգործական հիմնադրամի փոխնախագահ Ալեքսանդր Պետրոսյանին, Սուզդալի ամառային դպրոցի տնօրեն Օլեսյա Տիմոշենկոյին և ծրագրի կրթաթոշակառուներին:
Այցի շրջանակում տեղի են ունեցել վարպետության դասեր, մասնագիտական ունկնդրում Ռուսաստանից ժամանած անվանի երաժիշտներ՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, ֆլեյտահար Անտոն Սիլվերստովի, Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոց-կատարողական արվեստի ակադեմիայի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ելենա Պոպկովայի, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի և ԳԻՏԻՍ-ի դասախոս,սոպրանո, օպերային մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Եվգենիա Աֆանասևայի ղեկավարությամբ։
Սա հիանալի հնարավորություն էր հայ պատանի երաժիշտ-կատարողների ինքնադրսևորման և մասնագիտական նոր հմտությունների ձեռք բերման համար: Ունկնդրման արդյունքում ընտրված շնորհալի հայ պատանիներն արժանացել են Հիմնադրամի սահմանած խրախուսական կրթաթոթոշակին:
Վաղը՝ մայիսի 15-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ և ռուս շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների համատեղ համերգ:
11/05/2026
Մեր Էլիզմարին այս համերգում
09/05/2026
Միքայել Մալունցյանի խոսքը Արամ Խաչատրյանի մասին /1962
Enjoy the videos and music that you love, upload original content and share it all with friends, family and the world on YouTube.
21/04/2026
ՔՈւՅՐ ԴՊՐՈՑ
Կայացավ Երևանի Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոցի համերգը Եղեգնաձորի երաժշտական դպրոցում: Նախ՝ մեզ ողջունեց հյուրընկալող դպրոցը ազգային նվագարանների համույթի գեղեցիկ ելույթով, ապա բեմահարթակը տրամադրվեց մեր պատանի երաժիշտ-կատարողներին: Մեր դասական եռյակի, պատանի շվիահարների ու երգիչների, լարային, փողային գործիքների ու անսամբլների ելույթները հիացրին հանդիսատեսին: Սա հաստատումն էր այս ծրագրի գլխավոր գաղափարի՝ երկու տարբեր միջավայրերում ապրող, ստեղծագործող պատանիներ պետք է հաղորդակից լինեն միմյանց, համագործակցեն ու միանան մեկ միասնական գաղափարի՝ որակյալ երաժշտություն ստեղծելու շուրջ: Համերգի վերջում երկու դպրոցները շնորհավորեցին միմյանց այս գեղեցիկ համագործակցության հաջող մեկնարկի առթիվ՝ նույնքան հաջող շարունակության ակնկալիքով: Շնորհակալություն ենք հայտնում Եղեգնաձորի երաժշտական դպրոցին՝ ջերմ ընդունելության համար: Այս ծրագրի նախաձեռնման և որակյալ կազմակերպման համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցին, ի դեմս տնօրեն Մոնիկա Պետրոսյանի:
21/04/2026
ՔՈւՅՐ ԴՊՐՈՑ
ՀՀ մայրաքաղաքի և մարզերի փոխգործակցության «Քույր դպրոց» ծրագրի շրջանակում Երևանի Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոցի պատվիրակությունը ուղևորվում է Եղեգնաձորի երաժշտական դպրոց: Ծրագրի հայրենաճանաչողության մասի շրջանակում այցելեցինք Նորավանք, ծանոթացանք հայ միջնադարի մշակութային գանձերից մեկին, Նորավանքի հոգևոր հովիվ տեր Արամի կողմից ստացանք արժեքավոր խրատներ և օրհնություն՝ շարունակելու մեր ուղևորությունը, մեր ելույթներով դրական լիցքեր փոխանցելու Եղեգնաձորի հանդիսատեսին:
21/04/2026
ՔՈւՅՐ ԴՊՐՈՑՆԵՐ
Երևանի Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոցի պատվիրակությունը ուղևորվում է դեպի Եղեգնաձորի երաժշտական դպրոց: