23/07/2026
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի անձնակազմը՝ ի դեմս ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության, սրտանց շնորհավորում է համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր, հ․գ․ թ., դոցենտ Ջ․Ս․Բաղդասարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
✔️‼️Ձեր բազմամյա գիտամանկավարժական գործունեությամբ, բարձր պատասխանատվությամբ և նվիրումով անգնահատելի ներդրում եք ունենում մեր կրթօջախի զարգացման, կրթության որակի բարելավման և մասնագետների նոր սերնդի ձևավորման գործում։
Ձեր խորը գիտելիքները, կազմակերպչական բացառիկ հմտությունները և մարդկային բարձր որակները վաստակել են մեր համալսարանական մեծ ընտանիքի անկեղծ սերն ու հարգանքը։ 🎉Թող Ձեր բոլոր նպատակներն ու նախաձեռնությունները շարունակեն պսակվել հաջողությամբ՝ ի շահ մեր համալսարանի և գիտության զարգացման։
#ՈւրարտուՀամալսարան #Շնորհավոր #ԾնունդդՇնորհավոր
21/07/2026
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՆՈՐ ՍԿԻԶԲ. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
📁Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տիրում էր բացառիկ տոնական, հուզիչ և անմոռանալի մթնոլորտ․ տեղի ունեցավ մեր բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Իր հանդիսավոր ուղերձում համալսարանի ռեկտոր հ․գ․դ․, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանն ընդգծեց բուհի գիտակրթական առաքելության կարևորությունը՝ նշելով, որ այսօրվա շրջանավարտները ձևավորում են երկրի մտավոր և սոցիալական կապիտալը: Նա շեշտեց, որ ակադեմիական տարիներին ձևավորված գիտական աշխարհայացքն ու հետազոտական գործիքակազմը հնարավորություն կտան նրանց ոչ միայն արդյունավետորեն արձագանքել արդի սոցիալ-հոգեբանական մարտահրավերներին, այլև հանդես գալ որպես ոլորտի գիտագործնական զարգացումն ու նորարարական հարացույցները (պարադիգմները) կանխորոշող առաջամարտիկներ։
📚Շրջանավարտներին ուղղված իր խոսքում ուսումնագիտական պրոռեկտոր Ջ․Բաղդասարյանն ընդգծեց, որ ստացած դիպլոմները նրանց ակադեմիական հաստատակամության և հետազոտական ներուժի իրացման արդյունքն են։
📚Որակի ապահովման պատասխանատու Ս․ Համբարձումյանը փաստեց, որ համալսարանն այսօր կրթական և աշխատանքային շուկա է ճանապարհում միջազգային չափանիշներին համապատասխանող, մրցունակ և պատրաստված մասնագետների, որոնց հետագա հաջողություններն ու պրոֆեսիոնալիզմը լինելու են բուհի կողմից մատուցվող կրթության բարձր որակի լավագույն և ամենախոսուն ապացույցը։
✔️Շրջանավարտներն իրենց սրտանց շնորհակալությունը հայտնեցին համալսարանի աշխատակազմին, դասախոսներին, ովքեր այս տարիների ընթացքում ոչ միայն փոխանցել են արժեքավոր գիտելիքներ, այլև եղել են ավագ ընկեր ու հուսալի ուղեցույց։
Մեր շրջանավարտներն այսօրվանից պաշտոնապես համալրում են որակյալ և պատրաստված մասնագետների շարքերը։ Վստահ ենք, որ համալսարանում ստացած գործնական հմտություններն ու արժեքները կդառնան այն ամուր հիմքը, որի վրա նրանք կկառուցեն իրենց հաջողակ կարիերան՝ նպաստելով մեր հասարակության մեջ դրական ու առողջ փոփոխությունների իրականացմանը։
‼️🎉Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր մասնագիտական ճանապարհը լինի ձեռքբերումներով լի և ստեղծագործ։ Երբեք չդադարեք սովորել, կատարելագործվել և ձգտել նոր բարձունքների։ Հիշե՛ք, որ համալսարանի դռները միշտ բաց են ձեզ համար, և մենք միշտ հպարտությամբ կհետևենք ձեր բոլոր հաջողություններին։
Բարի երթ և նորանոր նվաճումներ։
🗂️ https://urartu.university/%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%bd%d5%af%d5%ab%d5%a6%d5%a2-%d5%a4%d5%ab%d5%ba%d5%ac%d5%b8%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1/
21/06/2026
Այսօր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Աղասու Սեդրակյանի ծննդյան օրն է։
Համալսարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի ռեկտորին, ում անվան հետ են կապված համալսարանի բազմաթիվ ձեռքբերումներն ու հաջողությունները։
Պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը վայելում է գործընկերների, ուսանողների և համալսարանական համայնքի մեծ հարգանքն ու վստահությունը։ Նա միշտ բարձր է գնահատում յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը, ուշադիր է ուսանողների նկատմամբ և իր գործունեության ընթացքում մշտապես կարևորում է մարդկային հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը։
Նրա գիտական վաստակը, մասնագիտական փորձն ու տարիների աշխատանքը կարևոր դեր ունեն ոչ միայն համալսարանի զարգացման գործում, այլև գիտակրթական համակարգում։
Այս գեղեցիկ օրվա առթիվ մաղթում ենք առողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ։
Թող «Ուրարտու» համալսարանը շարունակի իր առաջընթացը Ձեր իմաստուն ղեկավարությամբ, իսկ տարիները լինեն արդյունավետ աշխատանքի, ստեղծագործ մտքի և նվաճումների ճանապարհ։
12/06/2026
«Ուրարտու» համալսարանը տեղեկացնում է, որ հրապարակվել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության ժամանակացույցը։ 📚✨
🗓️ Ժամանակացույցում ներառված են՝
✅ Փաստաթղթերի ներկայացման ժամկետները
✅ fs.emis.am համակարգում հայտագրման ժամկետները
✅ Ընդունելության գործընթացի կարևոր փուլերն ու վերջնաժամկետները
📌 Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ժամանակացույցին և հետևել սահմանված ժամկետներին՝ ընդունելության գործընթացը հաջողությամբ կազմակերպելու համար։
💙 Ձեր ապագան սկսվում է ճիշտ ընտրությունից, իսկ մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ ճանապարհին։
#ՈւրարտուՀամալսարան #Ընդունելություն2026 #Դիմորդ #ԲարձրագույնԿրթություն 🎓✨📖🚀
25/05/2026
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը սիրով շնորհավորում է գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր Ժաննա Բաբայանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
Տիկին Բաբայանի պատասխանատվությունն ու նվիրված աշխատանքը կարևոր ներդրում են համալսարանի առօրյա գործունեության և ջերմ մթնոլորտի ձևավորման գործում։ Նրա բարեհամբույր վերաբերմունքն ու մարդկային բարձր հատկանիշները արժանանում են գործընկերների հարգանքին և գնահատանքին։
Մաղթում ենք առողջություն, ընտանեկան ջերմություն, երջանկություն և անսահման հաջողություններ կյանքի բոլոր ոլորտներում։
19/05/2026
📚✨ Էթնոհոգեբանություն | ուսումնական այց թանգարան
2-րդ կուրսի ուսանողները՝ դոցենտ Մայրանուշ Գևորգյանի նախաձեռնությամբ, այցելեցին Հակոբ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 🏛️
👨🏫 Էքսկուրսավար պարոն Գրիգորը շատ հետաքրքիր ու պատկերավոր ձևով՝ «մեծ պապի» և «Աշխեն տատի» խորհրդանշական ընտանեկան ավանդույթների միջոցով ներկայացրեց թանգարանի ստեղծման պատմությունը 📖✨
🧠 Հատուկ ընդգծվեց թանգարանի հոգեբանական նշանակությունը՝ ազգային ինքնության ձևավորման և արժեհամակարգի պահպանման գործընթացում։
🪔 Ուսանողները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու մեր նախնիների կենցաղին, ավանդույթներին, ժողովրդական ու կրոնական սովորույթներին, ինչը դասը դարձրեց ավելի կենդանի ու հիշվող։
🎯 Նմանատիպ էքսկուրսիաները կրթական գործընթացի անբաժանելի մասն են՝
📌 տեսական գիտելիքը ամրապնդելու
📌 գործնական ընկալումը խորացնելու
📌 և ազգային մշակույթին ավելի մոտ լինելու համար
19/05/2026
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը սիրով շնորհավորում է դասախոս Ռիմա Ստեփանյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
Ընկեր Ստեփանյանի նվիրվածությունը, բարձր որակավորումը և մասնագիտական հմտությունները արժեքավոր ներդրում են համալսարանի կրթական գործընթացում։
Սիրելի՜ ընկեր Ստեփանյան, մաղթում ենք Ձեզ անսահման սեր, հետագա մասնագիտական հաջողություններ և բազում ձեռքբերումներ։
15/05/2026
Մայիսի 15՝ ընտանիքի միջազգային օր 💙
👨👨👧👦 Ընտանիքն այն վայրն է, որտեղ ծնվում են սերը, վստահությունը, հոգատարությունն ու մարդկային ամենակարևոր արժեքները։
Ամուր ընտանիքներն են ձևավորում առողջ հասարակություն։
✨ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում մեծ կարևորություն է տրվում հոգեբանության և հատկապես ընտանեկան հոգեբանության զարգացմանը՝ պատրաստելով մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքով ու մարդկային մոտեցմամբ նպաստում են ընտանիքների ամրապնդմանը և հոգեբանական բարեկեցությանը։
📚 «Ուրարտու» համալսարանը շարունակում է ձևավորել կրթական միջավայր, որտեղ առաջնային են մարդը, արժեքներն ու մասնագիտական որակյալ կրթությունը։
Շնորհավո՜ր ընտանիքի միջազգային օր 🎊
Թող յուրաքանչյուր ընտանիքում միշտ լինեն սեր, փոխըմբռնում և ջերմություն։ ❤️