27/04/2026
✅ Մեր մանկապարտեզի սան Արեգ Զարգարյանը մասնակցել է ձյուդոյի Հայաստանի առաջնությանը և 22 կգ քաշային կարգում զբաղեցրել պատվավոր 2-րդ հորիզոնականը։
🎉 Շնորհավորում ենք Արեգին այս գեղեցիկ հաղթանակի առթիվ և մաղթում նոր հաջողություններ։
#Երևակ
#երևակցի
10/04/2026
💐✨ Գարունը իր հետ բերում է ջերմություն, նոր կյանք և անսահման սեր։ Այս հեքիաթային օրը նվիրված էր այն մարդկանց, ովքեր իրենց հոգատարությամբ ու սիրով լցնում են մեր աշխարհը՝ մեր մայրերին։
📌 «Երևակ» մանկապարտեզի սաներն այսօր ներկայացրին «Գարնանային հեքիաթ՝ նվիրված մայրիկներին» խորագրով գեղեցիկ ու հուզիչ միջոցառում՝ լի ջերմությամբ, սիրով և մանկական անկեղծ ժպիտներով։ 🌸
#Երևակ
#երևակցի
20/02/2026
📅 Այսօր մեր մանկապարտեզում երեխաները ներկայացրին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։ Փոքրիկ ներկայացումները բացահայտեցին բնության գեղեցկությունն ու ընկերության ջերմությունը, սովորեցրին հոգատարություն և ուշադրություն մյուսների հանդեպ։ Թումանյանի բառերը դարձան մեր փոքրիկների սրտերի մեջ սերմ, որից ծնվում է սեր և հարգանք շրջապատի հանդեպ։
#Երևակ
#երևակցի
10/02/2026
🎲 Մանկապարտեզում օրը վերածվեց հետաքրքիր ուսումնական խաղի։
Փոքրիկները թվերի հետ ճամփորդեցին՝ գտնելով դրանց նախորդն ու հաջորդը, հաշվեցի՛ն, համեմատեցին < և > նշաններով ու բացահայտեցին, թե ինչ է մասը և ամբողջը։
Երկրաչափական պատկերները դարձան խաղընկերներ, իսկ տարածական կողմնորոշումը՝ նոր արկած։
☀️ Երեխաները տարբերակեցին օրվա մասերը, սովորեցին շաբաթվա օրերը, բացահայտեցին օրինաչափությունները և մեծ ոգևորությամբ լուծեցին հետաքրքիր խնդիրներ։
#Երևակ
#երևակցի
27/11/2025
🍂Մեր սաները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացրին աշունը՝ ընդգծելով աշնանային տոների նշանակությունը, ազգային արժեքների, հայրենիքի, հացի և ընտանիքի կարևորությունը։
🔥Նրանց ելույթները փոխանցեցին ոչ միայն բնության ներկապնակն իր գեղեցիկ գույներով, այլև՝ մեր մշակութային արմատների ու հոգևոր արժեքների խորունկ համը։
#Երևակ
#Երևակցի
22/10/2025
👩🍳 Այսօր «Երևակ» կրթահամալիրի մանկապարտեզում տիրում էր բուրավետ և ուրախ տրամադրություն․ սաները պատրաստում էին անուշ բլիթներ՝ խաղալով ու սովորելով։
🍪 Փոքրիկ խոհարարները սեփական ձեռքերով խառնեցին բաղադրիչները, ձևավորեցին բլիթները, թխեցին և վերջում վայելեցին իրենց աշխատանքի արդյունքը։
Խաղի, ստեղծագործության և համտեսի համադրությամբ սովորելը դարձավ իսկական հաճույք։
#Երևակ
#երևակցի
22/10/2025
🪡🧵 Պարտեզում դասը վերածվեց ստեղծագործ արկածի։ Թելով ու ասեղով երեխաները վերակենդանացրին երկրաչափական պատկերները՝ միախառնելով երևակայությունն ու ձեռագործ հմտությունները։
#երևակ
#երևակցի
🪡🧵 Պարտեզում դասը վերածվեց ստեղծագործ արկածի։ Թելով ու ասեղով երեխաները վերակենդանացրին երկրաչափական պատկերները՝ միախառնելով երևակայությունն ու ձեռագործ հմտությունները։
#երևակ #երևակցի
27/08/2025
📢✨ Սիրելի ծնողներ,
«Երևակ» մանկապարտեզի ավագ խումբը հայտարարում է նոր ընդունելություն, որտեղ սաները ոչ միայն կնախապատրաստվեն դպրոցին, այլև կզարգացնեն իրենց․
🌟 մտածողությունը
🌟 ստեղծագործական ունակությունները
🌟 հաղորդակցման հմտությունները
Մենք ապահովում ենք՝
✅ ջերմ ու հոգատար միջավայր
✅ փորձառու մանկավարժներ
✅ խաղերի ու ուսուցման համադրություն
🎉 Միացեք մեր մեծ ու բարեկամական ընտանիքին, որտեղ յուրաքանչյուր երեխա կարևոր է։
📞 Զանգահարեք և գրանցեք ձեր փոքրիկին արդեն այսօր։
📍 Երևան, ՀԱԹ, Անդրանիկի 4
📲098-50-25-25
15/07/2025
🌞 Արև, ջուր, շարժում ու շատ ժպիտներ։
Այսօր օրը լի էր ջրային զվարճալիքներով, ջրոցիով ու ակտիվ խաղերով։ Սաները վազեցին, ցատկեցին, միմյանց վրա ջուր ցողեցին ու պարզապես վայելեցին ամառային տաք օրը։
💦 Ջուրը դարձավ ոչ միայն զովացուցիչ, այլև մարմինը կոփող միջոց՝ առողջության, ուրախության ու միասնականության համար։
👉 ՈւՐԱԽ ԱՄԱՌ
#Երևակ
#Երևակցի
#ջրախաղեր