🎓 Բացահայտում ենք մեր դասախոսներին այլ տեսանկյունից ✨
🎬 Նոր շարք՝ Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոսների մասնակցությամբ։
Առաջին հյուրն է՝
ԻԳ ամբիոնի ուսանողների սիրելի դասախոս, տ.գ.թ., Արտյոմ Ծատուրյանը,
ով այս անգամ հայտնվել էր մեր հարցերի թիրախում 😅
🔥 Իսկ հաջորդ reel-ում՝ նոր հյուր ու նոր անսպասելի հարցեր…
ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդեզիայի ամբիոն
Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը հանդիսանում է՝ վերջին սերնդի սարքավորումներով և ծրագրային փաթեթներով հագեցած, ՃՇՀԱՀ-ի ամբիոններից մեկը:
25/05/2026
📍ԱՏՀ (GIS) + Թվային Երկվորյակ = խելացի կառավարման նոր մակարդակ 🚀
Տեխնոլոգիաներ, որոնք արդեն այսօր փոխում են քաղաքների, ենթակառուցվածքների ու տվյալների կառավարման ապագան 🌐✨
DataManagement Geodesy UrbanTech FutureTech GISArmenia DigitalTransformation
22/05/2026
📍 ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ներկայացուցիչները մասնակցեցին «Երևանի քաղաքային զարգացման ծրագիր» եզրափակիչ կոնֆերանսին 🇦🇲🇫🇷
Ամբիոնի ղեկավար Անուշ Մարգարյանը, ինչպես նաև դասախոսներ Աննա Կարապետյանը և Մաշտոց Ավետիսյանը մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Île-de-France տարածաշրջանի կողմից կազմակերպված միջոցառմանը։
🛰️ Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար ԱՏՀ/GIS ոլորտի վերապատրաստման դասընթացներն իրականացվել են ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի մասնագետների և Île-de-France տարածաշրջանի գործընկերների համագործակցությամբ։
🎓 Սա ևս մեկ անգամ ընդգծում է ամբիոնի դերակատարումը Հայաստանում GIS/ԱՏՀ և տարածական տեխնոլոգիաների ոլորտում ոչ միայն մասնագետների պատրաստման, այլև պետական և մասնագիտական համակարգերի վերապատրաստման ու կարողությունների զարգացման գործում։
🌍 ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը շարունակում է մնալ կրթության, մասնագիտական համագործակցության և ոլորտի զարգացման կարևոր հարթակ՝ միավորելով ապագա և գործող մասնագետներին։
📍 «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS) քաղաքաշինության մեջ» վերապատրաստման ծրագրի վկայականների հանձնման արարողությունը։
Ծրագիրը նախաձեռնվել և իրականացվել է Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ղեկավար՝ Անուշ Մարգարյանի և Քաղաքաշինության ամբիոնի ղեկավար՝ Զարուհի Մամյանի համագործակցության արդյունքում՝ նպատակ ունենալով զարգացնել ԱՏՀ/GIS տեխնոլոգիաների կիրառումը քաղաքաշինության և տարածական վերլուծությունների ոլորտում։ Ծրագիրը դասավանդեցին Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոսներ՝ Մարիամ Պետրոսյանը և Անի Թովմասյանը։
Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ, իսկ նրանց ակտիվ ներգրավվածությունն ու դրական արձագանքները ևս մեկ անգամ ընդգծեցին ԱՏՀ/GIS-ի կարևոր դերը ժամանակակից քաղաքաշինության մեջ։
12/05/2026
📣 Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովին մասնակցում են Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ղեկավարն ու դասախոսները։
🤝 Գիտաժողովը համախմբել է ավելի քան 100 գիտաշխատողի՝ ներկայացնելու իրենց հետազոտական խմբերի աշխատանքները և քննարկելու գիտության զարգացման արդի ուղղությունները։
📊 Ամբիոնի ներկայացուցիչների մասնակցությունը կարևոր հնարավորություն է՝ ծանոթանալու ոլորտի վերջին գիտական արդյունքներին, փոխանակելու փորձ և ընդլայնելու համագործակցային կապերը տարբեր գիտական ուղղությունների ներկայացուցիչների հետ։
https://www.facebook.com/share/1Fd5j6PC2o/?mibextid=wwXIfr
📍 Մասնագիտական կողմնորոշման այց ՃՇՀԱՀ-ում
Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը սիրով հյուրընկալեց Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջի ուսանողներին։
Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան ինժեներական գեոդեզիայի ամբիոնին, ոլորտի առանձնահատկություններին, ժամանակակից սարքավորումներին և մասնագիտության կիրառական նշանակությանը։ Ամբիոնի ղեկավար՝ Ա. Մարգարյանը ներկայացրեց ուսումնական գործընթացը, ապագա մասնագիտական հնարավորությունները և պատասխանեց աշակերտներին ու ուսանողներին հետաքրքրող հարցերին։
#ՃՇՀԱՀ #ԻնժեներականԳեոդեզիա #ՄասնագիտականԿողմնորոշում
27/04/2026
Հարգելի՛ ուսանողներ,
Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը կազմակերպել է սեմինար «Շենքերի և շինությունների ձևախախտումների գեոդեզիական մշտադիտարկումների իրականացում» խորագրով։
Սեմինարը կվարի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի տ.գ.թ. դոցենտ, դասախոս՝ Լարիսա Մանուկյանը։🗺️
Սեմինարը տեղի կունենա՝
Ապրիլի 29-ին
Ժամը՝ 15:00
📍2129 լսարանում
Սպասում ենք բոլորին💛
22/04/2026
📐 Քայլ առ քայլ՝ արձանից դեպի եռաչափ մոդել
Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ուսանողները շարունակում են կիրառել ժամանակակից թվային գործիքները՝ իրական օբյեկտները վերածելով ճշգրիտ 3D մոդելների։
Ներկայացնում ենք, թե ինչպես է ուսանողը ստացել արձանի եռաչափ մոդելը՝ օգտագործելով Agisoft Metashape ծրագիրը 👇
📊 Արդյունքում ստացվում է բարձր ճշգրտությամբ թվային մոդել, որը կարող է օգտագործվել վերլուծությունների և վիզուալիզացիայի համար։
#ԻնժեներականԳեոդեզիա
Քո քայլը դեպի ապագա․ 🚀
📡 Նորագույն սարքավորումներ
🗺️ Թվային տեխնոլոգիաներ
💻 Տարածական վերլուծություն
Սա ԳԵՈՄԱՏԻԿԱՆ է՝ ապագայի մասնագիտությունը
📩 Սպասում ենք հենց քեզ բացահայտելու աշխարհը այլ տեսանկյունից․
#Գեոմատիկա #Գեոդեզիա #ՃՇՀԱՀ
🎯 Դիմորդնե՛ր, ժամանակն է ընտրել ապագան, որը կառուցվում է տեխնոլոգիաներով 🌍
ՃՇՀԱՀ ինժեներական գեոդեզիայի ամբիոնը քեզ առաջարկում է դառնալ պահանջված մասնագետ «Գեոմատիկա» ոլորտում 👇
📌 2 արդիական կրթական ծրագիր՝
• «Գեոդեզիա և կադաստր»
• «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր»
🎓 Եռաստիճան կրթություն՝
բակալավրիատ | մագիստրատուրա | ասպիրանտուրա
🚀 Ինչու՞ ընտրել մեզ
✔️ Նորագույն սարքավորումներ և ծրագրային փաթեթներ
✔️ Փորձառու և աջակցող դասախոսներ
✔️ Գործնական դասեր և իրական պրակտիկաներ
✔️ Միջազգային համագործակցություններ 🌐
✔️ Ակտիվ կապ պետական կառույցների հետ
💡 Կառուցիր քո կարիերան այն ոլորտում, որտեղ տվյալները դառնում են թվային, իսկ տվյալները՝ ուժ։
📩 Միացիր մեզ ու դարձիր ապագայի մասնագետ։
#Գեոմատիկա #Գեոդեզիա #Դիմորդ #ՃՇՀԱՀ Կրթություն Ապագա
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Терян 105
Yerevan
0001