ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

Share

Biology is the only science in which multiplication means the same thing as division.

22/07/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ,

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում փոփոխություններ կատարելու նպատակով հայտարարվում է սովորող անդամների ընտրության մրցույթ։

🗣️ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սույն թվականի սեպտեմբերի 5-9-ը` ժամը 9:30-ից մինչև 16:00-ն դիմել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ:

Սիրով՝ 💚

22/07/2026

📢ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ,

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում փոփոխություններ կատարելու նպատակով հայտարարվում է սովորող անդամների ընտրության մրցույթ։

🗣️Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սույն թվականի սեպտեմբերի 5-9-ը` ժամը 9:30-ից մինչև 16:00-ն դիմել Կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ:

Սիրով՝ 💚

18/07/2026

🤩 Սիրելի՛ առաջինկուրսեցիներ,

Շնորհավորում ենք ձեզ՝ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մեծ ընտանիքին միանալու կապակցությամբ։

💚 Ձեզ մաղթում ենք անսպառ էներգիա, համառություն և վառ ուսանողական տարիներ։ Միշտ հիշեք՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ձեր կողքին է՝ աջակցելու և ուղղորդելու ձեզ այս նոր ու հետաքրքիր ճանապարհին, օգնելու հաղթահարել ցանկացած դժվարություն, լսելու ձեր գաղափարներն ու միասին կերտելու անմոռանալի ուսանողական տարիներ։

📲 Նկարում տեղադրված QR կոդի միջոցով կարող եք միանալ մեր տելեգրամյան խմբին։

🤗 Բարի երթ, սիրելի ուսանողներ:

28/05/2026

🏆 «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնությունն ավարտվեց, իսկ մեր հաջողությունները՝ ամփոփվեցին։

💚 ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողներն անցած շաբաթների ընթացքում ապացուցեցին, որ օժտված են ոչ միայն բարձր գիտելիքներով, այլև բազմակողմանի տաղանդով, սպորտային անկոտրում ոգով ու ստեղծագործական մեծ ներուժով։

Համառ, թեժ ու արդար պայքարի արդյունքում մեր ֆակուլտետի թիմերն ու անհատ մասնակիցները գրանցեցին փայլուն արդյունքներ և պատվով զբաղեցրին հետևյալ մրցանակային տեղերը.

🥈 Շախմատ – 2-րդ հորիզոնական,
🥈 Գեղանկարչություն – 2-րդ հորիզոնական,
🥉 «Student Talks» – 3-րդ հորիզոնական,
🥉 «Ամենախելացիներ» – 3-րդ հորիզոնական:

✨ Այս առաջնությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ֆակուլտետի միասնականությունն ու թիմային ոգին անպարտելի են։

🤗 Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և երկրպագուներին ֆանտաստիկ էներգիայի ու աջակցության համար։

Սիրով՝ #ԿենսաբՈՒԽ 💚

Photos from ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ's post 18/05/2026

🏆 ԵՊՀ ՈՒԽ նախաձեռնությամբ կայացավ «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնությունը։

💚 ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի տաղանդաշատ ուսանողներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան առաջնության մշակութային փուլում՝ ներկայանալով ժողովրդական պարի, ժողովրդական և ազատ ոճի երգի, գեղանկարչության և «Student Talks»-ի շրջանակներում։

✨ Մեր ֆակուլտետի շնորհալի թիմը հանդես եկավ փայլուն պատրաստվածությամբ՝ հանդիսատեսին ու ժյուրիին պարգևելով անմոռանալի էմոցիաներ։ Յուրաքանչյուր ելույթ ու աշխատանք լի էր ստեղծագործական շնչով, իսկ թիմային միասնականությունն ու աջակցությունը դարձան մեր հաջողության գրավականը։

Սիրով՝ #ԿենսաբՈՒԽ 💚

17/05/2026

🤔 Արդյո՞ք Հայաստանի բարձրագույն կրթական համակարգն անթերի է։ Իսկ երբևիցե մտածե՞լ ես առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին։

🔬 ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովը ներկայացնում է «ԿԳՄՍՆ մոդել» ծրագիրը։

💡 Միացի՛ր մեզ՝ բացահայտելու կրթության ոլորտում առկա խնդիրները և գտնելու դրանց արդյունավետ լուծումները։

Հանդիպում ենք
📆 մայիսի 18-ին՝
🕜 ժամը 14:30-ին,
📍 108 լսարանում։

💚 Սիրով սպասում ենք բոլորիդ։ #ԿենսաբՈՒԽ

14/05/2026

✨ Մայիսի 8-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները հյուրընկալվել էին «Աթենք» գործարանում։

🤩 Այցի շրջանակներում մասնակիցները.
• շրջեցին արտադրամասերում և հետևեցին տեխնոլոգիական պրոցեսներին,
• ծանոթացան որակի վերահսկման լաբորատոր փուլերին,
• ստացան իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերի պատասխանները։

💚 Այցի վերջում ընկերության կողմից կազմակերպվեց հաճելի հյուրասիրություն և համտես, ինչն էլ ավելի ջերմացրեց մթնոլորտը։

🤗 Շնորհակալություն «Աթենք»-ին՝ ապագա կենսաբաններին նման փորձառություն պարգևելու համար։

Սիրով՝ #ԿենսաբՈՒԽ

Photos from ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ's post 13/05/2026

🏆 ԵՊՀ ՈՒԽ նախաձեռնությամբ կայացավ «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնությունը։

💚 ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուանողներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան առաջնության սպորտային փուլում՝ ուժերը փորձելով վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի և շախմատի մրցաշարերում։

✨ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմերը հանդես եկան փայլուն պատրաստվածությամբ և անկոտրում կամքով։ Համառ պայքարի արդյունքում գրանցեցինք փառահեղ հաղթանակներ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ թիմային միասնականությունն ու սպորտային ոգին մեր հաջողության գրավականն են։

🤩 Շնորհավորում ենք մեր թիմերին և մաղթում նորանոր նվաճումներ։

Սիրով՝ #ԿենսաբՈՒԽ 💚

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


8 Չարենցի փողոց
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00