Տեղական ժողովրդավարության դպրոց ԿՀ / School of Local Democracy EF

Տեղական ժողովրդավարության դպրոց ԿՀ / School of Local Democracy EF

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Տեղական ժողովրդավարության դպրոց ԿՀ / School of Local Democracy EF, Yervand Kochar 20, Yerevan.

04/05/2026

Այսօր Տեղական ժողովրդավարության դպրոցը հյուրընկալեց Մոլդովայից ժամանած Association for Human Rights Lex XXI կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք ժողովրդավարական դիմակայունության, հանրային վստահության, քաղաքացիական մասնակցության, տեղական ինքնակառավարման մարմինների դերի, ինչպես նաև ապատեղեկատվությանը դիմակայելու հարցերը։

ՏԺԴ թիմը ներկայացրեց իր փորձը տեղական ժողովրդավարության, համայնքային մասնակցության և տեղական ինքնակառավարման ոլորտներում՝ կարևորելով տարածաշրջանային համագործակցությունն ու փորձի փոխանակումը Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին հետաքրքիր և արդյունավետ քննարկման համար։

#ՔաղաքացիականՄասնակցություն

15/09/2025

Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է

09/09/2025

ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները, խիստ մտահոգությամբ արձանագրում ենք, որ 2025 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրապարակային հայտարարություններով թիրախավորել և վիրավորել է պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ սեքսիստական բնույթի ակնարկներով և արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններով։ Դրան նախորդել է նույն պատգամավորի կողմից լրագրողների ներկայությամբ Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը խոչընդոտելը, երբ վերջինս անդրադարձել է Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների թեմային։ Հետագա մեկնաբանություններում Հովհաննիսյանը հրապարակայնորեն օգտագործել է կնոջ նկատմամբ վիրավորական ձևակերպումներ՝ սեռական առողջությանը վերաբերող անթույլատրելի ակնարկներով։ ՀՀ ԱԺ մի շարք կին պատգամավորներ արդեն իսկ հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ ակնհայտ որակելով գենդերային խտրականության դրսևորման փաստը։

Ներքոստորագրյալ կազմակերպությունները արձանագրում են, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան սեռով պայմանավորված թիրախավորում և սեքսիստական խոսք, որը խախտում է կանանց պաշտպանվածության, արժանապատվության և հանրային մասնակցության իրավունքը։ Այն խորհրդարանական էթիկայի նորմերի ու խտրականությունից զատ, անվտանգ միջավայրի սկզբունքների խախտում է, ինչպես նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտման միջոցով տեղեկություն ստանալու և տարածելու ազատության սահմանափակում։ Առավել տարօրինակ և անհանգստացնող են որոշ կին պատգամավորների և այլ քաղաքական գործիչների կողմից տեղի ունեցածը արդարացնելու փորձերը։

Հայաստանը միջազգային և ազգային պարտավորություններով հանձնառու է ապահովել խտրականությունից ազատ միջավայր կանանց քաղաքական մասնակցության համար, ինչպես նաև կանխել և արձագանքել սեքսիզմի ու ատելության դրսևորման ցանկացած ձևի՝ համահունչ ՀՀ օրենսդրության ու ինստիտուցիոնալ մեխանիզմներով նախատեսված ձևաչափերին։ Խորհրդարանը պարտավոր է դրսևորել զրոյական հանդուրժողականություն սեռով պայմանավորված վիրավորական խոսքի, անվանարկման և թիրախավորված վարքագծի նկատմամբ։

Պահանջում ենք.

1. անհապաղ գործարկել ՀՀ ԱԺ էթիկայի ընթացակարգերը՝ նպատակ ունենալով իրականացնել միջադեպի օբյեկտիվ քննություն և սահմանել համարժեք կարգապահական պատասխանատվություն,

2. հայտնել հստակ քաղաքական գնահատական ՀՀ Ազգային ժողովի ղեկավար կազմի և քաղաքական ուժերի կողմից՝ սեքսիստական խոսքի անթույլատրելիության վերաբերյալ,

3. հրապարակել հանրային և ոչ երկիմաստ ներողություն պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կողմից, ինչպես նաև ընդունել պարտավորություն՝ մասնակցելու գենդերային զգայունության ու խտրականության բացառման թեմայով վերապատրաստումների։

Կոչ ենք անում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, նախաձեռնություններին իրավապաշտպան և փորձագիտական հանրությանը, մեդիա կազմակերպություններին միանալ այս հայտարարությանը՝ հստակ ուղերձով, որ կանանց քաղաքական մասնակցության դեմ ուղղված սեքսիստական հարձակումները և արժանապատվությունը նսեմացնող արտահայտությունները Հայաստանում չպետք է տեղ ունենան։

-----

«Տեղական ժողովրդավարության դպրոց» կրթական հիմնադրամ

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ

«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ

«Զարկերակ» համազգային-երիտասարդական նախաձեռնություն

-----
Հայտարարությանը միանալ ցանկացող կազմակերպությունները կարող են մեկնաբանություններում գրել իրենց կառույցի ամբողջական անվանումը, իսկ անհատները՝ անուն ազգանունը։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Yervand Kochar 20
Yerevan
0070

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00