11/06/2026
11.06.2026թ. 9-րդ դասարանի ավարտական քննություն
🖋️Առարկա՝ Մաթեմատիկա
Հայաստան, 0056, Երևան
Նոր Նորքի 3-րդ միկրոշրջան, Բաղյան 5
Հայաստան, 0056, Երևան
Նոր Նորքի 3-րդ միկրոշրջան, Բաղյան փող., 5 շենք
(Նոր Նորք վարչ. շրջան)
• +374-10-633170
11/06/2026
11.06.2026թ. 9-րդ դասարանի ավարտական քննություն
🖋️Առարկա՝ Մաթեմատիկա
🌿 Մեր էկոնորմը՝ բնության հանդեպ մեր խոստումը 🌿
«Էկո-դպրոցներ» ծրագրի շրջանակում մենք ոչ միայն ստեղծեցինք մեր կարգախոսը, կոչն ու լոգոն, այլև ձևավորեցինք մեր էկոնորմը` բնության հանդեպ մեր գիտակից և պատասխանատու վերաբերմունքի արտահայտությունը։
Մեր էկոնորմը մեր հավատամունքն է, որը մեզ ամեն օր հիշեցնում է, որ նույնիսկ ամենափոքր քայլը կարող է մեծ փոփոխությունների սկիզբ դառնալ։ Մենք ընտրել ենք ապրել, սովորել և գործել էկոլոգիական պատասխանատվությամբ՝ խնայելով բնական ռեսուրսները, պահպանելով շրջակա միջավայրը և ձևավորելով բնապահպանական մշակույթ։
🌱 Մենք հավատում ենք, որ բնության հանդեպ հոգատարությունը միայն պարտականություն չէ, այլ ապրելակերպ։
Միասին ստեղծում ենք ավելի մաքուր, կանաչ և կայուն ապագա՝ հանուն մեզ և ապագա սերունդների։ 💚
#ԷկոԴպրոցներ #ԿանաչԱպագա #ՇրջակաՄիջավայր #Բնապահպանություն
10/06/2026
🍃 Մեր ընտրությունը՝ պատասխանատու ապրելակերպ 🍃
«Էկո-դպրոցներ» ծրագրին մասնակցելով՝ մենք ստեղծեցինք ոչ միայն մեր լոգոն, կարգախոսն ու կոչը, այլև մշակեցինք մեր էկոնորմը՝ արժեքների և սկզբունքների մի ամբողջ համակարգ, որը միավորում է մեր դպրոցական համայնքը։
Էկոնորմը մեր ընդհանուր խոստումն է՝ լինել ավելի հոգատար բնության նկատմամբ, խելամիտ օգտագործել ռեսուրսները, պահպանել շրջակա միջավայրը և մեր ամենօրյա գործողություններով նպաստել կայուն զարգացմանը։
🌿 Մենք վստահ ենք, որ բնապահպանական գիտակցությունը ձևավորվում է փոքր, բայց հետևողական քայլերով։ Հենց այդ քայլերն են կերտում ավելի մաքուր, անվտանգ և կանաչ ապագա։
Մեր էկոնորմը պարզապես գրված կանոնների հավաքածու չէ․ այն մեր մտածելակերպն է, մեր պատասխանատվությունը և մեր ներդրումը վաղվա աշխարհի կառուցման գործում։ 💚
#ԷկոԴպրոցներ #ԿանաչՄտածելակերպ #ԿայունԶարգացում #ՊահպանենքԲնությունը #Երևան143 🌱
10/06/2026
🏆 Մեր դպրոցի հաջողությունների շարքից📌 Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի սովորողները մասնակցել են «Հակոբյաններ» համահայկական նախագծին և արժանացել բարձր գնահատանքի։
«Միսս հայուհի» և «Հայորդի» անվանակարգերում նրանք ստացել են հավաստագրեր և որպես մրցանակ՝ 7-օրյա ճանաչողական ուղևորություն դեպի Եվրոպա։
Սա նրանց աշխատասիրության, նպատակասլացության և ազգային արժեքներին նվիրված լինելու գեղեցիկ արդյունքն է։ Վստահ ենք, որ այս հաջողությունը նոր ձեռքբերումների ու հաղթանակների սկիզբն է լինելու։
Շնորհավորում ենք մեր սիրելի սովորողներին և մաղթում նորանոր բարձունքներ, անմոռանալի տպավորություններ ու հաջողություններով լի ճանապարհ։
06/06/2026
Այսօր , մեր դպրոցի ՆԶՊ-Ի ուսուցիչ Է. Եզեկյանի ծննդյան տարեդարձն է: Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի կոլեգային,
մաղթում ենք երջանկություն, առողջություն, աշակերտների անկեղծ սերն ու հարգանքը: Եղեք գնահատված և անսահման երջանիկ🤍🤍
06/06/2026
Այսօր , մեր դպրոցի աշխատակից Գայանե Աշիրխանյանի ծննդյան տարեդարձն է: Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի կոլեգային,
մաղթում ենք առողջություն, սեր ու հարգանք: Եղեք գնահատված և անսահման երջանիկ🤍🤍
02/06/2026
02/06/2026
📚 2025-2026 ուստարվա ավարտական քննություն « Հայոց լեզու » առարկայից։
02.06.2026թ.
#ավարտականքննություն
02/06/2026
Այսօր , մեր դպրոցի պատմության ուսուցիչ Ն. Միրզոյանի ծննդյան տարեդարձն է: Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի կոլեգային,
մաղթում ենք երջանկություն, առողջություն, աշակերտների անկեղծ սերն ու հարգանքը: Եղեք գնահատված և անսահման երջանիկ🤍🤍
| Monday | 08:00 - 16:00 |
| Tuesday | 08:00 - 16:00 |
| Wednesday | 08:00 - 16:00 |
| Thursday | 08:00 - 16:00 |
| Friday | 08:00 - 16:00 |