Ֆինանսական շուկաներում աշխատանքն այժմ գրավում է ավելի մեծ քանակությամբ ներդրողների, քանի որ նրա բնորոշ գծերն են՝
Address
Վազգեն Սարգսյան 10
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
Telephone
Website
Products
Ուսուցում
Արդեն 5 տարուց ավելի է, որ մենք զբաղվում ենք ուսուցմամբ և մշտապես մասնագետներ ենք պատրաստում միջազգային ֆինանսական շուկաներում աշխատելու համար: HDMarket ուսումնական կենտրոնում աշխատանքներ են տարվում տարբեր մակարդակի ուսանողների՝ և' սկսնակների, և' արհեստավարժների հետ: Սա տարբերում է կազմակերպությունը նմանատիպ ծառայություններ առաջարկող այլ ընկերություններից: Ուսուցման վերջում յուրաքանչյուր ուսանող ստանում է սերտիֆիկատ դասընթացներին մասնակցելու մասին: Սերտիֆիկատ ստացած մասնագետներին մենք առաջարկում ենք աշխատել մեզ մոտ և բացել իրական առևտրային հաշիվ: HD-ի ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները պետք կգան Ձեզ և ամենօրյա կյանքում:
Հաշիվների սպասարկում
HDMarket կազմակերպությունը սպասարկում է բոլոր հաճախորդների հաշիվները, այդ թվում նաև Հայաստանում՝ ապահովելով խստագույն գաղտնիություն, գործարքների և պատվերների կատարման բարձր արագություն, բանկային երաշխիքների անվտանգության բարձր մակարդակ և դեպոզիտների պաշտպանություն: Բոլոր հաճախորդներն ունեն և' հաշիվները ինքնուրույն կառավարելու, և' մեծ փորձ ունեցող անհատական մասնագետ-թրեյդերին հաշվի կառավարումը վստահելու հնարավորություն:
Խորհրդատվական ծառայություններ
Մեր կազմակերպությունը մշտապես կարող է տրամադրել պահանջվող խորհրդատվությունը ռազմավարության կամ առևտրային հարթակի հնարավորությունների հետ կապված հարցերի գծով: Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած անհրաժեշտ տեխնիկական աջակցություն: Աշխատանքի մի քանի տարիների լայն փորձը ապահովում է մեր աշխատակիցների արհեստավարժության բարձր մակարդակը: TeleTrade կազմակերպության մասնագետների կոմպետենտությունը համադրվում է Ֆորեքս շուկայում հաջողակ առևտրի տարբեր նրբությունների իմացության հետ: Դա ապահովում է տեղեկատվության արագ ստացում, որը պահանջված է արժութային շուկայում աշխատող մեր հաճախորդների կողմից:
Վերլուծություն և նորություններ
HDMarket կազմակերպությունը հաճախորդներին անընդհատ կարող է առաջարկել Ֆորեքս շուկայի առաջատար վերլուծաբանների ուսումնասիրությունների ամենաթարմ ամփոփումները և խորհրդատվություն մատուցել անհատապես մշակված տարբեր առևտրային համակարգերի վերաբերյալ:
Ամեն օր HDMarket-ի մասնագետները գնահատում են համաշխարհային ֆինանսական շուկաների փոփոխությունները: Ստացված տեղեկատվությունը ստեղծում է այն հիմքը, որով պատրաստում են նորություններ, իրադարձությունների կանխատեսումներ, որոնք էլ իրենց հերթին կարող են էականորեն ազդել շուկաների վրա ինչպես մոտակա ժամանակներս, այնպես էլ երկարաժամկետ ապագայում: HDMarket-ը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում անվճար կերպով նորություններ ստանալ Dow Jones տեղեկատվական ժապավենի միջոցով ռուսերեն լեզվով:
Ակտիվների կառավարում
Ակտիվների կառավարման համար ստեղծվել է ծառայությունների ամբողջություն, որոնք ապահովում են առավելագույն արդյունավետություն Ֆորեքս շուկայում առևտրի դեպքում:
«Մաստեր-ինվեստ»-ը ներառում է ֆինանսական շուկաներում ձեր առևտրի եկամտի մեծացման հնարավորություն Ձեր փորձի և գիտելիքների կիրառման համար վարձատրություն ստանալու կամ առաջատար թրեյդերների գործարքների կրկնման ճանապարհով:
«Արհեստավարժ թրեյդեր»-ը ինքնուրույն հարթակ է, որի ստեղծումը նախաձեռնել են ներդրողներն ու թրեյդերները: Այն ծառայում է տեղեկատվության փոխանակմանը և գործընկերների որոնմանը, ինչը ներդրողներին թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ Ֆորեքս շուկայում աշխատող հաջողակ թրեյդերների մասին:
Խեջավորում
Տարբեր ռիսկերի խեջավորումը (ապահովագրությունը) հիմնվում է առաջատար տեխնոլոգիաների վրա, որոնք օգտագործվում են բորսային և արտաբորսային ֆինանսական գործիքների հետ աշխատանքում: Նման խեժավորման հնարավորություն տրվում է HDMarket-ի կազմակերպության կողմից:
Alerts
Be the first to know and let us send you an email when HDMarket Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.