22/07/2026
🐍 Գիտե՞ք, որ Հայաստանում հանդիպում է օձերի 23 տեսակ, որոնցից միայն 4-ն են համարվում թունավոր։
Այս ցուցատախտակում ներկայացված են հենց այդ չորս տեսակները՝
• կովկասյան գյուրզա,
• հայկական իժ,
• Դարևսկու իժ,
• էրեբունու (պալասի) իժ։
Բնության յուրաքանչյուր տեսակ կարևոր դեր ունի էկոհամակարգում, և օձերը բացառություն չեն։ 🌿
21/07/2026
Երևանի բուսաբանական այգու թիթեռները։ 🦋
Լուսանկարների հեղինակ՝ Սամվել Պիպոյան:
21/07/2026
Բնության գույներն ու նրբագեղությունը՝ Երևանի բուսաբանական այգու ծաղկաբույսերում։ 🌺
📸 Լուսանկարները՝ Սամվել Պիպոյանի:
20/07/2026
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը (ՀՕՖ) 2026թ․-ի հուլիսի 9-ից հուլիսի 24-ը
Հանքավանի «Արագած» ճամբարում կազմակերպել է Արցախից տեղահանված ընտանիքների, 44-օրյա պատերազմում
զոհվածների և սոցիալապես անապահով ընտանիքների 340 երեխաների ամառային հանգիստը։
Այս օրերին ճամբարի հրաշալի ամառային ծրագիրը լի Է հետաքրքիր, ուրախ և տպավորիչ
միջոցառումներով: Դրանցից մեկն էլ երեխաների հանդիպումն էր Բուսաբանության ինստիտուտի երիտասարդ
գիտնականների հետ։ Երեկ ինձ հետ միասին ճամբար այցելեցին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի 6 երիտասարդ
գիտաշխատողներ՝ Նարինե Հայրապետյանը, Կարինե Ջանջուղազյանը, Էլեն Հակոբյանը, Լիանա Խումարյանը, Մանիկ
Գրիգորյանը և Քրիստինա Բաղդասարյանը: Նրանք ՀՀ 8 մարզերից և Ջավախքից ճամբարում հանգստացող երեխաների
հետ զրույցներ ունեցան Հայաստանի բնության, դրա պահպանման կարևորության, կանաչ տարածքների և բույսերի
խնամքի և այլ հետաքրքիր թեմաների մասին։ Ցուցադրեցին դիդակտիկ նյութեր և համապատասխան ֆիլմեր։
Մանրադիտակների միջոցով ուսումնասիրեցին տարբեր բրածոներ, սովորեցին ծաղկանաներում ճիշտ աճեցնել և
խնամել տնային բույսեր և ծաղիկներ։
Երեխաները լի էին վառ էմոցիաներով և տպավորություններով։ Միևնույն ժամանակ երիտասարդ գիտաշխատողների
այցը նաև շատ ուսուցողական էր։
17/07/2026
📣 Դարձի՛ր COP17 -ի կամավոր
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` CBD COP17-ը` համախմբելով երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, լրագրողներին և հազարավոր հյուրերի։
Սա բացառիկ հնարավորություն է՝ դառնալու համաշխարհային նշանակության իրադարձության մի մասը, ձեռք բերելու արժեքավոր փորձ, նոր գիտելիքներ և ներգրավվելու միջազգային թիմային աշխատանքի մեջ։
📍Կարևոր է իմանալ․
▫️ Հայտի լրացումը չի նշանակում ծրագրում ավտոմատ ընդգրկում։
▫️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն ընտրության հաջորդ փուլ։
▫️ Նախապատրաստական բոլոր հանդիպումներին և դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։
▫️ Կամավորների համար կապահովվեն սնունդ, մասնակցության հավաստագիր, գիշերային ժամերին տեղափոխում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական ծանուցում՝ ամենաբարձր գերատեսչական մակարդակով։
▫️ Հայտի լրացումը կտևի ընդամենը 5–10 րոպե։
Եթե ցանկանում ես դառնալ այս պատմական իրադարձության մասնակիցը և քո ներդրումն ունենալ բնության պահպանության համաշխարհային օրակարգում, գրանցվի՛ր այսօր։
🔗 Գրանցման հայտադիմումը՝
https://docs.google.com/forms/d/1-QvWVL3jn13uqQmU7vll5kbrx2mzShHYDmhFdqit8A8/edit
📞 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝
Կարլեն Բդոյան
📱 +374 93 049745
Մարիա Ղուկասյան
📱 +374 98 255993
15/07/2026
Yerevan Botanical Garden 🌿
11/07/2026
Միջատներ Երևանի բուսաբանական այգում։
📸 Լուսանկարները՝ Սամվել Պիպոյանի։