11/02/2017
Խոսող գրքեր Ամառային ընթերցանության համար նախատեսված և չնախատեսված նյութեր, հիանալի ընթերցում առոգանությամբ և հուզական
Իմ դպրոց Հիմնական դպրոց և նախակրթարան
11/02/2017
Խոսող գրքեր Ամառային ընթերցանության համար նախատեսված և չնախատեսված նյութեր, հիանալի ընթերցում առոգանությամբ և հուզական
05/02/2017
Մանկական երգեր միջոցառումների համար Մանկական և ոչ․․․
05/02/2017
Մանկական երգեր Երգենք միասին, երգենք ՀԱՅԵՐԵՆ
01/02/2017
Ով առանց ում չի կարող
Այս խաղի նպատակը դարձյալ հակառակ իմաստի բառեր գտնելն է: Այդ իսկ պատճառով պիտի նկարներ պատրաստել, ասենք` բժշկի, ուսուցչի, հրշեջի, վարորդի, վաճառողի, շինարարի, նկարչի, ինչպես նաև` վատ եղանակ, հիվանդ, հեռուստացույց, հեռուստավարպետ, աշակերտ, ուղևոր, գնորդ, շինարարություն, գեղանկար, լավ եղանակ, ամառ:
Սկզբում երեխային ցույց տվեք միայն մեկ նկար, օրինակ՝ բժիշկ: Խնդրեք մնացած նկարներից ընտրի այն նկարը, առանց որի բժիշկը չի կարող աշխատել: Ըստ այս օրինակի, պիտի ընտրվի «հիվանդ» նկարը: Եթե երեխան դժվարանում է, կարելի է քննարկել, տալ նրան որոշ հարցեր.
1.Ի՞նչ է անում բժիշկը: (Բուժում է հիվանդին):
2.Ո՞վ է հիվանդը: (Այն մարդը, ով ունի ցավող տեղ, ով վատ է զգում իրեն):
3. Ի՞նչ է անում բժիշկը աշխատավայրում: (Զննում է հիվանդներին և բուժում նշանակում):
4.Եթե հիվանդ չկա, ի՞նչ է անում բժիշկն այդ օրը: (Բժիշկը կարող է պատրաստվել հաջորդ օրվան):
5.Իսկ եթե հիվանդ ընդհանրապես չլինի՞: (Բժշկի կարիք չի լինի):
Ելնելով զրույցից, կարելի է հայտնել հետևյալ մետքը, որ՝ «բժիշկ» և «հիվանդ» բառերը հակադարձ են: Նույն ձևով խաղ սկսեք յուրաքանչյուր բառային զույգի համար:
Խաղեր 4-6 տարեկան երեխաների համար՝ Խոսենք հակառակ
Այս խաղի միջոցով երեխաները կսովորեն արագ գուշակել բառերի հակադարձ իմաստները: Երեխային առաջարկեք խաղալ. «Ես կասեմ բառը, իսկ դու ասա այդ բառի հականիշը: Օրինակ՝ ես ասում եմ «մեծ», դու ասա հակառակը՝ «փոքր»:
Կարող եք առաջարկել հետևյալ զույգ բառերը՝ մեծ-փոքր, հաստ-բարակ, սև-սպիտակ, հին-նոր, տաք-սառը, դատարկ-լիքը, թեթև-ծանր, մաքուր-կեղտոտ, հիվանդ-բժիշկ, երեխա-տարեց, սառույց-ջուր, ուժեղ-թույլ, դերասան-հանդիսատես, ծիծաղել-լացել և այլն:
Մտքի զարգացում, խաղալիքների դասավորում
Խաղեր 2-3 տարեկան երեխաների համար
Երկու տարեկան երեխաները սիրում են իրենց խաղալիքները: Որքան շատ խաղալիք ընդգրկեք խաղերի ժամանակ, այնքան շատ հիացմունք կպատճառեք Ձեր փոքրիկին:
Փոքրիկի հետ միասին նստեք հատակին, և որքան հնարավոր է շատ խաղալիք դրեք ձեր շուրջը: Սկսեք դասավորել խաղալիքները ըստ գույնի, զրուցեք երեխայի հետ. «Եկ ընտրենք բոլոր կարմիր գույնի խաղալքիները և հավաքենք մի կողմում»:
Այնուհետև կարելի է դասավորել խաղալիքները ըստ ձևի, չափսի, որակի: Հարցրեք փոքրիկին, իր կարծիքով, ինչպե՞ս կարելի է դասավորել խաղալիքները: Ձևերն ու եղանակները տարբեր են, միայն պիտի լսեք նաև փոքրիկի կարծիքը, տաք ճիշտ ուղղությունը:
Ինչն է փոխվել
Խաղեր 4-6 տարեկան երեխաների համար
Սեղանին դրեք 3-4 խաղալիք և թող երեխան 1-2 րոպե ուշադիր նայի դրանք: Հետո խնդրեք, որ շրջվի, իսկ դուք վերցրեք խաղալիքներից մեկը: Հետո հարցրեք նրան՝ ի՞նչն է փոխվել:
Խաղը կարելի է բարդացնել. ավելացնելով խաղալիքների թիվը 5-7 հատով: Դրեք միանման խաղալիք (5-ից 3-ը մեքենա), ոչ մի խաղալիք մի վերցրեք, այլ ուղղակի փոխեք 2-ի տեղերը:
Մեկ այլ տարբերակ. պարզապես ավելացրեք խաղալիքը և հարցրեք. “Ո՞րն է ավելացրած խաղալիքը”: Այս խաղը կարելի է անգամ մրցույթ դարձնել, ընդգրկելով ավելի շատ խաղալիքներ, նկարներ, առարկաներ, նույնիսկ միրգ ու բանջարեղեն, տալով տարբեր բնույթի հարցեր:
Զվարճալի խաղ է, հետաքրքրասեր փոքրիկին դուր կգա:
Գուշակիր համը (քիմքի զարգացում)
Կտրատեք տարբեր մրգեր ու բանջարեղեն և դրեք ափսեի մեջ (խնձոր, սալոր, տանձ, ելակ, վարունգ, գազար, բողկ և այլն): Փակեք երեխայի աչքերն ու տվեք մի կտոր: Հարցրեք, թե ի՞նչ է դա, ի՞նչ համ ունի (քաղցր, թթու, դառը, աղի և այլն):
Բառախաղ
Խաղեր 4-6 տարեկան երեխաների համար
Ասացեք երեխային, որ հիմա դուք թվարկելու եք որոշ բառեր, որոնք նա պիտի մտապահի: Ահա այդ բառերը. փիղ, նապաստակ, հեռուստացույց, հավ, պահարան, մուկ, գայլ, բազմոց, բազկաթոռ, արջ: Երեխան կրկնում է: Հիմա առաջարկեք նրան այդ բառերը խմբավորել: Ի՞նչն է միավորում որոշ բառեր իրար, ո՞րն է ընդհանուր հատկանիշը: (Երեխան կարող է թվարկել մի քանի հատկանիշ: Ձեր առաջադրանքն է՝ օգնել երեխային գտնել ճիշտ պատասխանը: Օրինակ՝ “Հիշիր կենդանիներին, իսկ հիմա թվարկիր կահույքի մասերը…” ): Խնդրեք երեխային, որ նորից կրկնի բառերը:
Շղթայական բառերի մյուս օրինակները.
-ափսե, մորի, հաղարջ, պատառաքաղ, խնձոր, կաթսա, բանան, դանակ, տանձ, թեյնիկ
-տրամվայ, քիթ., հեծանիվ, տրոլեյբուս, ականջ, ճակատ, ավտոբուս, նավ, աչք, գնացք
Փորձեք կազմել ձեր բառաշղթան, ելնելով ձեր երեխայի տարիքից: Եթե երեխան հիշում է և արտաբերում է 6-7 բառ առանց խմբավորելու, ուրեմն Ձեր երեխան լավ հիշողություն ունի, իսկ եթե արագ և ճիշտ է կատարում բառերի խմբավորումը, ապա նա ունի հավասարակշված հիշողություն:
Ճանաչիր առարկան
Խաղեր 4-6 տարեկան երեխաների համար
Այս խաղը շոշափողական հիշողության համար է: Կապում եք երեխայի աչքերը և հերթով նրա ձեռքն եք տալիս տարբեր առարկաներ: Բայց բարձրաձայն չեք ասում, թե ինչ է: Երբ վերջանում են առարկաները (3-10 առարկա) երեխան պիտի հերթականությամբ թվարկի առարկաները: Այս խաղը բարդ է նրանով, որ երեխան մտովի պիտի ճանաչի առարկաները և հիշի հերթականությունը:
Գնիր մթերքը
Խաղեր 2-3 տարեկան երեխաների համար
Երեխայի հետ կազմեք գնումների ցուցակը: Մասին գնացեք խանութ և գտեք ձեր ցուցակի մթերքը: Տուն վերադառնալով, թույլ տվեք, որ նա օգնի ձեզ տեղավորել մթերքը,միասին կարդացեք պիտակները: Հաճելի կլինի, որ միասին պատրաստեք ինչ-որ բան այդ մթերքից: Հայտնեք ձեր շնորհակալությունը փոքրիկին՝ ցույց տված օգնության համար:
ԵՂՋԵՐՈՒՆԵՐ և ՁԱԳՈՒԿՆԵՐ
Երեխաները նստում են աթոռներին: Առաջին շարքում եղջերուները, երկրորդ շարքում ձագուկները: Դաստիարակը կանգնում է երեխաների դիմաց և ասում.
-Իմ ձեռքում կա երկու զանգակ՝ մեծ և փոքր: Լսեք, թե ինչպես են նրանք հնչում: Երբ ես կհնչեցնեմ մեծ զանգակը, եղջերուները ոտքերով կդոփեն (4 հարված),երբ կհնչեցնեմ փոքրով՝ ձագուկները կդոփեն (8 հարված): Խաղից դուրս է մնում այն երեխան, ով շփոթվել է:
ԱՍԵՂԻԿ
Երեխաները կանգնում են զույգերով դեմ դիմաց և բարձրացնում են ձեռքերն այնպես, որ նրանցից մեկի ափերը լինի մյուսի ափերի դիմաց: Առաջին երեխան ափերը պահում է անշարժ, մյուսը ասում է խաղի բառերը՝ ցուցամատերը պտտեցնելով մյուս երեխայի ափերի դիմաց: : Վերջին բառից հետո նա ցուցամատով ծակում է խաղընկերոջ ափը, որը պետք է բռնի ծակողի մատը: Հետո խաղացողները փոխվում են տեղերով: Խաղը կարելի է անցկացնել նաև շրջաններ կազմած՝ ներքին և արտաքին:
Առաջ-հետ
Նստել գետնին դեմքով դեպի փոքրիկները: Երեխաներին բացատրեք, որ խախալիքը պետք է իրար փոխանցեն այնքան ժամանակ մինչև երաժշտությունն ավարտվի: Շարունակել խախալիքը փոխանցել այնքան ժամանակ մինչև երաժշտությունը չավարտվի:
ԲՌՆԻՐ, ՄԻ ԲՌՆԻՐ
Երեխաները շրջան են կազմում: Խաղացողները մուգև բաց գնդակները նետում են իրար: Բաց գնդակը պետք է անընդհատ բռնել, իսկ մուգը միայն այն ժամանակ, երբ այն անձայն են նետում: Եթե մուգ գնդակ նետողը ասում է պետք չէ բռնել: Խաղից դուրս է մնում նա, ով բռնում է գնդակը: Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ մնում է 2-3 խաղացող: Նրանք համարվում են խաղի հաղթողները:
Ով է ում ետևից
Երեխաները բաժանվում են 2 մասի 5-6 հոգի և կանգնում են 2 շարքով: Ամեն թիմից 1 հոգի պետք է ղեկավարի և կանգնի մեջքով բոլորին:Մնացածը այդ ժամանակ դասավորվում են շարքում: Խաղավարը տալիս է ազդանշան և շրջվում է դեմքով դեպի շարքը և պետք է հիշի, թե ով ում ետևից է կանգնած: Նոր ազդանշանից 5-10 վարկյան հետո պտտվելով պետք է ասի, թե ինչ հերթականությամբ են կանգնած եղել: Հետո վարողը պետք է կանգնի շարքի մեջ, իսկ նրա փոխարեն մեկ ուրիշը վարի: Այդպես մինչև բոլորը վարեն խաղը:
Ես կարող եմ
Երեխաները շրջանաձև նստում են և հերթով ասում, թե ինչ կարող են անել:Օրինակ` արագ վազել, բարձր թռնել և այլն: Պետք է լինեն շատ ուշադիր, քանի որ չպետք է կրկնվեն: Ով կրկնեց որևէ կարողություն, դուրս է մնում խաղից: Հաղթում է նա, ով ավելի շատ կարողություններ ունի և չի կրկնվում:
Շեռլոկ Հոմս
Երեխաները կանգնում են իրար դեմ դիմաց, ուշադիր նայում իրար, որից հետո երեխաներից մեկը դուրս է գալիս սենյակից, իսկ մյուսը փոփոխություններ անում իր արտաքին տեսքի վրա: Հետո կանչում ընկերոջը`Շեռլոկ Հոմսին, ով պետք է գուշակի փոփոխությունը: Եթե երեխաները շատ են, կարելի է մրցույթ անցկացնել և հայտնաբերել լավագույն գուշակին:
Իմ ծննդյան օրը
Խմբի անդամները հերթականությամբ ասում են իրանց անունները, բայց յուրաքանչյուր մասնակից իր անվանը ավելացնում է նաև իր ծննդյան օրը: Երկրորդ մասնակիցը կրկնում է առաջին մասնակցի անունն ու ծննդյան օրը և ասում իր անունն ու ծննդյան օրը, երրորդը՝ առաջին երկու մասնակիցների անունն ու ծննդյան օրերը և իր անունն ու ծննդյան օրը, և այդպես մինչև վերջին մասնակիցը:
Թռչում է, չի թռչում
Երեխաները նստում են, կամ կանգնում կիսաշրջանաձև: Խաղավարը անվանում է առարկաներ: Եթե առարկան թռչում է, երեխաները բարձրանում են ձեռքերը: Եթե չի թռչում՝ երեխաները բաց են թողնում ձեռքերը: Խաղավարը կարող է միտումնավոր սխալվել, որոշ երեխաներ ձեռքերը ակամա կբարձրացնեն:
«Ուղղում ենք սխալները»
Խաղի մասնակիցները շրջան են կազմում: Խաղավարը նախադասություն է ասում, որոնց մեջ սխալներ կան: Օրինակ՝ Ամռանը ձյուն է գալիս: Ձմռանը այգում ծաղկում են խնձորենիները: Ներքևում նրանց վրա պառկել էր տափաստանը: Արևը թաքնվել էր ծառի գագաթներից և այլն: Նախադասությունները յուրաքանչյուր խաղի մասնակցի առաջարկվում են հերթականությամբ: Նա, ով նախադասությունում սխալ չգտնի, դուրս է գալիս խաղից: Այս դեպքում նույն առաջադրանքը առաջարկվում է հաջորդ խաղացողին: Հաղթում է նա, ով մնում է վերջում:
Եղիր ուշադիր
Խաղի մասնակիցները նստում են շրջանաձև: Խաղի վարողը առաջարկում է միասին երգել բոլորին ծանոթ որևէ երգ: Եթե վարողը ծափ է տալիս մեկ անգամ, բոլորը սկսում են համերաշխ բարձրաձայն երգել: Եթե խաղավարը ծափ է տալիս երկու անգամ, բոլորը շարունակում են երգել, բայց մտքում, իրենց համար: Եթե ծափ է տալիս նորից մեկ անգամ, ապա բոլորը նորից շարունակում են երգել բարձրաձայն: Եվ այսպես մի քանի անգամ, քանի դեռ մասնակիցներից որևէ մեկը չի սխալվել: Նա, ով կսխալվի, ինքը կդառնա խաղավարը:
31/01/2017
Ինչպես ինքնուրույն պատրաստել պլաստիլին Պլաստիլինով զբաղմունքը շատ արդյունավետ է. զարգացնում է մոտորիկան: Փոքրիկները սկզբում տրորում են, հետզհետե կարողանում են պատրաստել իրենց լավ ծանոթ պարզ առարկաներ՝ ելակ, սունկ, զատիկ և այլն։
27/01/2017
Նկարչություն
Նկարել սկսեք երեխաների հետ որքան հնարավոր է շուտ: Այո, երբեմն երեխաների հետ նկարչությունը “կեղտոտ” զբաղմունք է, բայց այն զարգացնում է մանր մոտորիկան, ստեղծագործական ընդունակություններն ու երևակայությունը: Երեխաների հետ նկարելու համար օգտագործեք մատերի ներկեր:
Ինքներդ պատրաստեք ներկերը: Ահա թե ինչ է հարկավոր՝ սննդային, անվտանգ ներկեր ստանալու համար.
Օսլա - 1 ճաշի գդալ
Ջուր - կես բաժակ
Շաքարավազ- 1 ճաշի գդալ
Ջուրը հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում շաքարավազն ու օսլան, խառնում ենք և անջատում կրակը: Թողնում ենք, որ մասսան սառչի ու երանգավորում ենք սննդի ներկերով:
Նկարչություն սպիտակաձավարով
Հետաքրքիր գաղափար է նաեւ նկարչությունը սպիտակաձավարի վրա: Առաջարկում ենք թուղթը ներկել տարբեր գույներով, դնել սկուտեղի մեջ, ապա վրան լցնել սպիտակաձավարը: Փոքրիկը կտարուբերի մաքուր վրձինը, եւ տակից կերեւան գունավոր պատկերները: Այս խաղը նաեւ ձեզ կզվարճացնի:
24/01/2017
Իմ դպրոց /նախակրթարան/ Իմ դպրոց
22/01/2017
Շնորհավորում ենք
21/01/2017
ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականերն ավելի վաղ անց են կացրել մի գիտական հետազոտություն հղի կանանց մասնակցությամբ, որոնց տարբեր օգտակարսննդային հավելումներ են տվել, և այժմ վերլուծել են երեխաների մտավոր զարգացման մակարդակը: Պարզվել է, որ որոշ նյութեր իսկապես նպաստել են խելացի երեխա լույս աշխարհ բերելու հավանականության բարձրացմանը:
Առաջին գիտափորձի ժամանակ, որն անց է կացվել 2001-2004 թվականներին, գիտնականներն ապագա մայրիկներին բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինի անդամներին տվել են օգտակար միկրոտարրերի հավելումներ ու ֆոլաթթու, B2, B12, C, D վիտամիններ և նիկոտինաթթու պարունակող դեղահաբեր, իսկ երկրորդ խմբի անդամներին՝ միայն երկաթի և ֆոլաթթվի հավելումներ: Այժմ գիտնականները որոշել են ստուգել ծնված երեխաների IQ-ի մակարդակն ու համեմատել արդյունքները:
Պարզվում է, որ այն երեխաների մոտ, որոնց մայրիկները հղիության ընթացքում նաև օգտակար միկրոտարրեր են օգտագործել, ավելի լավ են զարգացած շարժողական հմտությունները, իսկ նրանց IQ թեստերի արդյունքներն ավելի բարձր են: Հարկ է նշել, որ նման երեխաների զարգացվածության աստիճանը հավասար է նրանցից մեկ տարով մեծ երեխաների զարգացվածության աստիճանին:
21/01/2017
Յուրաքանչյուր մայրիկ ցանկանում է, որ իր երեխան կատարելություն լինի: Դրա համար նա ուժ ու եռանդ չի խնայում: Չի խնայում նաև խոսքեր: Սակայն
բարկացած, գրգռված վիճակում մայրիկները այնպիսի խոսքեր կարող են ասել, որոնք «անմեղ» ապտակից շատ ավելի ցավոտ կարող են լինել երեխայի
համար:
Փոքրիկը, լույս աշխարհ գալով, չի գիտակցում, որ իրեն արդեն սկսել են դաստիարակել: Նա պարզապես ուտել, խմել, խաղալ, քնել և սիրված լինել է ուզում:
Տարիները, իհարկե, Ձեզ մոռացնել են տվել, թե ինչպիսին էիք Դուք այդ տարիքում: Փորձենք վերադառնալ մանկություն և հասկանալ, թե որ խոսքերն են ցավ
պատճառում երեխաներին և խոր հետք թողնում նրա հոգեբանության վրա:
«Էս ի՜նչ փնթի ես…»
Ձեր կարծիքով նա երբեք չի սովորի «մարդավարի» ուտել, քայլել ուղիղ, ինքնուրույն հագնվել: Բայց միայն Ձեր երեխան չէ, որ տոնական հագուստով մտնում է
ցեխաջրի մեջ, պատռում գուլպաները, կեղտոտում վերնաշապիկները, կաթը թափում հատակին և այլն: Բայց երեխային այդ ամենի համար շարունակ
նախատելով՝ կհասնեք միայն այն բանին, որ նա Ձեր վախից անփութորեն կսկսի կրկնել այդ ամենը: Իհարկե, մի օր նա ամեն ինչ էլ կսովորի և դուք
հաճելիորեն կզարմանաք, թե նա ինչպես կերավ ապուրը առանց մի կաթիլ թափելու ծածկոցին: Բայց ամեն ինչ իր ժամանակն ունի: Դա այդքան էլ հեշտ գործ
չէ, կապել կոշիկների կապիչները, կոճկել բոլոր կոճակները՝ վերևից ներքև և յուրաքանչյուրը հենց իր օղակում:
«Ոտքի տակ մի ընկիր»
Հենց այն ժամանակ, երբ Դուք շտապում եք, նա ամեն վայրկյան հայտնվում է Ձեր առաջ ու խանգարում: Նրա պատճառով Դուք կաթը թափեցիք, շրմփացիք
հատակին, որովհետև մանկական «բեռնատարը» ընկավ Ձեր ոտքի տակ, թխվածքը այրվեց գազօջախում, որովհետև հենց այդ պահին նրա մտքով անցավ
Ձեզ իր հերթական «հիմար» հարցը տալ:
Բայց ախր ի՞նչ կապ ունի նա այստեղ: Մի մեղադրեք նրան Ձեր առօրյա անհաջողությունների մեջ: Ժամանակը կգա և նա ինքը կսկսի օգնել Ձեզ բոլոր
կենցաղային հարցերում:
«Մի խանգարիր»
Եթե դուք աշխատում եք և երեխան Ձեզ խանգարում է, մի գոռացեք նրա վրա. «Դուրս գնա սենյակից և դուռը փակիր»: Դա կօգնի ընդամենը 5 րոպեով: Դուք
զարմանո՞ւմ եք, թե ինչու նա չի կարող հանգիստ նստել իր անկյունում և խաղալ իր խաղալիքներով: Բայց չէ՞ որ նա ՁԱՆՁՐԱՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԻՐ ՀԱՅՐԻԿԻ
ՈՒ ՄԱՅՐԻԿԻ: Եվ մտածեք, թե որքան վիրավորական կլինեին Ձեզ համար այս խոսքերը. «Քեզնից պրծում չկա»:
«Եթե չքնես…»
Երեխան վախենում է մթությունից, այնպես, ինչպես Դուք կվախենայիք, եթե միայնակ մոլորվեիք անտառում: եվ պետք չէ նրան վախեցնել, ասելով. «Եթե
չքնես, Մեշոկ պապին կգա…» խոսքերով: Դուք Մեշոկ պապին չեք հավատում, իսկ նա հավատում է: Ինչո՞ւ նրան վախեցնել չար կախարդներով կամ էլ ասելով՝
«Ես քեզ ասացի քնե’լ: Վերջ, լույսը անջատում եմ»: Եվ հանգիստ խղճով կհեռանա՞ք՝ թողնելով նրան միայնակ «մութ անտառում»…
»
1/21/2017 ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ
http://mocak.am/1680/%d5%ad%d5%b8%d5%bd%d6%84%d5%a5%d6%80%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84%d5%b9%d5%ab%d5%af%d5… 2/3
Երբեմն այս խոսքերը շատ օգտակար են: Նա արդեն մեծ է, որպեսզի չհարվածի իրենից փոքրերին, մեծ է, որպեսզի մի քիչ դիմանա, երբ ծարավ է կամ հոգնել է:
Բայց նրան ցույց տվեք, որ մեծ լինելը միայն դժվարություններին դիմանալը չէ, մեծ լինելը նաև շատ ձեռնտու է, նա արդեն կարող է Ձեզ հետ հյուր գալ, գնալ
թատրոն, կրկես:
Խնդիրը բոլորովին այլ է, եթե Ձեր ընտանիքում հայտնվել է 2րդ փոքրիկը: Առաջնեկը սկսում է մեխանիկորեն համարվել մեծ, եթե նույնիսկ նա հազիվ երեք
տարեկան է: Եվ կրկնելով, որ նա արդեն մեծ է, Դուք կարող եք նրան համոզել, որ իրեն այլևս չեն սիրում, սիրում են միայն փոքրիկին: Չե՞ք վախենում, որ նա
կսկսի ատել բոլորի կողմից սիրելի այդ փոքրիկին:
«Չմոտենաս»
Պետք չէ նրա մեջ վախ սերմանել կենդանիների նկատմամբ: Եթե նա սկսի վախենալ շներից, ապա ինչպես կպահի իրեն էքստրեմալ իրավիճակներում: Մի
մոտեցիր կրակին, ջրին, մի մտիր ջրափոսի մեջ, եզրին մի կանգնիր այսպիսի արգելքների «շնորհիվ» նա կսկսի վախենալ ամեն ինչից, բացի իր սենյակի
հատակից: Երեխաները շատ ավելի զգույշ են, քան մենք կարծում ենք: Նրանք ամեն ինչ կանեն ինքնուրույն, միայն թե թեթևակիորեն օգնեք նրանց
հաղթահարել դժվարությունները և նախազգուշացրեք վտանգի մասին:
«Դու հո տղա չես»/ «Դու հո աղջիկ չես»
20/01/2017
Հիմնվում ենք Մոնտեսորիի մոտեցումների վրա՝ առանցքում ունենալով երեխայի ցանկությունը: Ոչինչ ստիպողաբար չի լինում. եթե երեխան չի ուզում մասնակցել, ուրեմն չի մասնակցի տվյալ դասին, հեռվից կնայի, եւ երբ կզգա՝ իրեն հաճելի է, հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ է, կգա, կմտնի գործընթացի մեջ: Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելիս տեսնում ենք յուրաքանչյուրի մոտեցումը, աշխարհայացքը, հենց այդ մոտեցումներով էլ առաջ ենք գնում, որովհետև դա միակ ճանապարհն է՝ երեխայի հետ կոնտակտի մեջ մտելու: Տարբեր հեղինակներ ունեն իրենց մոտեցումները, և հնարավոր չէ հիմնվել մեկի կարծիքի վրա: Մենք բոլոր մասնագետների մոտեցումներն ուսումնասիրելով՝ կառուցում ենք մեր մոտեցումը՝ հաշվի առնելով երեխայի առանձնահատկությունը:
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |