ՀՊՄՀ Ուսանողական Խորհուրդ

ՀՊՄՀ Ուսանողական Խորհուրդ

Share

www.hpmhux.am
ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի պաշտոնական կայք

19/02/2023

🎓Սիրելի՛ ուսանողներ,
ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը շնորհավորում է բոլորիս Ամենայն հայոց բանաստեղ Հովհաննես Թումանյանի ծննդյան կապակցությամբ։

Մեր ազգը հարուստ է բազմաթիվ մտավորականներով, որոնք իրենց կյանքի ընթացքում զբաղվել են հայրենանվեր ու մարդասիրական գործունեությամբ։ Հովհաննես Թումանյանը նույնպես այդ մտավորականների շարքին է դասվում։

Փետրվարի 19-ը նաև գրքի տոնն է, ուստի եկեք միմյանց շատ գրքեր նվիրենք, քանի որ գիտելիքն է յուրաքանչյուրիս պայծառ ապագան։

16/02/2023

Մասնագիտություն ընտրելն ամենադժվարին որոշումներից է, քանի որ դրանք բազմազան են, իսկ ընտրողը՝ մեկը։
ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը կազմակերպում է «Մասնագիտական կողմնորոշում»՝ Մանկավարժական համալասարանի մասնագիտությունների վերաբերյալ։

Ծրագրին կարող են մասնակցել ավարտական՝ 10-12-րդ դասարանում սովորող աշակերտները։
Անհրաժեշտ է անցնել պարտադիր գրանցում⤵️⤵️

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScV7lof7im1TGRWmjV0M7oUbcVsAEEAvMdJ1Iqy6zVqIJMBkA/viewform

Միջոցառման ընթացքում
✅ մասնակիցներին ուսանողի և դասախոսի աչքերով կներկայացվի ՀՊՄՀ ֆակուլտետներն ու բաժինները,
✅ մասնագիտությունների առավելությունները,
✅ կներկայացվի աշակերտից ուսանող դառնալու փոփոխությունները,
✅ մասնակիցները կծանոթանան ուսանողական խորհրդի գործունեությանը։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դահլիճում (Ալեք Մանուկյան 13) ժամը 11:30-ին:

Photos from ՀՊՄՀ Ուսանողական Խորհուրդ's post 14/02/2023

🎓 Այսօր տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված միջոցառում։

Միջոցառման ընթացքում «ՈՒՐՖԱ» ազգագրական համույթը հանդես եկավ ազգային պարերով, որի ընթացքում մասնակիցները պարեցին Թամզարա, Գյովնդ, Իշխանաց և Տրնդեզի պարերը։

Միջոցառման ավարտին ներկաները թռան ավանդական կրակի վրայով, որը խորհրդանշում է չարի խափանում։

11/02/2023

🤩Տյառնընդառաջն աբովյանականների հետ

Փետրվարի 14-ին ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց (Ալեք Մանուկյան 13) ժամը 12:20-ին տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու տոներից Տյառնընդառաջին նվիրված միջոցառում։

Միջոցառումը կուղեկցվի
✅ազգագրական երգ ու պարով,
✅խաղերով,
✅և, իհարկե, ավանդական կրակի վրա թռնելու արարողությամբ։

🥰Սիրով սպասում ենք բոլորին:

10/02/2023

🎓Սիրելի՛ ուսանողներ,
Մեծ Բրիտանիայի Քովենթրի համալսարանը, Դանիայի Օրհուսի համալսարանը և Եվրոպայի խորհուրդը հրավիրում են համապատասխան որակավորում ունեցող ուսանողների՝ մասնակցելու «Համալսարանների դերը ժողովրդավարական Եվրոպայի ստեղծման գործում» թեմայով ասպիրանտական/PhD կրթաթոշակային նախագծին։

Դիմումների վերջնաժամկետը սահմանված է 2023թ ապրիլի 7-ը։

Տևողությունը՝ լրիվ դրույքով, 3-3.5 տարի։
Մեկնարկի ամսաթիվը ` 2023թ․սեպտեմբեր

Մանրամասների համար⤵️⤵️
https://www.coventry.ac.uk/research/research-opportunities/research-students/research-studentships/the-role-of-universities-in-creating-a-democratic-europe/

Photos from ՀՊՄՀ Ուսանողական Խորհուրդ's post 05/02/2023

Ուսանողների սիրելի ձմեռային արձակուրդների ընթացքում իրականացվող «հանգիստն» այս տարի տեղի ունեցավ
փետրվարի 1-5-ը։

ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում տեղի ունեցավ ուսանողական «ձմեռային հանգիստ» ծրագիրը։

Հինգ օրերի ընթացքում ուսանողները մասնակցեցին

✅ տարբեր թեմաներով սեմինար-քննարկումների,
✅ սպորտլանդիաների,
✅ հանդիպեցին ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ,
✅ խաղացին ուսումնաժամանցային խաղեր,
✅ սովորեցին ազգային պարեր,
✅ ունեցան հագեցած ակտիվ հանգիստ,
✅ ձեռք բերեցին նոր ընկերներ և ամրապնդեցին հինը։

Ծրագրից հետո մասնակիցները վերադարձան դրական և ջերմ լիցքերով։

Photos from ՀՊՄՀ Ուսանողական Խորհուրդ's post 28/01/2023

Սիրելի՛ ուսանողներ,
ՀՊՄՀ ուսանողական խորհուրդն՝ նախագահ Պարույր Գալստյանի գլխավորությամբ շնորհավորում է Հայոց բանակի օրվա կապակցությամբ։

1992 թվականին այս օրը տեղի ունեցավ մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձություն։ Հունվարի 28-ին մենք ունեցանք կանոնավոր բանակ, որը մինչև օրս չի ընկրկում և պատրաստ մարտնչում է թշնամու դեմ։

Տոնի առթիվ այսօր ուսանողական խորհրդի անդամներն այցելեցին մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան։ Այստեղ մեր ուսանողներն իրականացրին ինտելեկտուալ խաղ, որին մասնակցեցին 6 թիմ։

Շնորհավորում ենք արդեն 31 տարվա պատմություն ունեցող հայկական բանակի հիմնադրման կապակցությամբ։

Փառք ու պատիվ մեր սահմաններն ամուր պահող զինվորներին։

Photos from ՀՊՄՀ Ուսանողական Խորհուրդ's post 05/12/2022

🤩 Ուսանողական խորհրդի առցանց ալիքը 5 տարեկան է։

Այսօր կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում նշվեց Student TV-ի հոբելյանը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ալիքի մասին պատմող ֆիլմի դիտում, որի ընթացքում

📌 ուսանողները վերհիշեցին իրենց անցած ճանապարհը,
📌 իմացան, թե ինչպես է հիմադրվել առցանց ալիքը,
📌 դիտեցին ալիքի առաջին ռեպորտաժը։

Շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ՀՊՄՀ ՈւԽ 2013֊2018թթ. նախագահ Ներսիկ Մարգարյանը և առցանց ալիքի հիմնադիր Սոնա Խաչատրյանը։

Միջոցառման ավարտին ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը Սոնա Խաչատրյանին և առցանց ալիքի ներկայիս պատասխանատու Նոնա Խաչատրյանին շնորհեց պատվոգրեր։

Photos from ՀՊՄՀ Ուսանողական Խորհուրդ's post 04/12/2022

🎓Ուսանողական խորհրդի սոցիալական հանձնաժողովը «Ուսանողը քո կողքին» ավանդական ծրագրի շրջանակում այցելեց Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղ։

Այցի առաջին հատվածում ուսանողներն իրենց աջակցությունը փոխանցեցին մանկահասակ երեխաներին՝ նվիրելով ուրախ օր, բազմաթիվ ժպիտներ և տարբեր պարագաներ։

Հաջորդիվ նրանք այցելեցին Հովսեփ Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ 10-12-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեցին մասնագիտական կողմնորոշման դաս։

Աշակերտներին ներկայացվեց՝
✔️Մանկավարժական համալսարանը,
✔️ֆակուլտետները և բաժինները,
✔️ուսանողական խորհուրդը և հանձնաժողով-ակումբները, պատասխանեցին նրանց հարցերին։

01/12/2022

🎓Այսօր ՀՊՄՀ ուսանողները մասնակցեցին զինված ուժերի կազմակերպած 
«Կիբերհանցագործություններ» թեմայով սեմինար-քննարկմանը։

Միջոցառման շրջանակներում քննարկվեցին կիբերհանցագործությունների
✔️ նպատակները,
✔️տեսակները,
✔️կանխարգելման միջոցները։

Սեմինարին խոսվեց նաև ինտերնետային «հիգիենայի» և դրա պահպանման կանոնների մասին։

30/11/2022

📢 Սիրելի՛ ուսանողներ,
ուսանողական խորհրդի գործունեությանը, համալսարանի և ֆակուլտետային անցուդարձին տեղեկացված լինելու և կարևոր այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք հետևել ուսանողական խորհրդի տելեգրամյան ալիքին։

Հղումը՝ բիոում։

Photos from ՀՊՄՀ Ուսանողական Խորհուրդ's post 26/11/2022

🎓 Ուսանողական խորհրդի անդամները՝ նախագահ Պարույր Գալստյանի գլխավորությամբ, հանդիպում ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն, «Իմ սիմֆոնիկ» ծրագրի ղեկավար Աշխեն Բեգլարյանի հետ։

Հանդիպմանը ներկա էին ուսանողական խորհրդի անդամները և «Իմ սիմֆոնիկ» ծրագրի շրջանակներում կազմակերպված համերգներին մասնակցած ուսանողները։

Հանդիպման ընթացքում քննարկվեց՝
✔️Դասական երաժշտությունը,
✔️ Ինչպես խթանել երիտասարդության մեջ հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ,
✔️«Իմ սիմֆոնիկ» ծրագիրը։

Ուսանողները հայտնեցին ծրագրի մասին իրենց կարծիքը, դիտարկեցին ծրագրի առավելությունները և բացերը և, իհարկե, հանդես եկան բազում առաջարկներով։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Խանջյան 5
Yerevan