28/08/2026
✨Սիրելի աշակերտներ,
«ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերությունը սեպտեմբերի 6-ին՝ կիրակի օրը, ժամը 11:00-ին, հրավիրում է բոլոր հետաքրքրվող աշակերտներին (7-րդ դասարանից սկսած) «Քվանտ» վարժարան (N 403 լսարան)՝ բացառիկ դասախոսության՝ «Աշխարհը չափելու առաջին փորձերը» թեմայով։
📚Դասախոսության ընթացքում Ընկերության անդամ, ԱՅԱՍ դասընթացի շրջանավարտ, ֆիզիկոս և ծրագրավորող Լևոն Մանուկյանը կներկայացնի մարդկության առաջին փորձերը՝ գնահատելու Երկրի, Լուսնի, Արեգակի և մոլորակների չափերն ու զանգվածները, դրանց միջև եղած հեռավորությունները, գտնելու դրանց փոխազդեցության և շարժման օրենքները՝ չունենալով այդ մարմիններին հասնելու որևէ հնարավորություն և չկատարելով անգամ աստղադիտակային դիտումներ։
🚀Եթե հետաքրքրեց, ապա մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ լրացնելով հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://forms.gle/fLPGBNcCGesU8pHu6
📌Խնդրում ենք գալ միջոցառմանը նախապես և չուշանալ։
🎥Դասախոսությունը նկարահանվելու է, ինչպես նաև հեռարձակվելու է առցանց մասնակիցների համար։
📌Առկա մասնակցության տեղերի քանակը սահմանափակ է։
📡Առցանց մասնակիցները կարող են միանալ դասախոսությանը հետևյալ հղումով՝ https://meet.google.com/kqg-imoq-pvd