Վերջին զանգ 🔔
«Վարդանանք» կրթահամալիր
Գիտելիքը հզոր զենք է։
Գիտելիքով զինված մարդն անպարտելի է…🇦🇲
27/05/2026
Մայիսի 27-ին կրթահամալիրի 9ա դասարանի դասղեկ Վ. Մուրադյանը և 9բ դասարանի դասղեկ Հ. Խաչատրյանը անցկացրին հիմնական դպրոցի ավարտական «Վերջին դասը»։ 📚✨
Սիրելի՛ աշակերտներ,
մաղթում ենք, որ ավագ դպրոցում ձեր ճանապարհը լինի գիտելիքներով, նոր ձեռքբերումներով և հաղթանակներով լի։
Պահպանեք ձեր ընկերությունն ու «Վարդանանք»կրթահամալիրի արժեհամակարգը՝ վստահ քայլելով դեպի նոր նպատակներ։ 🌟👏🏻
21/05/2026
15/05/2026
Մայիսի 15-ին «Վարդանանք» կրթահամալիրի աշակերտները Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մասնակցեցին «Հետազոտական աշխատանքի հանրային ներկայացում» թեմայով աշակերտական միջդպրոցական աշխատաժողովին՝ ներկայացնելով
🎼 «Թվերի սիմֆոնիա․ երբ հավասարումը դառնում է մեղեդի» նախագծային աշխատանքը։
Հատուկ շնորհակալություն ուսուցիչ Սիրանուշ Վարդանյանին և նախագիծը ներկայացնող 10-րդ դասարանի աշակերտներին՝
▪️ Շանթ Միքայելյանին
▪️ Սոֆի Վարդանյանին
▪️ Բարդի Սիրաբիունյանին
▪️ Սոֆի Խալափյանին
այս հետաքրքիր, տարբերվող և ոգեշնչող նախագծի համար։ 👏🏻
Շնորհակալություն ենք հայտնում նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ողջ անձնակազմին, հիմնադիր Աշոտ Բլեյանին և ավագ դպրոցի տնօրեն Մարթա Ասատրյանին՝ հետաքրքիր, ուսանելի և բովանդակային աշխատաժողով կազմակերպելու համար։
09/05/2026
Մայիսի 8 -ին «Վարդանանք» կրթահամալիրում կայացավ «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագիրը կրող աշակերտական ամենամյա աշխատաժողովը, որին մասնակցում էին Երևանի պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների հետազոտական միտք ունեցող սովորողները։
2026 թվականի աշխատաժողովի կարգախոսն էր՝
🌿 «Մաքուր օդ և կենսաբազմազանություն»։
Աշխատաժողովի նպատակն էր՝
✅ ուշադրություն հրավիրել էկոլոգիական կրթության կարևորությանը,
✅ ձևավորել պատասխանատու վերաբերմունք և էթիկա շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ,
✅ զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները՝ ստեղծելով համագործակցային միջավայր տարբեր դպրոցների աշակերտների միջև,
✅ նպաստել հանրակրթություն–գիտություն, դպրոց–բուհ կապերի ամրապնդմանը։
Արդյունքում աշակերտները ոչ միայն սովորեցին, այլև սովորեցրեցին միմյանց՝ ներկայացնելով հետաքրքիր հետազոտություններ, նախագծեր և գաղափարներ։
Աշխատաժողովին մասնակցում էին՝
🔹 ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը,
🔹 Բուհի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը,
🔹 Պրակտիկայի և կարիերայի կենտրոնի ղեկավար Հասմիկ Առաքելյանը,
🔹 Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սիրինե Շողերյանը,
🔹 Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Իրինա Ավագյանը,
Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության
քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարիետա Ավետիսյանը։
🔹 Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ֆոնդահայթայթման, համագործակցության և հաղորդակցության բաժնի ղեկավար Ժակ Նիազյանը,
🔹 Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը,
🔹 «Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը,
🔹 Շրջակաձև տնտեսության միջազգային փորձագետ, աշխատաժողովի գաղափարակից Գայանե Գաբրիելյանը։
Աշխատաժողովին մասնակցում էին՝
▫️ «Վարդանանք» կրթահամալիրը
▫️ Ավետիսյան դպրոցը
▫️ Ա. Հովհաննիսյանի անվան N194 հիմնական դպրոցը
▫️ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը
▫️ Եվրոպական վարժարանը
▫️ Ն. Գոգոլի անվան N35 հիմնական դպրոցը
▫️ Գետաշենի «Ագրոէկո» դպրոցը
▫️ Ա. Պուշկինի անվան N8 հիմնական դպրոցը
▫️ Թ. Կրպեյանի անվան N62 ավագ դպրոցը
▫️ «Փոքրիկ իշխան կրթահամալիրը
▫️ Ս. Բյուրատնի անվան N125 հիմնական դպրոցը։
Շնորհակալություն ենք հայտնում աշխատաժողովի մասնակից բոլոր հյուրերին, դպրոցներին, գործընկերներին և աշակերտներին՝ համագործակցության, ակտիվ մասնակցության և կարևոր գաղափարի շուրջ միավորվելու համար։ 🌿
#վարդանանք #երևան #շրջակամիջավայր #աշակերտականաշխատաժողով #Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում…🌏
08/05/2026
Շնորհակալություն անդրադարձի համար։🤝
«Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» աշակերտական միջդպրոցական աշխատաժողով։
30/04/2026
Ապրիլի 30-ին համագործակցության հուշագիր կնքվեց «Վարդանանք» կրթահամալիրի և ՀՊՄՀ-ի միջև: Ստորագրեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու տնօրեն Շուշանիկ Զաքարյանը։
Հուշագրի նպատակն է միավորել ջանքերը կրթության որակի բարձրացման և ապագա մասնագետների պատրաստման գործում։ Այն միտված է սովորողների մասնագիտական կողմնորոշման գործընթացի կազմակերպմանն ու արդյունավետության բարձրացմանը, կրթական ծրագրերի համադրմանը, փոխգործակցության ապահովմանը, ուսումնական և մեթոդական աշխատանքների կատարելագործմանը, համատեղ կրթական, գիտահետազոտական և կիրառական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։
Կողմերը կմիավորեն ջանքերը պրոֆեսորադասախոսական և մասնագիտական փորձի փոխանակման, սովորողների գործնական հմտությունների և մասնագիտական կարողությունների զարգացման, պրակտիկաների, վերապատրաստումների և մասնագիտական զարգացման ծրագրերի կազմակերպման, կրթության որակի շարունակական բարելավման ուղղությամբ։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանաակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց կառույցի հետ գործընկերությունը՝ ընդգծելով, որ կրթակական հաստատության քաղաքականությունը, սկզբունքները լիովին համընկնում են բուհի որդեգրած ռազմավարությանը։
Հանդիպմանը ներկա «Վարդանանք» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Գայանե Սողոմոնյանը ներկայացրեց գործընկերության վերաբերյալ իր տեսլականը՝ ընդգծելով Մանկավարժականի կարևոր դերակատարումը և այն դիտարկելով օղակ, որտեղ դպրոցը պետք է մեծանա, զարգանա, երեխան ցանկություն ունենա կրթվել և ընտրել մանկավարժի մասնագիտությունը։
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցության շնորհիվ առավել կամրապնդվի բուհ-դպրոց, ուսանող-աշակերտ կապը՝ հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել գործնական հմտություններ, ընդլայնել մասնագիտական փոխգործակցությունը։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |