ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

Share

Բարի գալուստ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆեյսբուքյան էջ The official page of the YSU Faculty of Economics and Management.

For news, events, and admissions information, please visit https://www.ysu.am/faculty/78
The Faculty of Economics and Management of Yerevan State University is the most competent and prestigious
educational institution in Armenia, providing higher education in the field of economics throughout its long
history. Since 1934, the faculty has graduated tens of thousands of highly qualified speciali

Photos from ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն's post 17/07/2026

✨️ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցեց ֆակուլտետի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը։

Photos from ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ's post 15/07/2026

🎓 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը ճանապարհեց 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտներին։

✨ Այս տարի ֆակուլտետն ավարտեցին 292 շրջանավարտներ, որոնցից 146-ը՝ բակալավրիատի առկա, 46-ը՝ բակալավրիատի հեռակա, 67-ը՝ մագիստրատուրայի առկա և 33-ը՝ մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգերից։

🏛️ Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, դասախոսներ, հյուրեր և շրջանավարտների հարազատները։

💬 Շրջանավարտներին շնորհավորեցին նաև ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Strategic Value Ventures-ի հիմնադիր և UC Berkeley SkyDeck-ի գլխավոր խորհրդական ու համաշխարհային դեսպան Կարեն Գյուլբուդաղյանը, «Ամերիաբանկ»-ի տնօրինության անդամ, ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանը և ՔՈԱՖ-ի բիզնես ծրագրերի ղեկավար Շուշանիկ Դանիելյանը։

💙 Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք կյանքի այս կարևոր ձեռքբերման առթիվ։ Թող ԵՊՀ-ում ստացած գիտելիքներն ու փորձը դառնան ձեր մասնագիտական հաջողությունների և նոր նվաճումների ամուր հիմքը։

🎉 Բարի երթ և հաջողություններով լի նոր ճանապարհ։

🖇 Հոդվածի հղումը` մեկնաբանության դաշտում

#ԵՊՀ #ՏԿՖ #շրջանավարտ2026

11/07/2026

📢 Մեկնարկել է ԵՊՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլը։

📅 Փաստաթղթերի ընդունում՝ հուլիսի 6 – օգոստոսի 17
📝 Քննություն՝ օգոստոսի 25

📊 Ծրագիրը մշակված է միջազգային տնտեսական հարաբերությունների, գլոբալ շուկաների և արտաքին տնտեսական քաղաքականության ժամանակակից միտումների համատեքստում՝ նպատակ ունենալով պատրաստել մրցունակ մասնագետներ պետական կառավարման համակարգի, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համար։

✅ Ուսման տևողությունը՝ 1.5 տարի /առկա/
🎓 Շնորհվող որակավորումը՝ Տնտեսագիտության մագիստրոս

📚 Ծրագրի շրջանակում դուք կստանաք արդիական և կիրառական գիտելիքներ՝ ուսումնասիրելով․
🔹 Միջազգային տնտեսագիտություն
🔹 Միջազգային տնտեսական քաղաքականություն
🔹 Միջազգային ֆինանսներ
🔹 Գլոբալ մարքեթինգ
🔹 Առևտրային քաղաքականություն
🔹 Միջազգային բիզնես
🔹 Տնտեսական ինտեգրում և գլոբալացում
🔹 Միջազգային տնտեսական կազմակերպություններ
🔹 ՀՀ արտաքին տնտեսական կապեր
🔹 Միջազգային բանկային գործ
և այլ կարևոր դասընթացներ։

🌐 Ծրագիրը հնարավորություն է տալիս զարգացնել վերլուծական և գործնական հմտություններ՝ միջազգային շուկաների ուսումնասիրության, արտաքին առևտրի գնահատման, ֆինանսական հոսքերի վերլուծության և գլոբալ տնտեսական գործընթացների գնահատման ուղղությամբ։

🖇️ Ամբողջական ուսումնական պլանը՝
https://www.ysu.am/faculty/78/educational-program-669/edu-plan

📎Ընդունելության մանրամասները՝ https://www.ysu.am/faculty/78/educational-program-669/5715

--------------------------------------
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել ամբիոնի վարիչի կամ կրթական ծրագրի ղեկավարի հետ:

🖇 Մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար` տ.գ.թ., դոցենտ Հասմիկ Հովհաննիսյան
📲` (+374 91) 409 519
📩 [email protected]

🖇 Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն վարիչ, դոցենտ
տ.գ.թ. Գրիգոր Հայրապետյան
☎️ (060) 71-06-62
📩 [email protected]
-
Հասցե՝ Աբովյան 52
#ընդունելություն2026 #ԵՊՀ #արիտնտես #ՏԿՖ

11/07/2026

🎓👩‍🎓Սիրելի շրջանավարտներ,
🗓 Ս.թ. հուլիսի 14-ին, ժամը՝ 11:00-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի (Սև շենքի) դահլիճում տեղի կունենա Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2025-2026 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

🔹Հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, խոշոր բիզնեսների ղեկավարներ, Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և հյուրեր:

🎉 Եկե՛ք միասին դարձնենք այս օրը հիշարժան։
Մուտքն ազատ է:

#ԵՊՀ #ՏԿՖ #եպհշրջանավարտներ

10/07/2026

🎯️ Յուրաքանչյուր հաջողության պատմություն սկսվում է ճիշտ ընտրությունից։

🗣 ԵՊՀ «Ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա շրջանավարտ Արմինե Ռաֆաելյանցը պատմում է իր անցած ճանապարհի, ձեռք բերած մասնագիտական գիտելիքների և այն հնարավորությունների մասին, որոնք բացել է ծրագիրը նրա առջև։

📢 Մեկնարկել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլը։

📅 Փաստաթղթերի ընդունում՝ հուլիսի 6 – օգոստոսի 17
📝 Քննություն՝ օգոստոսի 25

🌐 Մանրամասները՝ https://www.ysu.am/faculty/78/educational-program-923

👇 Լսի՛ր Արմինեի պատմությունը․ գուցե հաջորդ հաջողության պատմությունը հենց քոնը լինի։

#Ընդունելություն2026 #ԵՊՀ #Ֆինանսներ #Մագիստրատուրա #ՏԿՖ #հաջողությանպատմություններ

09/07/2026

🎓 Սիրելի՛ դիմորդներ,

📢 Մեկնարկել է 2026/2027 ուսումնական տարվա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ընդունելության #2-րդ փուլը։

📚 Ընդունելությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերով՝

🔹 Ֆինանսներ – առկա, 1 տարի
🔹 Տվյալների գիտությունը բիզնեսում – առկա, 1.5 տարի
🔹 Շուկայագիտություն (մարքեթինգ) – առկա, 1.5 տարի | հեռակա, 2 տարի
🔹 Գործարար վարչարարություն (կառավարում) – առկա, 1.5 տարի | հեռակա, 2 տարի
🔹 Կանաչ տնտեսություն և կառավարում – առկա, 1.5 տարի | հեռակա, 2 տարի
🔹 Միջազգային տնտեսական հարաբերություններ – առկա, 1.5 տարի | հեռակա, 2 տարի

🔗 Կրթական ծրագրերի մանրամասները՝
https://www.ysu.am/faculty/78

📋 Ընդունելության կարգը և անհրաժեշտ տեղեկատվությունը՝
https://www.ysu.am/masters-degree-admission

━━━━━━━━━━━━━━

📚 2-րդ փուլ (առկա ուսուցում)

🗓 Փաստաթղթերի ընդունում՝ հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը, մինչև ժամը 18:00

✍️ Ընդունելության քննություններ՝ օգոստոսի 25-ին

━━━━━━━━━━━━━━

💼 Հեռակա ուսուցում

🗓 Փաստաթղթերի ընդունում՝ սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 2-ը, մինչև ժամը 18:00

✍️ Ընդունելության քննություններ՝ հոկտեմբերի 7-ին

━━━━━━━━━━━━━━

📞 Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել կրթական ծրագրերի ղեկավարների հետ կամ զանգահարել՝

☎️ (+374 60) 710 642

08/07/2026

📈 ԵՊՀ առաջընթացը QS միջազգային վարկանիշային համակարգում. փաստերի վրա հիմնված վերլուծություն (2024–2027 թթ.)

📌 Հատկանշական է, որ ԵՊՀ-ն աշխարհում զբաղվածության արդյունքի ցուցանիշով զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը, իսկ «Ֆիզիկա և աստղագիտություն» մասնագիտական ուղղությամբ գրանցել է լավագույն արդյունքը՝ ընդգրկվելով QS-ի 601–620 վարկանիշային միջակայքում։ Միաժամանակ, համալսարանը շարունակում է բարելավել իր ցուցանիշները միջազգային հետազոտական համագործակցության, կայունության և կրթության որակի գնահատման մի շարք ուղղություններով։

📊 Ծանոթացե՛ք ամբողջական վերլուծությանը 👇

Photos from ԵՊՀ - Yerevan State University's post 03/07/2026
Photos from ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ's post 01/07/2026

🔎 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տարբեր կրթական ծրագրերի մի խումբ ուսանողներ ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանի ղեկավարությամբ ուսումնաճանաչողական այց կատարեցին «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ։

✅️ Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու Հայաստանի ամենահայտնի և երկարամյա ավանդույթներ ունեցող արտադրական կազմակերպություններից մեկի գործունեությանը։

🤝 Ուսանողները հանդիպեցին նաև «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հետ։

🖇 Նյութի հղումը` մեկնաբանության դաշտում։

#ԵՊՀ #ՏԿՖ

24/06/2026

❗️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ դիմորդներ, հիշեցնում ենք, որ առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 26, ժամը 18:00 է:

🎓 Սիրելի՛ դիմորդներ,

📢 2026/2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կկազմակերպվի հետևյալ մասնագիտություններով՝
-
🔹 **Ֆինանսներ** – առկա, 1 տարի
🔹 **Տվյալների գիտությունը բիզնեսում** – առկա, 1.5 տարի
🔹 **Շուկայագիտություն (մարքեթինգ)** – առկա, 1.5 տարի | հեռակա, 2 տարի
🔹 **Գործարար վարչարարություն (կառավարում)** – առկա, 1.5 տարի | հեռակա, 2 տարի
🔹 **Կանաչ տնտեսություն և կառավարում** – առկա, 1.5 տարի հեռակա, 2 տարի
🔹 **Միջազգային տնտեսական հարաբերություններ** – առկա, 1.5 տարի | հեռակա, 2 տարի
-
🔗 Կրթական ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://www.ysu.am/faculty/78
-
📋 Ընդունելության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://www.ysu.am/masters-degree-admission

━━━━━━━━━━━━━━

📚 **Ընդունելության փուլերը (առկա ուսուցում)**

🔹 **1-ին փուլ**
🗓 Փաստաթղթերի ընդունում՝ հունիսի 1–26-ը, մինչև ժամը 18:00
✍️ Քննություններ՝ հուլիսի 1-ին
-
🔹 **2-րդ փուլ**
🗓 Փաստաթղթերի ընդունում՝ հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը, մինչև ժամը 18:00
✍️ Քննություններ՝ օգոստոսի 25-ին

━━━━━━━━━━━━━━

💼 **Հեռակա ուսուցում**

🗓 Փաստաթղթերի ընդունում՝ սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 2-ը, մինչև ժամը 18:00
✍️ Քննություններ՝ հոկտեմբերի 7-ին
━━━━━━━━━━━━━━
📞 Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել կրթական ծրագրերի ղեկավարների հետ, ինչպես նաև նշված հեռախոսահամարով։
Հեռ.՝ (+374 60) 710 642

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Աբովյան 52
Yerevan

Opening Hours

Monday 09:15 - 17:15
Tuesday 09:15 - 17:15
Wednesday 09:15 - 17:15
Thursday 09:15 - 17:15
Friday 09:15 - 17:15