23/08/2026
🎨 «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ»՝ 2–6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ինչպե՞ս երեխային ծանոթացնել նկարչությանը՝ տարիքին համապատասխան առաջադրանքներով և քայլ առ քայլ։
Ժ. Ավետիսյանի «Կերպարվեստ» նկարչական ալբոմների շարքը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար և ընդգրկում է 4 տարիքային խումբ՝
🖍 2–3 տարեկան — կրտսեր 1-ին խումբ
🖍 3–4 տարեկան — կրտսեր 2-րդ խումբ
🖍 4–5 տարեկան — միջին խումբ
🖍 5–6 տարեկան — ավագ խումբ
Ի՞նչ են ներառում ալբոմները`
• Նկարչական տարբեր տեխնիկաներ՝ մատիտանկարչության և վրձնանկարչության առաջադրանքներ, որոնք նպաստում են մանր մոտորիկայի, երևակայության և գունային ընկալման զարգացմանը։
• Նկարչության տարբեր տեսակներ՝ բնօրինակից, առարկայական, դեկորատիվ, թեմատիկ, ստեղծագործական, ոչ ավանդական և ինտեգրված նկարչություն։
Մեթոդական ուղեցույցներ՝
•Յուրաքանչյուր ալբոմին կից, առաջադրանքների իրականացման քայլաշարով, մեթոդական շեշտադրումներով և անհրաժեշտ պարզաբանումներով։
💡 Շարքը կարող է օգտակար լինել ինչպես մանկապարտեզների դաստիարակների, այնպես էլ ծնողների համար, ովքեր ցանկանում են տանը երեխայի հետ զբաղվել նկարչությամբ և զարգացնել նրա ստեղծագործական հմտությունները։
📥 Պատվիրելու կամ մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞 095 520 848։
21/08/2026
📗 ՕՐԱԳԻՐ
✍️ Հեղինակ՝ Աստղիկ Բալայան
Astghik Balayan
✨ Այս անսովոր օրագիրը ստեղծվել է՝ օգնելու սովորողներին զարգացնել ինքնակազմակերպման և ինքնագնահատման հմտությունները։
Օրագիրը սովորողին հնարավորություն է տալիս հետևել իր առօրյային, գրանցել կատարած աշխատանքները, նկատել սեփական առաջընթացն ու ավելի նպատակային կազմակերպել օրը։
Օրագրում ներառված են՝
• 8 կարողունակություն, որոնք նպաստում են սովորողի անձնական և կրթական զարգացմանը։
• Արժեքներ և դիրքորոշումներ, որոնք օգնում են ձևավորել կարևոր սկզբունքներ և վերաբերմունք։
• Ինքնագնահատում, որը հնարավորություն է տալիս հետևել սեփական առաջընթացին և ձեռքբերումներին։
• Ինքնակազմակերպում, որն օգնում է ավելի արդյունավետ կառավարել ժամանակը, պլանավորել անելիքներն ու քայլ առ քայլ հասնել նպատակներին։
Օրագիրը նպաստում է ոչ միայն սովորողի կրթական, այլև սոցիալական հմտությունների զարգացմանը՝ օգնելով դառնալ ավելի ինքնուրույն և կազմակերպված։
📥 Պատվիրելու կամ մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞 095 520 848։
19/08/2026
📚 Պատրաստվե՛նք նոր ուսումնական տարվան նոր գրքերով։
«Ինքնուրույն ընթերցանության նյութեր» շարքն ու «Մայրենի լեզվի հարցարանները» նախատեսված են տարրական դասարանների աշակերտների համար։
Ընթերցանության նյութերը լրացնում են դպրոցական ծրագիրը, օգնում զարգացնել երեխաների բառապաշարը, ինքնուրույն մտածելու և կարդացածը վերլուծելու կարողությունները։
✨ Ի՞նչ են ներառում գրքերը։
📗 2-րդ դասարան
Ուսուցողական հեքիաթներ և ջերմ բանաստեղծություններ՝ բարության, ընկերության ու մարդկային արժեքների մասին։
📘 3-րդ դասարան
Հայրենիքին, բնությանը, տարվա եղանակներին ու մարդկային արժեքներին նվիրված ստեղծագործություններ, առակներ, ինչպես նաև հայ մանկագիրների և աշխարհի տարբեր ժողովուրդների հեքիաթներ։
📙 4-րդ դասարան
Ճանաչողական նյութեր հայ և համաշխարհային երաժշտության, նշանավոր կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների, քանդակագործների, գրողների, կինոյի ու թատրոնի գործիչների մասին։
Գրքերում ընդգրկված են նաև ինքնուրույն և խմբային առաջադրանքներ ու բացատրական բառարաններ, որոնք օգնում են ամրապնդել կարդացածը և հարստացնել բառապաշարը։
🖊️ «Մայրենի լեզվի հարցարաններ» ժողովածուն ներառում է 50 հարցարան։ Դրանց մի մասը բաղկացած է 12 առաջադրանքից, իսկ մյուս մասը՝ տեքստից և դրան վերաբերող 11 առաջադրանքից։
Առաջադրանքներն ընդգրկում են մայրենի լեզվի տարբեր բաժիններ՝ ուղղագրություն, բառակազմություն, իմաստաբանություն, ձևաբանություն և շարահյուսություն։
Գրքերը նախատեսված են տարրական դասարանների աշակերտների և ուսուցիչների համար և կարող են օգտագործվել ինչպես դասարանում, այնպես էլ տանը։
🎒 Դարձրե՛ք նոր ուսումնական տարին ավելի արդյունավետ ու հետաքրքիր։
📥 Պատվիրելու կամ մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝ +374 95 520 848
28/04/2026
📚 Հաջորդ հանդիպումը՝ Արարատի մարզում
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն այս անգամ կլինի Արարատի մարզում՝ «Ուսումնագիտական շրջայցեր ՀՀ հանրակրթական դպրոցներում» ծրագրի հերթական տեղեկատվական և ուսուցողական հանդիպումներն անցկացնելու նպատակով։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ գրականություն, ֆիզիկա, տեխնոլոգիա առարկաների ուսուցիչների, դպրոցական գրադարանների գրադարանավարների և ՆՈւՀ մեթոդիստների հետ։
📅 Ապրիլի 30
📍 Արտաշատի թիվ 1 դպրոց
Ծրագրի շրջանակում՝
• 12:00–16:00 — ցուցահանդես-վաճառք
• 12:00 — հանդիպում մանկապարտեզների ներկայացուցիչների հետ
• 13:00 — հանդիպում գրադարանավարների հետ
• 14:30 — մասնագիտական քննարկում (ֆիզիկա, տեխնոլոգիա, գրականություն)
📚 Ցուցահանդես-վաճառքի ընթացքում կգործի հատուկ 30–50% զեղչ «Էդիթ Պրինտ» հրատարակչության բոլոր գրքերի համար։
Սպասում ենք բոլորիդ համագործակցության, փորձի փոխանակման և նոր գաղափարների ձևավորման հարթակում։ @հետևորդներ
#ԷդիթՊրինտ