2025-2026 ուստարվա ավարտին 4-րդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կհամարվեն ատեստավորված՝ 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա:
Միաժամանակ, Հանրակրթության պետական նոր չափորոշչի (հղում՝ https://arlis.am/hy/acts/195148/latest ) համաձայն` մինչև ուսումնական պարապմունքների ավարտը՝ մայիս ամսին, դպրոցներում կիրականացվի արտաքին գնահատում` ԳԹԿ-ի մշակած «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների միասնական թեստի միջոցով: Թեստի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու երեխայի՝ հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա:
Կարևոր է նշել, որ միասնական թեստի հետ կապված որևէ ուղեցույց, աշխատանքային տետր կամ այլ օժանդակ նյութ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի երաշխավորել: Հետևաբար, անհրաժեշտ է զերծ մնալ հանրությանը շփոթեցնող և ոչ հավաստի տեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև նախարարության կողմից չերաշխավորված օժանդակ նյութեր կիրառելուց:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացնում է 4-րդ դասարանցիների գիտելիքի ստուգման գործընթացի մանրամասները ⤵
Գնահատման և Թեստավորման Կենտրոն
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գնահատման և Թեստավորման Կենտրոն, Education Website, Yerevan.
Մեր էջում ներկայացվելու են պետական ավարտական և միասնական քննությունների, ընթացիկ գնահատումների, ազգային ստուգատեսների, միջազգային հետազոտությունների և Գնահատման և թեստավորման կենտրոնի գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ:
02/02/2026
«Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած այն դիմորդները, ովքեր համաձայն չեն իրենց ստացած արդյունքի հետ, հնարավորություն ունեն մասնակցելու մարտի 1-ին կազմակերպվող նոր քննությանը՝ անկախ թեստի տարբերակից։ Հաշվի կառնվի առավել բարձր միավորը։
Այն դիմորդները, ովքեր գոհ են իրենց քննական արդյունքից, կարող են պահպանել այն՝ առանց նոր քննությանը մասնակցելու։
Հայտագրման գործընթացի վերաբերյալ կհայտարարվի լրացուցիչ տեղեկատվություն։
25/04/2025
❗Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։
🌐Դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։ Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը և ընթացակարգային այլ մանրամասներ ներկայացված են https://dimord.am/ կայքում։
📌Հարկ է նշել, որ բոլոր դիմորդները, ներառյալ նրանք, ովքեր հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել և հանձնել են միասնական քննություններ և չեն ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, պետք է հայտագրման 2-րդ փուլի շրջանակում մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում հայտագրեն նաև բուհը, մասնագիտությունը և հանձնած կամ հանձնելիք քննությունները՝ ընդունելության գործընթացից դուրս չմնալու համար։
Ավելին՝ https://escs.am/am/news/28788
29/01/2025
✍️Միասնական քննությունների արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը՝ բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը:
🏫Քննական արդյունքների ցուցակը փակցվում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ:
📝Միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ը կարող է բողոքարկել այն՝ դիմում գրելով այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը կամ բողոքարկել առցանց՝ app.dimord.am-ում:
29/01/2025
28/01/2025
Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է գթկ տնօրեն, հարգարժան Արմեն Փաշայանին ծննդյան օրվա առթիվ։
Մաղթում ենք քաջառողջություն, անսպառ էներգիա և նորանոր հաջողություններ։ Թող Ձեր բոլոր նպատակներն ու երազանքները իրականանան, իսկ յուրաքանչյուր օրը լինի լիարժեք և բեղմնավոր։
25/01/2025
Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննության թեստերը տեղադրված են dimord.am և atc.am կայքերում:
Այսօր մեկնարկում է միասնական քննությունների առաջին փուլը։ Մի քանի կարևոր հարցերի մասին դիտեք հարցազրույցը։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Website
Address
Yerevan