👩🍳 Այսօր մեր փոքրիկ խոհարարների օրն էր։
Ամառային դպրոցի երեխաները՝ ուսուցիչների հոգատար վերահսկողությամբ, ինքնուրույն պատրաստեցին համեղ ու գունեղ մրգային աղցան։
Միասին ստեղծեցինք ոչ միայն համեղ պահեր, այլև անմոռանալի օր, ժպիտներ ու գեղեցիկ էմոցիաներ։ ❤️
«Օհանյան» կրթահամալիր/Ohanyan Educational Complex
Մենք կրթում ենք երեխայի միտքը, հոգին և մարմինը։
«Օհանյան կրթահամալիրը» ջերմ միջավայր է, ուր ներդրված են նորարարական կրթական տեխնոլոգիաներ, և տեղայնացված է համաշխարհային առաջավոր փորձը:
➡ Կրթահամալիրը ճանաչվել է Մայքրոսոֆթ Միջազգային Նորարար դպրոց` դառնալով աշխարհի 63 նորարար դպրոցներից մեկը: Այսօր ունենք Մայքրոսոֆթ ընկերության կողմից ճանաչված շուրջ մեկ տասնյակ նորարար և չորս փորձագետ ուսուցիչներ:
➡ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանա
Ամառային դպրոցում յուրաքանչյուր օրը լի է նոր ու հետաքրքիր արկածներով։ ☀️
Ուրախ պահեր, ընկերներ ու անմոռանալի հիշողություններ՝ ամեն օրը դարձնելով յուրահատուկ։ 💛
03/08/2026
Միացե՛ք մեր թիմին
Փնտրում ենք պատասխանատու և բարեխիղճ թիմակիցների՝
▪️ Անվտանգության աշխատակից՝ բարձր պատասխանատվության զգացումով, վստահելի և կարգապահ։
▪️ Բուժքույրեր՝ մասնագիտական կրթությամբ և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով։
▪️ Մաքրուհիներ՝ բարեխիղճ, կոկիկ, պատասխանատու, թիմում աշխատելու կարողությամբ։
▪️Խոհարար՝ մասնագիտական կրթությամբ կամ համապատասխան աշխատանքային փորձով, սննդի անվտանգության և հիգիենայի կանոնների իմացությամբ, պատասխանատու և կարգապահ։
Հասցե՝ Երևան,Ավան,Աճառյան փողոց, 1-ին փակուղի, 15/1
☎️095 61 43 79
#աշխատանք
30/07/2026
Ուրախությամբ կիսվում ենք ևս մեկ ձեռքբերմամբ 🤍
Մեր սան Ժասմինի հեղինակած հեքիաթը տպագրվել է «Փոքրիկ հեքիաթագիրներ» ժողովածուում, իսկ գրքի շապիկը զարդարվել է հենց նրա պատկերազարդումներով։
Սրտանց շնորհավորում ենք Ժասմինին և մաղթում, որ նրա ստեղծագործական ճանապարհը լի լինի ոգեշնչմամբ, համարձակ գաղափարներով ու նոր հաջողություններով։ 🤍✨
Մեր ամենասպասված պարգևը ❤️
17/07/2026
Մեր ամառային դպրոցի սաների հետ այսօր ունեցանք հրաշալի ու ճանաչողական օր։ Ծանոթացանք տիեզերքի գաղտնիքներին ու վերադարձանք վառ տպավորություններով։
06/07/2026
📢 Մեր ջերմ ու հյուրընկալ թիմը #ընդլայնվում է և սիրով սպասում է նոր գործընկերների՝ հետևյալ #թափուր հաստիքների համար․
🔹 Ռուսաց լեզվի ուսուցիչ (լեզվակիր լինելը կդիտվի որպես առավելություն)
🔹 Անգլերեն լեզվի ուսուցիչ (լեզվակիր լինելը կդիտվի որպես առավելություն)
🔹 Մաթեմատիկայի ուսուցիչ (հայկական ծրագիր)
🔹 Անգլերենով մաթեմատիկա
🔹 Անգլերենով գիտություն (Science)
🔹 Քիմիայի ուսուցիչ
🔹 Շախմատի ուսուցիչ
🔹 Երգարվեստի ուսուցիչ
🔹 ԹԳՀԳ/ինժեներիայի (Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն) ուսուցիչ
📌 Պահանջներ՝
▪️ Բարձրագույն մասնագիտական կրթություն
▪️ Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
▪️ Ժամանակակից դասավանդման մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման հմտություններ
▪️ Թիմային աշխատանքի, արդյունավետ հաղորդակցման և համագործակցության գերազանց հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն
❤️ Դիմե՛ք, եթե ՍԻՐՈՒՄ եք աշխատել երեխաների հետ։
📩 Խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և լրացնել բոլոր դաշտերը՝ վերբեռնելով նաև Ձեր CV-ն։
👉 https://forms.gle/1duqhQYH5rhr5bsUA
Հասցե․ Երևան,Ավան,Աճառյան փողոց, 1-ին փակուղի, 15/1
Առաջին ալիքի Առավոտ լուսո հաղորդման շրջանակներում խոսել ենք ժամանակակից կրթության ամենապահանջված ուղղություններից մեկի՝ Միջազգային բակալավրիատի (IB) մասին:
📌 Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք նաև արտասահմանյան բուհեր ընդունվելու գործնական քայլերին ու այն առավելություններին, որոնք ստանում են հայ դիմորդները:
24/06/2026
🎓 Մեկնարկում ենք Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի (IB DP) ընդունելությունն «Օհանյան կրթահամալիրում»։
Այն միջազգային չափանիշներով կազմված երկամյա ծրագիր է՝ նախատեսված XI–XII դասարանների համար։ Բաց է նաև X դասարանի ընդունելությունը՝ նախապատրաստական Pre-DP ծրագրում։
📌 Առավելություններ․
✔️ Խորքային ակադեմիական ուսուցում՝ Հայաստանում և արտերկրում լավագույն բուհեր ընդունվելու համար
✔️ Քննադատական մտածողության, հետազոտական կարողությունների, բազմալեզու գրավոր և բանավոր հաղորդակցական հմտությունների զարգացում
✔️ Ուսուցում որակյալ ուսուցիչների և դասախոսների կողմից՝ կարիերայի նպատակներին համահունչ անհատական ուղի ձևավորելու համար
✔️ Առաջնորդության, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտությունների զարգացում
IB դիպլոմ․ միջազգային ճանաչում ունեցող փաստաթուղթ, որն ընդունվում է աշխարհի լավագույն բուհերի կողմից։
💡 Կրթաթոշակներ՝ մրցակցային և սոցիալական հիմքով։
Մանրամասներ՝ 👉 https://ohanyan.org/academics/dp
Խորհրդատվության գրանցում՝ 👉
https://ohanyan.org/academics/dp
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
ՀՀ, ք. Երևան, Ավան վարչական տարածք, Իսահակյան թաղամաս 5/6
Yerevan
Opening Hours
| Monday | 08:30 - 17:00 |
| Tuesday | 08:30 - 17:00 |
| Wednesday | 08:30 - 17:00 |
| Thursday | 08:30 - 17:00 |
| Friday | 08:30 - 17:00 |
| Saturday | 08:30 - 17:00 |