ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժին / ASUE International Relations Division

ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժին / ASUE International Relations Division

Share

ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժնի էջում կարող եք գտնել համալսարանի միջազգային ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

20/08/2026

🇦🇲🇬🇪 Նոր համագործակցություն՝ նոր հնարավորություններ։

Caucasus University (Georgia)-ի հետ գործընկերությունը նոր հեռանկարներ է բացում կրթության, հետազոտության և մասնագիտական զարգացման ոլորտներում։ Այն հնարավորություն կտա փոխանակել գիտելիք և փորձ, նախաձեռնել համատեղ կրթական ու ակադեմիական ծրագրեր և ընդլայնել ուսանողների ու դասախոսների միջազգային ներգրավվածությունը։

🇦🇲🇬🇪 A new chapter in international academic cooperation.

We are pleased to strengthen our international academic network through our partnership with Caucasus University (Georgia).

This collaboration opens new opportunities for education, research, professional development, and knowledge exchange. Together, we aim to foster joint initiatives, expand international engagement among students and academic staff, and create meaningful opportunities for learning and collaboration.

Through this partnership, we look forward to building lasting academic connections, supporting innovation, and contributing to a stronger international higher education community.

19/08/2026

🇬🇧 English text below 👇
ՀՊՏՀ դասախոսները և վարչական աշխատակիցները հնարավորություն ունեն մասնակցելու Խորվաթիայում կայանալիք «Էրազմուս+» BIP ծրագրին։

Ավելին 👇
https://asue.am/am/announcement/erasmus-bip-programme




_______________________
ASUE faculty members and administrative staff have the opportunity to participate in an Erasmus+ BIP to be held in Croatia.


🇬🇧 English text below 👇
ՀՊՏՀ դասախոսները և վարչական աշխատակիցները հնարավորություն ունեն մասնակցելու Խորվաթիայում կայանալիք «Էրազմուս+» BIP ծրագրին։

Ավելին 👇
https://asue.am/am/announcement/erasmus-bip-programme




_______________________
ASUE faculty members and administrative staff have the opportunity to participate in an Erasmus+ Blended Intensive Programme (BIP) to be held in Croatia.

More 👇
https://asue.am/en/announcement/erasmus-bip-programme


Photos from ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)'s post 13/08/2026

🇬🇧 English text below 👇
Նորարարության ուժը՝ երիտասարդների գաղափարներում․ օգոստոսի 10-13-ը EYONEDIP նախագծի շրջանակում ՀՊՏՀ-ն հյուրընկալել էր «Նորարարության լաբորատորիա 2» ծրագրի 30 մասնակիցների Հայաստանից և Վրաստանից։ Քառօրյա լաբորատորիայի գործնական և ինտերակտիվ աշխատարաններն ուղղված էին թվային ներառականության և խաղաղաշինության ոլորտներում անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։

Ավելին 👇
https://asue.am/am/news/innovation-lab-2
_______________________
The Power of Innovation in Young People’s Ideas
“Innovation Lab 2” brings together young people from Armenia and Georgia.
From August 10 to 13, within the framework of the EYONEDIP project, ASUE hosted 30 participants from Armenia and Georgia as part of the “Innovation Lab 2” programme.
The four-day laboratory featured practical and interactive workshops aimed at developing the knowledge and skills needed in the fields of digital inclusion and peacebuilding.


#ՀՊՏՀ #Նորարարություն

Photos from ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)'s post 11/08/2026

🇬🇧 English text below 👇
ՀՊՏՀ ներկայացուցիչներ Վարդիթեր Բաղդասարյանը և Միլենա Օհանջանյանը Թբիլիսիում մասնակցել են EYONEDIP նախագծի «Նորարարության լաբորատորիա 1» ծրագրին, զարգացրել թիմային աշխատանքի, թվայնացման և խաղաղաշինության վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտությունները։

Ավելին 👇
https://asue.am/am/news/asue-representatives-at-eyonedip-innovation-laboratory


#ՀՊՏՀ #Նորարարություն #Թվայնացում
#Խաղաղաշինություն #Հայաստան #Վրաստան

_______________________
ASUE representatives Varditer Baghdasaryan and Milena Ohanjanyan participated in the “Innovation Lab 1” programme of the EYONEDIP project in Tbilisi, Georgia, strengthening their knowledge and skills in teamwork, digitalization and peacebuilding.



Photos from ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)'s post 10/08/2026

🇬🇧 English text below 👇
Ուսանողների հետ աշխատանքների գծով ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Յասաման Ավագյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մասնակցել են Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում կազմակերպված «Միջազգային աշխատակազմի շաբաթ–2026»-ին։

Ավելին 👇
https://asue.am/am/news/asue-representatives-at-the-university-of-minho

#Էրազմուս+


_______________________
As part of the Erasmus+ Programme, Lilit Dadayan, Rector’s Adviser for Student Affairs and Associate Professor at the Chair of Marketing, and Yasaman Avagyan, Chief Specialist of the Quality Assurance Division, participated in the “International Staff Week 2026” held at the University of Minho, Portugal.

Photos from ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)'s post 28/07/2026

🇬🇧 English text below 👇
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ-ի և Ֆլորիդայի պետական համալսարանի համագործակցությունը ստացել է միջազգային ճանաչում։ ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ավագ դասախոս Հերմինե Պողոսյանը և ԱՄՆ Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռներեցության քոլեջի պրոֆեսոր Ջուլիանա Բինհոտը արժանացել են «Ձեռներեցություն դասավանդողի գերազանցության մրցանակին» (Entrepreneurship Educator Excellence Award)՝ Վաշինգտոնում կայացած ICSB-ի 71-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակում։
Մրցանակը շնորհվել է համատեղ իրականացրած COIL միջազգային դասընթացի համար, որը միավորել է ՀՊՏՀ-ի և Ֆլորիդայի պետական համալսարանի ուսանողներին՝ միջազգային համագործակցության և նորարարական ուսուցման շուրջ։

Ավելին 👇
https://asue.am/am/news/entrepreneurship-educator-excellence-award


_______________________
We are delighted to share that the collaboration between the Armenian State University of Economics (ASUE) and Florida State University has received international recognition.
Hermine Poghosyan, Senior Lecturer at the ASUE Chair of Marketing, and Juliana Binhote, Professor at the Jim Moran College of Entrepreneurship at Florida State University, have been honored with the Entrepreneurship Educator Excellence Award at the 71st ICSB World Congress held in Washington, D.C.
The award recognizes their jointly developed COIL course, which brought together students from ASUE and Florida State University to foster international collaboration and innovative education.

Photos from ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)'s post 27/07/2026

🇬🇧 English text below 👇
Հուլիսի 20-24-ը «Էրազմուս+»-ի շրջանակում ՀՊՏՀ-ում էր Թրակիայի Դեմոկրիտի համալսարանի (Հունաստան) միջազգային հարաբերությունների դեպարտամենտի աշխատակից Անի Ագրապետիդոուն։
Այցը հագեցած է եղել կառուցողական հանդիպում-քննարկումներով, Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը և տեսարժան վայրերին ծանոթությամբ։

Ավելին 👇
https://asue.am/am/news/asue-hosted-a-representative-of-democritus-university-of-thrace

#Էրազմուս+
_______________________
From July 20 to 24, within the framework of the Erasmus+ Programme, Anie Agrapeidou, a staff member of the Department of International Relations at Democritus University of Thrace (Greece), visited the Armenian State University of Economics (ASUE).
The visit featured a series of productive meetings and discussions, as well as opportunities to explore Armenia's rich historical and cultural heritage and its renowned landmarks.

Photos from ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)'s post 24/07/2026

🇬🇧 English text below 👇
ՀՊՏՀ-ում ամփոփվեց «Շրջանավարտների ցանցի ամրապնդում ձեռնարկատիրական կրթությունը խթանելու համար՝ հիմնված V4 փորձի վրա» RANent միջազգային ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթը։ Հաղթող դարձավ UniNest թիմը՝ ուսանողակենտրոն թվային էկոհամակարգի իր բիզնես գաղափարով, երկրորդ մրցանակակիր ճանաչվեց Emoticall-ը, իսկ երրորդ՝ Voca թիմը։ Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Սաթենիկ Թադևոսյանը։
Շնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին։

Ավելին 👇
https://asue.am/am/news/ranent-tomorrow-s-successful-startups-begin-at-asue

#ՀՊՏՀ

_______________________
The competition organized within the framework of “Reinforcing the alumni network to enhance entrepreneurship education, based on V4 expertise” RANent international project, was summed up at ASUE.
The UniNest team won first place with its business idea for a student-centered digital ecosystem. Emoticall got the second place, while Voca was recognizes the third one. The jury's Special Award went to Satenik Tadevosyan.
Congratulations to the winners and all participants!

24/07/2026

🎓 "Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագիր (IES)

ՀՊՏՀ ուսանողները կարող են դիմել համալսարանի գործընկեր Copernicus Berlin կազմակերպության կողմից առաջարկվող International Excellence Scholarship (IES) ծրագրին։

Ծրագրի շրջանակում հնարավոր է ստանալ ամբողջական կրթաթոշակ՝ Գերմանիայի առաջատար համալսարաններից մեկում փոխանակման կիսամյակն անցկացնելու, այնուհետև Բեռլինում մասնագիտական պրակտիկա անցնելու համար։

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում՝
📚 ընդլայնելու ակադեմիական գիտելիքները,
💼 ձեռք բերելու գործնական մասնագիտական փորձ,
🌍 զարգացնելու միջմշակութային հմտությունները,
🤝 ձևավորելու միջազգային մասնագիտական և ակադեմիական կապերի ցանց։

Ծրագրին կարող են դիմել բոլոր մասնագիտությունների և ակադեմիական ուղղությունների ուսանողները։

📝 Դիմումի առցանց ձևը լրացվում է մոտ 20 րոպեում, իսկ դիմելու պահին լեզվի իմացության վկայական ներկայացնելը պարտադիր չէ։

📅 Դիմումների ընդունման պաշտոնական վերջնաժամկետը՝ հուլիսի 30-ն է։
ՀՊՏՀ ուսանողների համար դիմումների ներկայացման լրացուցիչ հնարավորություն է նախատեսված մինչև օգոստոսի 7-ը։

🔗 Ծրագրի, մասնակցության պայմանների և դիմելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ copernicusberlin.org/en/ies

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30