ՀՊՄՀ հենակետային վարժարանի Աշակերտական Խորհուրդ

ՀՊՄՀ հենակետային վարժարանի Աշակերտական Խորհուրդ

Share

Այստեղ ուսուցիչները, աշակերտները և ծնողները կարող են ծանոթանալ մեր վարժարանի առօրյային

19/05/2026

Սիրելի ուսուցիչներ և վարժարանականներ,
Այս ուսումնական տարվա ընթացքում Աշակերտական խորհուրդը փորձել է դպրոցական կյանքը դարձնել ավելի ակտիվ, հետաքրքիր և համախմբված։ Կազմակերպել և իրականացնել տարբեր միջոցառումներ, որոնք նպաստել են աշակերտների ներգրավվածությանը և համագործակցությանը։
🎯Առօրյան էլ ավելի սպորտային, աշխույժ և ռիթմիկ է դարձրել սպորտի հանձնաժողովը` կազմակերպելով թեժ մրցաշարեր, ինտելեկտուալ և սպորտային խաղեր ու հանդիպումներ:
🧩Ժամանցային միջոցառումներով, հետաքրքրաշարժ խաղերով Ժամանցի հանձնաժողովը էներգիայով է լցրել վարժարանը`ապահովելով աշակերտների լիցքաթափումը դպրոցական ծանր առօրյայից։
🎨Արվեստոտ և մշակութային միջոցառումներով, ինֆորմատիվ հանդիպումներով և քննարկումներով Մշակույթի հանձնաժողովը վառ է պահել մշակութային կյանքը:
📸Եվ իհարկե, այս ամենը նկարահանել և լուսաբանել է լրատվականի հանձնաժողովը:

Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրենությանը, ուսուցիչներին և բոլոր աշակերտներին՝ աջակցության և համագործակցության համար։ Վստահ ենք, որ հաջորդ տարիները ևս լի կլինեն նոր գաղափարներով, ձեռքբերումներով և հաջողություններով։

Սիրով 2025-2026 Աշակերտական Խորհուրդ♥️

19/05/2026

🔹Մեր ժամանցային շաբաթվա վերջին միջոցառումն էր հանրահայտ «Մաֆիա» խաղը։Ժամանցային խաղի նպատակն էր վարժարանականներին համախմբել, թիմային կապ ստեղծել,ինչու ոչ, նաև մտերմանալ:

Շնորհակալություն մասնակիցներին և ԱԽ-ի անդամներին♥️

19/05/2026

📌«Ուրիշ Այլ Կերպ» Հանրահայտ «Այլ Կերպ» սեղանի խաղն անցկացվեզ է ՈՒՐԻՇ, բայց հետաքրքիր և ժամանցային փուլերով` ստուգելով մասնակիցների իրար հասկանալու, մնջախաղի, նկարելու և արագ կողմնորոշվելու ունակությունները

Խաղն անցավ շատ տպավորիչ ու հումորային

Շնորհակալություն մասնակցության համար♥️

27/04/2026

🔹 միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում քաղաքագետ,քաղ. գիտ. թեկնածու,դոցենտ ՀՊՄՀ-ի հասարակագիտության ամբիոնի վարիչ Հայկ Սուքիասյանի հետ։

📌Քննարկման թեման էր ՝:

22/04/2026

ՀՀ քաղաքացու օրվա կապակցությամբ հենակետային վարժարանի սանները պատրաստել են «Մենք ենք մեր պատմությունը» խորագրով տեսանյութ։ Տեսահոլովակում անդրադարձ է կատարվում մեր պատմության լուսավոր և տխուր էջերին՝ միաժամանակ գիտակցելով, որ մեր անցյալը ձևավորում է մեր ինքնությունը և պատասխանատվություն դնում յուրաքանչյուրիս ուսերին՝ արժանապատվորեն կերտելու ապագան։ Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր պարտքը՝ պահպանելու, զարգացնելու և արժևորելու հայրենիքը։

14/04/2026

ՍՊԱՍՎԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ🔥
🔹15.04.2026

Հատուկ շնորհակալություն Լրատվական և Սպորտի հանձնախմբերին:💪🏼

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Yerevan

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00