19/06/2019
Որոշ օգտակար ոչ պաշտոնական կամ խոսակցական կրճատումներ, որոնց մենք հանդիպում ենք առօրյա հաղորդակցության ժամանակ։
1. GONNA=GOING+TO-ի կրճատ տարբերակն է, որն արտասանվում է որպես ԳՈՆԸ։ Ի դեպ կրճատված տարբերակից հետո անորոշի TO մասնիկը չի օգտագործվում։
Օրինակ-I am GOING TO see the doctor in a few days/I am GONNA see the doctor in a few days-Ես պատրաստվում եմ բժշկի գնալ մի քանի օրից։
2. GOTTA=GOT+TO-ի կրճատված տարբերակն է, որն արտասանվում է որպես ԳՈԹԹԸ (բրիտ. անգլ) կամ ԳԱՐԸ (ամ. անգլ): Այս դեպքում կրկին անորոշի TO մասնիկը չի գործածվում։
Օրինակ-I have GOT TO go now/ I have GOTTA go now-Ես պետք է հիմա գնամ։
3. WANNA=WANT+TO-ի կրճատ տարբերակն է, որն արտասանվում է որպես ՈՒՈՆՆԸ։ Այս կրճատման դեպքում ևս անորոշի TO-ն չի օգտագործվում։
Օրինակ-I WANT TO buy some sugar and some bread/I WANNA buy some sugar and some bread-Ես ուզում եմ գնել շաքարավազ և հաց։
4.GIMME-GIVE ME-ի կրճատ տարբերակն է, որն արտասանվում է որպես ԳԻՄՄԸ։
Օրինակ-GIMME an interesting book to read/GIVE ME an interesting book to read.-Ինձ մի հետաքրքիր գիրք տուր կարդալու։
5. HAFTA-HAVE+TO-ի կրճատված տարբերակն է, որն արտասանվում է որպես ՀԵՖԹԸ։ Այս դեպքում նույնպես անորոշի TO-ն չի գործածվում։
Օրինակ-You HAFTA finish your homework before the guests arrive/You HAVE TO finish your homework before the guests areive.-Դու պետք է ավարտես քո տնային աշխատանքը մինչև հյուրերի գալը։
6. HASTA=HAS+TO-ի կրճատված տարբերակն է, որն արտասանվում է որպես ՀԵԶԹԸ։ Անորոշի TO-ն չի օգտագործվում։
Օրինակ-She HASTA clean the house after the kids go to school/ She HAS TO clean the house after the kids go to school.-Նա պետք է տունը մաքրի երեխաների դպրոց գնալուց հետո։
7. DUNNO=DON'T KNOW-ի կարճ տարբերակն է, որն արտասանվում է որպես ԴՈՒՆՆՈ։
Օրինակ-I DUNNO where they have left/I DON'T KNOW where they have left-Ես չգիտեմ, թե որտեղ են նրանք գնացել։
8. OUTTA=OUT OF-ի կարճ տարբերակն է, որն արտասանվում է որպես ԱՐԸ։ Այս դեպքում OF-ը չի գործածվում։
Օրինակ-We are OUTTA game/We are OUT OF game.-Մենք խաղից դուրս ենք։
9. KINDA=KIND OF-ի կրճատված տարբերակն է, որն արտասանվում է ՔԱՅՆԴԸ։ Այստեղ OF-ը նույնպես չի օգտագործվում։
I KINDA/KIND OF don't remember her name-Ես մի տեսակ չեմ հիշում նրա անունը։