Dshh

Call Directions Website Contact the school

Dshh Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dshh, Education, Rostom 29/164, Yerevan.

Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամն աջակցում է ՀՀ կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը և ուսումնական հաստատությունները դասագրքերով ու այլ ուսումնամեթոդական նյութերով ապահովմանը:

09/11/2025

ԱԲ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Արհեստական բանականությունն այլևս ապագայի երևակայություն չէ․այն այսօր արդեն մեր դասասենյակներում է՝ որպես ուսուցման ստեղծագործ և խելացի օգնական։ ԱԲ-ն կարող է աջակցել ուսուցիչներին` առավել բովանդակալից կազմակերպել դասը, ստեղծել ուսումնական նյութեր, առաջադրանքներ և գնահատել արդյունքը, իսկ աշակերտներին՝ լինել ստեղծագործ,մոտիվացված, սովորել արդիական նյութերով և մասնակցային ձևով։

Կարևոր է իմանալ` ինչպես ճիշտ և արդյունավետ օգտագործել ԱԲ-ն, որ գործիքն ինչ նպատակով կիրառել` ուսուցման որակն ու արդյունքը բարելավելու համար։ Եվ միշտ հիշեք, որ ԱԲ-ին պետք է վերաբերվել որպես օգնականի, այլ ոչ թե վերջնական աշխատանք կատարողի։
Մեր պատրաստած «Արհեստական բանականության կիրառումը հանրակրթության մեջ» ուսուցչի ուղեցույցի Մաս 3-ում, որը ներկայացված է տեսանյութում, դուք կծանոթանաք հանրակրթության մեջ կիրառվող ԱԲ գործիքների տեսակներին, կստանաք խորհուրդներ դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ:

Տեսանյութը ևս պատրաստված է ԱԲ գործիքների կիրառմամբ:

Ամբողջական ուղեցույցին կարող եք ծանոթանալ` անցնելով https://bitly.cx/fsaXM հղումով:




#ԴՇՀ

Հարգելի գործընկերներ,ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված՝ 2026-2027 ուսումնակա...
03/10/2025

Հարգելի գործընկերներ,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված՝ 2026-2027 ուսումնական տարվանից գործածության մեջ մտնող 12-րդ դասարանի դասագրքերի տպագրության պատվերները ձևավորելու նպատակով դասագրքերին և դրանց օգտագործման ուղեցույցներին կարող եք ծանոթանալ dshh.am կայքի «Դասագրքեր» բաժնի «Պատվիրվող դասագրքեր» ենթաբաժնում:

Հղում՝ ստորև.
https://dshh.am/am/textbooks_to_be_ordered :



#ԴՇՀ

16/09/2025

2025-2026 ուսումնական տարվանից ընտրանքային ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում ԳՏՃ...

13/09/2025
29/08/2025

Ինչպես կիրառել արհեստական բանականությունը դասապրոցեսում

Արհեստական բանականությունն այսօր դարձել է կրթական միջավայրի կարևոր բաղադրիչ։ Ճիշտ կիրառելու դեպքում այն կարող է դառնալ ուսուցման արդյունավետ գործիք ու վստահելի օգնական՝ դասապրոցեսը դարձնելով ավելի ստեղծագործական և հետաքրքիր։

Մեր պատրաստած «Արհեստական բանականության կիրառումը հանրակրթության մեջ» ուսուցչի ուղեցույցում ներառված են մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն ուսուցիչներին արդյունավետ կիրառել ԱԲ-ն դասապրոցեսում, խուսափել սխալներից ու կախվածությունից՝ պահպանելով ԱԲ-ի գործածության էթիկական նորմերը և զարգացնելով սովորողների ստեղծագործական ու քննադատական մտածողությունը:

Այս տեսանյութում ներկայացված է ուղեցույցի երկրորդ մասը:

Տեսանյութը պատրաստված է ԱԲ գործիքների կիրառմամբ:

Ամբողջական ուղեցույցին կարող եք ծանոթանալ https://bitly.cx/fsaXM հղումով:



#ԴՇՀ

📕📘📙ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ 2025-2026 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ Դ...
26/08/2025

📕📘📙ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ 2025-2026 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի օգոստոսի 26-ի N 1992-Ա/2 հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանված ներդրումային գումարների չափերը (հղումը` https://bitly.cx/aC3i9 ):

Նախարարի հրամանը հասանելի է dshh.am կայքի «Փաստաթղթեր» բաժնում՝ հետևյալ հղումով. https://bitly.cx/xzaNe :



#ԴՇՀ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 01.08.2025թ. N 1821-Ա/2 հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական ...
04/08/2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 01.08.2025թ. N 1821-Ա/2 հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների դասագրքերի ցանկը` նոր խմբագրությամբ:

Նախարարի հրամանը հասանելի է dshh.am կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Երաշխավորված դասագրքեր» ենթաբաժնում` հետևյալ հղումով. https://bitly.cx/43F6 :


#ԴՇՀ

Ստեղծագործական աշխատանքներ արհեստական բանականության գործիքներովՀետազոտությունները վկայում են, որ այսօր բոլոր ոլորտներում...
17/07/2025

Ստեղծագործական աշխատանքներ արհեստական բանականության գործիքներով

Հետազոտությունները վկայում են, որ այսօր բոլոր ոլորտներում շատ մեծ է հետաքրքրությունը OpenAI-ների աշխատանքի, հատկապես` ChatGPT-ի նկատմամբ։ Արհեստական բանականության գործիքները դարձել են ամենօրյա գործունեության արդյունավետ ու ստեղծարար բաղադրիչ նաև կրթության ոլորտում:

Սահիկաշարում ներկայացված են մի քանի պարզ գաղափարներ, որոնք կարելի է փորձարկել դասարանում՝ օգտագործելով ChatGPT-ն այլ գործիքների հետ։
Հղումը՝ ստորև.
https://bitly.cx/M85zu

#ԴՇՀ
#ԱԲ

🧑‍🏫Հայաստանում արհեստական բանականության զարգացման միտումների մասին
14/07/2025

🧑‍🏫Հայաստանում արհեստական բանականության զարգացման միտումների մասին

Պետք է ունենալ հայկական «Արհեստական բանականությունը», որ մեր մշակույթը չվերանա։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է տեխ...

07/07/2025

Ի՞նչ է արհեստական բանականությունը և ինչպե՞ս պետք է այն կիրառել հանրակրթության մեջ:

Այս հարցի պատասխանը շատ կարևոր է իմանալ հանրակրթության ոլորտում արհեստական բանականությունը պատասխանատու կիրառելու համար:

Մեր պատրաստած ուղեցույցը հնարավորություն կտա ուսուցիչներին և սովորողներին պարզ և մատչելի ձևով պատկերացում կազմել ԱԲ-ի մասին, ծանոթանալ դասապրոցեսում դրա կիրառության հնարավորություններին և սահմանափակումներին, ինչպես նաև՝ ձևավորել գիտելիքներ և վերաբերմունք ԱԲ գործիքների կիրառության էթիկական նորմերը պահպանելու հարցում:

Տեսանյութում ներկայացված է ուղեցույցի առաջին մասը:


#ԴՇՀ
#ԱԲ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09.06.2025 թ. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի...
12/06/2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09.06.2025 թ. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թ. մայիսի 12-ի N 1069-Ա/2 հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 1336/Ա հրամանով հաստատվել են 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների գործածության երաշխավորված դասագրքերը և դրանց գործածության ժամկետները:

Նախարարի հրամանին կարող եք ծանոթանալ dshh.am կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Երաշխավորված դասագրքեր» ենթաբաժնում՝ անցնելով https://dshh.am/am/list_of_guaranteed հղումով:


#ԴՇՀ

Address

Rostom 29/164
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+(37410) 57-56-44

Alerts

Be the first to know and let us send you an email when Dshh posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Dshh:

Shortcuts

Share

Category