29/04/2017
10 պատճառ, թե ինչու չեն իրականանում նպատակները
1. Նպատակն ուղղակի դրված չէ. սա ամենածեծված պատճառն է: Մինչ այժմ մեծաքանակ մարդիկ չեն գիտակցում, որ պետք է նպատակներ դնել և պլանավորել կյանքը:
2. Նպատակները դրված են ոչ ճիշտ՝ ոչ հստակ, անորոշ, չունեն հստակ ժամկետ, հաշվի առնված չէ համատեքստը, ռեսուրսները, չկա պլան և այլն:
3. Հավատի բացակայություն. նպատակը թվում է անիրական, հեռու և անհասանելի: «Ինչո՞ւ դնել անիրականանալի նպատակներ, որոնք չեն լինելու. ..»- այսպես են ասում շատերը: Այս տիպի մարդիկ ոչինչ չեն անում իրենց նպատակին հասնելու համար:
4. Ցածր ինքնագնահատական. այստեղ առաջ են գալիս արդարացումներն ու պատճառաբանությունները: «Ես չունեմ այն որակները, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար», « Ես չեմ կարող...», « Իմ պարագայում դա անհնար է... » և այլն:
5. «Ես արժանի չեմ..»: Մարդ կարող է հավատալ, որ ի վիճակի է հասնել այդ նպատակին բայց իրեն արժանի չի համարում:
6. Դրված նպատակի վերջնարդյունքի վիզուալիզացիայի բացակայություն:
7. Ծուլություն. հաճախ մարդիկ ոչինչ չեն անում դրված նպատակին հասնելու համար: Հաջողության հասնելու համար անհարժեշտ է ոչ միայն հավատ և վիզուալիզացիա, այլ նաև քրտնաջան աշխատանք:
8. Անվճռականություն և կրքոտ ցանկության բացակայություն. նպատակները դրվում են «Կցանկանայի» ձևաչափով, «Ես ցանկանում եմ» -ի փոխարեն: Պետք է գիտակցել, որ իրականանում են այն նպատակները, որոնք Դուք անկեղծորեն ցանկանում եք:
9. Արդարացում. սա միայն վատացնում է իրավիճակը, պետք է հստակ նայել բոլոր դժվարություններին և շարժվել նրանց դեմ հանդիման:
10. Վախեր. վախերը կաթվածահար են անում, շեղում են, սպանում եմ մոտիվացիան: Միաժամանակ հաղթահարելով վախը` Դուք միանգամից կբարձրացնեք Ձեր ինքնագնահատականը և հավատը Ձեր անձի հանդեպ:
Իսկ ինչպե՞ս եք Դուք մոտիվացնում Ձեզ նպատակներին հասնելու համար, Կիսվեք Ձեր փորձով