24/02/2024
Այց Արթուր Թարխանյանի Կենտրոն՝ Ճարտարապետության և Հայկական մոդեռնիզմի թանգարան ✅։
Շատ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։
Երեկոն Տիկին Անահիտ Թարխանյանի շնորհիվ ոչ միայն շատ ինֆորմատիվ էր, այլև բազում զգացմունքների՝ հպարտության, ոգևորության, հուզմունքի մեծ զգացում առաջացրեց մեր թիմի անդամների մեջ։
Մեր այցերը կլինեն շարունակական 🤗:
Arthur Tarkhanyan Center Արթուր Թարխանյան կենտրոն
#дизайн #дизайнинтериера #архитектура #дизайнстудияереван #интерьердизайн #стильинтерьера #гостинная #кухни
#ինտերիերդիզայն #դիզայն
#ճարտարապետություն
19/01/2023
We are HIRING Junior and Senior interior designers to be a part of our growing team!
Freshly graduated students are also welcome😊.
Please send us your CV and Portfolio to 🔎[email protected]
We will discuss the details during the interview😉.
16/12/2022
Zenit-ի թիմի դիզայներների կողմից Ձեզ համար առանձնացվել են 𝟚𝟘𝟚𝟚-𝟚𝟘𝟚𝟛 թթ. ամանորյա դեկորի միտումները և վերջում 7 շքեղ ոճեր, որոնք կկիրառվեն հաջորդ տարի:
🔎 Lavender-Նարդոս
Ե՛վ մասնագետները, և՛ առցանց աշխարհը սկսում են մտածել, թե որը կլինի 2022-2023-ի հաջորդ թրենդային գույնը: 2023 թվականի կանխատեսումը նարդոսի գույնի օգտագործումն է՝ լինի առհասարակ դիզայնի, թե ինտերիերի դիզայնի մեջ: Հաջորդ սեզոնում կառանձնանա կիսապաստելային տոների շարքով:
🔎 Neons-Նեոնային լույսեր
Նեոնների օգտագործումը ամանորյա դեկորների համար միաձուլում է ռետրո շարժման և նաև խաղերի/տեխնոյի պայծառ աշխարհի՝ գունային վառ տարբերակներով և լուսավորության տարրերով, որոնք հարմար են ամանորյա զվարճալի ուրախ սեզոնի համար:
🔎 Ocean Blush Shells-ծովային խխունջներ
Ինտերիերի ձևավորման գերժամանակակից թեմաներից մեկը՝ ինտերիերի դիզայնի իրազեկվածության և ավելի կայուն մոտեցումների հետևանքն է: Տան դեկորի հաջորդ միտումը ոգեշնչված կլինի օվկիանոսային միջավայրից:
🔎 Botanical -Բուսական
Ավելի մեծ մասշտաբով կանաչապատումը նույնպես շարունակական միտում է լինելու Սուրբ Ծննդյան և ամբողջ տարվա համար:
🔎 Luxury Metallics- Շքեղ մետալիկ
Ինչ Սուրբ Ծնունդ առանց մի փոքր փայլի: Այս դեկորային թրենդում Ձեր ամանորյա հարդարանքի համար մենք առաջարկում ենք մետալիկի խառնուրդ՝ չեզոքի հետ համակցված՝ ավելի շքեղ ինտերիերի համար:
Քանի որ մենք շարունակում են լինել հետհամաճարակային վիճակում, միտումներից մեկը, որը զարմանալիորեն ալիք է բարձրացնում, մաքսիմալիզմն է և նրա ողջ փառահեղ խելագարությունը, ինչպես նաև բոլոր այն ոճերը, որոնց հիմքում ընկած են մեծ, գունավոր, էմոցիոնալ և միյևնույն ժամանակ բնական ոճերը: Հետ են մղվում պարզ, պրմիտիվ, սառը և լակոնիկ ոճերը:
Ահա և այն 7 ոճերը, որոնք կկիրառվեն եկող տարի⬇️
1️⃣ Maximalizm
2️⃣ Essentialism
3️⃣ Surrealism
4️⃣ Naturalism
5️⃣ Informatism
6️⃣ Anarchism
7️⃣ Virtualism
06/12/2022
🔎2023թ.-ի գույնն արդեն հայտնի է:
Օրերս Phantone համալսարանը հայտարարեց տարվա գույնը՝ Viva Magenta 18-750👌:
Ինտերիերում կամ ամանորյա դեկորներում առատորեն կարող եք օգտագործել Magenta-ի ողջ գունային շարքը՝ կարմիրից մինչև կապույտ՝ ամենավառից մինչև խամրած երանգները:
«Տեխնոլոգիաների այս դարաշրջանում մենք ձգտում ենք ոգեշնչվել բնությունից և իրականից: PANTONE 18-1750 Viva Magenta-ն գալիս է կարմիրի ընտանիքից, որը բնական ներկանյութերի ընտանիքին պատկանող ամենաթանկ և աշխարհին վաղուց հայտնի ամենավառ երանգն է»,- գրում է Pantone Color Institute-ի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզմանը:
Նշվում է նաև, որ նոր երանգը հզոր է և ոգեշնչում է ստեղծագործելու, փորձարկումների և ինքնաարտահայտման:
Սիրով՝ Zenit team💛:
26/11/2022
Քանի որ մեր դասընթացներում չափազանց կարևորում ենք գործնական մասը, այսօր մեր ուսանողների հետ եղանք շինհրապարակում, իրականացրեցինք չափագրում՝ ծանոթացնելով չափագրման բոլոր նրբություններին և գործնականում հանդիպող խնդիրներին👍🏻:
❤️
25/11/2022
🔎Ի՞նչ պետք է հաշվի առնել ննջասենյակի վերանորոգման ժամանակ👇
Ննջասենյակը մի վայր է, որտեղ մենք ցանկանում ենք լիցքաթափվել և հանգստանալ, բայց շատ հաճախ սխալ կատարած ինտերիերի դիզայնը կարող է փչացնել այդ տպավորությունը:
Այսօր որոշել ենք ներկայացնել մի քանի կետ, որոնք պետք է հաշվի առնել ննջարանի վերանորոգման ժամանակ:
✅ Ինտերիերի «մաքրություն»
Որքան ազատ ու տեսողականորեն «մաքուր» է սենյակը, այնքան ավելի հարմարավետ է: Հիշեք, թե որքան հաճելի է արթնանալ հյուրանոցում, որտեղ ավելորդ ոչինչ չկա։ Հեռացրե՛ք ավելորդ տարրերը, հորիզոնական մակերեսները թողե՛ք ազատ և մի՛ ծանրաբեռնեք ինտերիերը:
✅ Եղե՛ք զգույշ հայելիների հարցում
Հայելին կարող է փոքր սենյակը վիզուալ մեծացնել, եթե, օրինակ, տեղադրվի պատուհանի մոտ գտնվող անկյունում՝ հատակից առաստաղ: Բայց մենք խորհուրդ չենք տալիս հայելի տեղադրել մահճակալի դիմաց կամ կողքը, կամ ունենալ հայելային պահարաններ:
✅ Մոռացե՛ք վառ գույների մասին
Նախապատվություն տվեք բնական և նեյտրալ երանգներին, իսկ ակցենտային գույն ընտրելիս հաշվի առեք, որ այն Ձեզ չպետք է հոգնեցնի:
✅ Ներկառուցվող պահարաններ
Հրաշալի լուծում են հատկապես փոքր ննջասենյակների համար և իդեալական կլինի եթե համապատասխանի պատերի գույնին:
✅ Տեքստիլ
Ծաղկային պրինտով անկողինտը կփչացնի նույնիսկ ամենաոճային ինտերիերը։ Ընտրե՛ք պարզ անկողնային պարագաներ, ավելացրեք բարձեր Ձեզ հաճելի գույներով և վերջ:
Հավանե՛ք կամ կիսվե՛ք գրառմամբ, եթե նյութը Ձեզ համար օգտակար էր☺️:
#ինտերիերդիզայն #դիզայն
#ճարտարապետություն
02/11/2022
✅Խոհանոց և հյուրասենյակ. ինչպե՞ս ճիշտ միավորել այս 2 զոնաները
Ինչպես գիտենք, խոհանոցի բաց նախագծումը և միավորումը հյուրասենյակի հետ այժմ լայն տարածում ունի: 👉Նախ այն մեծացնում է տարածքը և իդեալական է փոքր բնակարանների համար, ինչպես նաև դարձնում է տարածքը բազմաֆունկցիոնալ: Այս պարագայում աշխատանքը խոհանոցում հեշտությամբ կարելի է համատեղել ընտանիքի անդամների կամ հյուրերի հետ ժամանակ անցկացնելու և շփման հետ☺ :
Սակայն իրականում խոհանոցի բաց նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել մի շարք կարևոր կետեր և նրբություններ⬇
➡️Կրող պատեր:
Եթե խոհանոցի և հյուրասենյակի միջև առկա են կրող պատեր, ապա դա կարող է խախտել պլանները, քանի որ կրող պատերը քանդման ենթակա չեն, հետևաբար որպես լավագույն լուծում մնում է բացվածքը:
➡️Ճիշտ զոնավորում:
Չափազանց կարևոր է խոհանոցում կազմակերպել հարմարավետ աշխատանքային զոնա, հաշվի առնել սեղանի և հարակից առարկաների դիրքը, որտեղ չպետք է լինի ազատ տեղաշարժման խնդիր, իսկ ահա հյուրասենյակում պետք է կարևորել հանգստի զոնայի կազմակերպումը:
➡️Գոյություն ունեն խոհանոցի և հյուրասենյակի միավորման բազմաթիվ տարբերակներ, ինչպես օրինակ՝
✅ Վիտրաժային, որը լինում է դռնով կամ առանց դռան
✅ Բարի սեղանով անջատված տարբերակ, որը հանդիսանում է բաժանարար խոհանոցի և հյուրասենյակի միջև
✅ Մասնակի պատով բաժանված կամ այլ տարբերակներ՝ կախված տարածքի առանձնահատկություններից և դիզայներին ներկայացվող պահանջներից:
Նյութի 2-րդ մասում կներկայացնենք Խոհանոցի և հյուրասենյակի բաց նախագծման առավելություններն ու թերությունները🙃:
Նեկայացված ինտերիերի դիզայն նախագծերը՝ Zenit Studio -ից👌:
15/10/2022
Այսօր որոշել ենք ներկայացնել մոդեռն ոճն իր բոլոր առանձնահատկություններով ⬇️:
◾️Մոդեռն ոճի առանձնահատկությունները:
Յուրաքանչյուր ոճ ունի իր վառ արտահայտված առանձնահատկությունները, իսկ որո՞նք են դրանք մոդեռնի դեպքում:
1. Փայտյա ֆակտուրաների և դեկորների օգտագործում
2. Ուղիղ գծերի բացակայություն և կլոր ֆորմաներ
3. Ասիմետրիա և ուղղահայացի գերակշռություն
4. Բնության թեմատիկա դեկորներում:
✅ Գույներ
Մոդեռն ոճով նախագծված ինտերիերում գույները, ինչպես և նյութերը պետք է լինեն բնական և մոտ բնությանը: Հիմնական գունապնակն է շագանակագույն, կանաչ, մոխրագույն, իսկ վառ գույները ընդունելի են միայն փոքր շեշտադրումներով:
✅ Լուսավորություն
Լուսավորությանը ևս պետք է առանձնակի ուշադրություն դարձնել: Իդեալական է, երբ կան արհեստական լույսի մի քանի աղբյուրներ՝ առաստաղային լույսեր, ջահեր, բրաներ: Լուսային սցենարների շնորհիվ հնարավոր է լինում փոխանցել որոշակի տրամադրություն և ինտերիերը դարձնել տրամադրող և հարմարավետ:
✅ Կահույք
Կահույքը հիմնական դեր ունի մոդեռն ոճով դիզայն նախագծման ժամանակ: Զգեստապահարանները, մահճակալները, բազկաթոռներն ու բազմոցներն այս դեպքում ավելի շատ նման են արվեստի գործերի և կարող են կրել բնության թեմատիկան:
Կահույքը պետք է լինի փափուկ, հարմար և առանց սուր անկյունների: Թեև կահույքի հարցում կարելի է ճկուն գտնվել, սակայն կարևոր է չշեղվել հիմնական կանոնից, այն է բնական գույնն ու նյութը:
✅ Պատեր
Պատերը միայն ֆոն են ստեղծում, բայց ոչ մի դեպքում ուշադրություն չեն կենտրոնացնում իրենց վրա։ Ուստի դրանց համար օգտագործվում են բաց, ոչ վառ, նեյտրալ երանգներ՝ կաթնային սպիտակ, բաց մոխրագույն և այլն։
✅ Հատակ
Հատակը շատ կարևոր բաղադրիչ է, անկախ նրանից, թե ինչ ոճով է նախագծվում ինտերիերը: Մոդեռնի ժամանակ այն ակտիվ բաղադրիչ չէ և պետք է ներդաշնակորեն տեղավորվի ընդհանուր պատկերի մեջ, չճնշի և չանհետանա։
✅ Հատակ
Տեքստիլը անփոխարինելի տարր է մոդեռն ոճում, սկսած վարագույրներից վերջացրած բազմոցի դեկորատիվ բարձերից: Վարագույրները չպետք է գրավեն հատուկ ուշադրություն, այլ պարզապես պետք է լրացնեն ինտերիերը:
Դիզայն նախագիծը՝ Zenit Studio
03/10/2022
✅ Մի քանի խորհուրդ հարմարավետ լոգասենյակ նախագծելու համար:
Այս անգամ կփորձենք ներկայացնել հարմարավետ լոգասենյակ ունենալու մի քանի կարևոր կետեր👇:
▶ Ապահովել բավականաչափ տարածք օգտագործվող իրերը և միջոցները տեղավորելու համար: Դա չի նշանակում, որ պետք է լոգարանում ունենալ մեծ պահարաններ: Ներկառուցվող փոքր պահարանը, բաց և փակ դարակները իդեալական լուծում են👌:
▶ Զուգարանակոնքի ճիշտ ընտրություն: Նախապատվություն տվեք կախովի զուգարանակոնքերին, քանի որ դրանց տակ փոշի և կեղտ չի հավաքվում, իսկ մաքրելը շատ հեշտ է:
▶ Ունենալ մեկից ավել վարդակներ: Տարածված սխալ կարծիք կա , որ լոգարանում դրանք այդքան էլ անհրաժեշտ չեն, սակայն չպետք է մոռանալ լուսավորվող հայելիի, լվացքի մեքենայի, էլեկտրական ածելիի և վարսահարդարիչի մասին😉:
▶ Ապահովել լուսավորման բազմաթիվ սցենարներ:
Պետք է խոստովանեք, որ առաստաղի մեկ լամպը, նույնիսկ շատ փոքր լոգարանում, բավարար չէ։ Շատ ավելի հարմար է, եթե լոգարանում կան նաև կետային լույսեր, լուսավորվող հայելի, բրա և այլն:
23/09/2022
✅ Տարածված միֆեր ինտերիերի դիզայնի մասին👇:
▶️ Ինտերիերի դիզայն ծառայությունից օգտվելը թանկ հաճույք է:
Իրականում այդպես չէ։ Ինտերիերի դիզայները այն մարդն է, ով կօգնի Ձեզ գնել որակյալ շինարարական և դիզայներական նյութեր, կահույք, սանտեխնիկա և այլն մրցունակ գներով, քանի որ պարզապես շատ լավ գիտի շուկան: Շատ հաճախ այս խնայողությունը վճարում է դիզայներական ծառայությունների արժեքը😉:
▶️ Ինտերիերը կլինի գեղեցիկ, բայց ոչ ֆունկցիոնալ:
Իրականաում պրոֆեսիոնալ դիզայները դիզայն նախագծման ժամանակ հաշվի է առնում պատվիրատուի ապրելակերպը, սովորությունները, հոբբիները, նախասիրությունները և այլն: Հետևաբար յուրաքանչյուր նախագիծ անհատական է և լիովին համապատասխանում է պատվիրատուի պահանջներին:
▶️ Հաջորդ միֆն այն է, որ մտածում եք, թե ինքնուրույն կարող եք ստանալ այն, ինչ պատկերացնում և ցանկանում եք:
Իրականում դուք խանութից խանութ կվազվզեք վերանորոգման ողջ ընթացքում, կծախսեք շատ ժամանակ և նյարդեր նյութերի ընտրության, շինարարների հետ դժվար աշխատանքի, շինարարական ողջ ընթացքը վերահսկելու համար և դեռ մեծ հարց է՝ արդյո՞ք կստանաք այն, ինչ ցանկանում և պատկերացնում էիք ի սկզբանե :
Իսկ դուք ի՞նչ միֆ գիտեք ինտերիերի դիզայնի մասին👇:
16/09/2022
3 սխալ, որոնք հաճախ թույլ են տալիս սկսնակ ինտերիերի դիզայներները
🔗 Ինտերիերի դիզայն նախագծման ժամանակ կիրառել իրեր, որոնք գեղեցիկ են, բայց անհարմար: Անմիտ է գնել ժամանակակից, գեղեցիկ, բայց ոչ էրգոնոմիկ աթոռ: Նախապատվություն պետք է տալ այնպիսի իրերի, որոնք բացի տեսքը նաև հարմարավետ են ու ֆունկցիոնալ;
🔗 Վատ մտածված դասավորվածություն:
Պլանավորումը ներդաշնակ ինտերիերի հիմքն է։ Եթե կահույքի միջև ազատ անցումները մտածված չեն, սենյակների դռները ամբողջությամբ չեն բացվում, ապա դա անհարմարություն կառաջացնի:
🔗 Ծանրաբեռնել ինտերիերը կահույքով:
Փոքր մակերեսով բնակարաններում հաճախ դիզայներները փորձում են տեղավորել ամեն ինչ: Փորձե՛ք ռացիոնալ օգտագործել տարածքը, չճնշել և չծանրաբեռնել ինտերիերը ավելորդ իրերով:
Եվ իհարկե չենք մոռանում, որ ինտերիերը կենդանի օրգանիզմ է և արտացոլում է պատվիրատուի ցանկություններն ու նախասիրությունները: Անշուշտ, դիզայները կարող է փորձարկումներ անել, սակայն այդ ամենի հետ մեկտեղ պետք է հիշել ներդաշնակության մասին:
Իսկ դուք ի՞նչ կավելացնեք նշվածներին🤔👇: