06/11/2020
⚠️⚠️
📣Restart նախաձեռնությունը սկսում է կամավորների հավաքագրման գործընթաց:
❗️Պաշտպանության նախարարության պաշտոնական սննդի մատակարար ընկերություններից մեկին անհրաժեշտ են կամավորներ՝ 24/7 սկզբունքով:
✅Աշխատանքները տեղի են ունենալու Աբովյան քաղաքում
✅Տեղափոխումը ապահովվելու է Ազգային ժողովի կողմից
✅Աշխատանքային ժամերը 13:00-19:00
Գրանցվելու համար խնդրում ենք անցնել ստորև տեղադրված հղումով:
Կամավորության հնարավորություն
25/06/2020
📌 Հարգելի ուսանողնե՜ր,
#Ռեստարտ նախաձեռնությունը հայտարարում է Էսսեների մրցույթ:
📌 Հարգելի ուսանողնե՜ր,
#Ռեստարտ նախաձեռնությունը հայտարարում է Էսսեների մրցույթ:
ℹ️ Ռեստարտ նախաձեռնությունը, կարևորելով երիտասարդների դերը պետության զարգացման գործընթացում, նախաձեռնում է Էսսեների մրցույթ, ինչն ուղղված է
▪ երիտասարների ակտիվացմանը,
▪ կարողությունների զարգացմանը՝ հնարավորություն տալով ուսանողներին էսսեների միջոցով բարձրաձայնել և ներկայացնել այնպիսի խնդիրներ, որոնք կապված են
▪ կրթության որակի,
▪ բարձրագույն կրթության խնդիրների,
▪ ժողովրդավարության կայացման և այլ մարտահրավերների հետ։
ℹ️ Միևնույն ժամանակ բոլորին է հայտնի, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հանգեցրել են սոցիալ-տնտեսական դժվարությունների, մասնավորապես՝ է՛լ ավելի է ծանրացել ուսանողի սոցիալական դրությունը․ բազմաթիվ ուսանողներ կամ դժվարությամբ են վճարում իրենց ուսման վարձերը կամ էլ նույնիսկ դուրս են մնում համալսարաններից՝ կիսատ թողնելով ուսումնառությունը։
Հաշվի առնելով նշված սոցիալ-տնտեսական խնդիրները՝ Ռեստարտ նախաձեռնությունը ուսման վարձի մասնակի փոխհատուցում կտրամադրի 7 այն ուսանողներին, ովքեր
1️⃣ Կմասնակցեն այս մրցույթին՝ լրացնելով հայտը (հղումը ստորև),👇
2️⃣ Կընտրեն նշված թեմաներից մեկը,
3️⃣ 1 ամսվա ընթացքում կպատրաստեն նշված թեմայով էսսեն/առնվազն 2 էջ/ և կներկայացնեն մեզ,
4️⃣ Հաղթող կճանաչվեն Ռեստարտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։
Այսպիսով, սպասում ենք ձեր դիմումներին։
ℹ️ Հաղթող ճանաչված էսսեները հրապարակվելու են Restarttimes.am երիտասարդական մեդիահարթակում։
ℹ️ Դիմում-հայտերը լրացնելուց հետո մինչև ս․թ․ հուլիսի 30-ը արդեն իսկ գրված էսսեները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին 👇
▪ PDF Տարբերակով, թեմա հատվածում նշելով Էսսեների մրցույթ։
📌 Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055-277-977 հեռախոսահամարով։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSempuSftfXgm-Ki2yrqXlu-6ryT5GFJ1bovdrWycVFZ6_WExg/viewform
05/05/2020
‼️Աջակցություն ուսանողներին ‼️
‼️Աջակցություն ուսանողներին ‼️
Ռեստարտ հիմնադրամը, հիմք ընդունելով այս օրերին համավարակով պայմանավորված ՀՀ մի շարք ուսանողների առաջ ծառացած սոցիալական խնդիրները, մասնավորապես՝ համալսարանից դուրս մնալու վտանգը, 5 ուսանողների կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման տեսքով։
Աջակցության համար կարող են դիմել հետևյալ չափանիշներին համապատասխանող քաղաքացիները. մինչև 23 տարեկան մարզաբնակ և/կամ մայրաքաղաքում վարձով բնակվող այն ուսանողները, ովքեր ունեն 60%-ից բարձր միջին որակական գնահատական։
Այս չափանիշներին համապատասխանող ուսանողները պետք է իրենց դիմումներում կցեն ստորև ներկայացված փաստաթղթերը։
1․Անձնագրի պատճեն (ընդհանուր տվյալներ, գրանցման էջեր)
2․ Ընտանիքի կազմի մասին տեղեկանք
3․ Ընտանիքի ապահովության միավորի մասին տեղեկանք
4․ Ինքնակենսագրական
Թվարկված փաստաթղթերը անհրաժեշտ է սքանավորել և ուղարկել [email protected] էլ հասցեին՝ նամակի նկարագրության բաժնում սահմանելով Ձեր ընտանիքի սոցիալական դրությունը։
Տեղեկացնում ենք, որ ֆինանսական փոխհատուցման համար առկա է բավականին քիչ գումար, հետևաբար, աջակցություն կստանան այն 5 ուսանողները, ովքեր, ըստ ներկայացրած փաստաթղթերի կհամարվեն առավել կարիքավոր։
‼️Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 8՝ ժամը 18։00‼️
30/04/2020
‼️Օգնենք ուսանողներին այս դժվարին պայմաններում շարունակել կրթությունը
‼️Օգնենք ուսանողներին այս դժվարին պայմաններում շարունակել կրթությունը
Հարգելի քաղաքացիներ, այս դժվարին օրերին, երբ շատերը ժամանակավորապես զրկվել են աշխատանքից, սոցիալական խնդիրները է՛լ ավելի են խորացել։ Արտակարգ դրության սահմանումից ի վեր՝ յուրաքանչյուր օր, մենք նամակներ և զանգեր ենք ստանում բազմաթիվ ուսանողներից, ովքեր, սոցիալական խնդիրներից ելնելով, չեն կարողանում վճարել ուսման վարձերը։ Այս պահին վիճակը այնքան է լրջացել, որ շատ ուսանողներ գտնվում են համալսարանից դուրս մնալու ռիսկային գոտում։
Հասկանալի է, որ պետությունը չունի այն ֆինանսական միջոցները, որ կարողանա ապահովել բոլոր ուսանողների վարձավճարների փոխհատուցումը։ Կարևոր է նշել, որ ապրիլի 23-ին ընդունված որոշումը, առավելապես վերաբերում է բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին, իսկ ՀՀ-ում սակավ են ուսանողներին կրթաթոշակներ տրամադրող հիմնադրամները ու կազմակերպությունները։
Արդյունքում և՛ օբյեկտիվ և՛ սուբյեկտիվ հանգամանքները ՀՀ ուսանողին կանգնեցրել են բարդագույն խնդիրների առաջ։ Մենք վստահ ենք, որ այս խնդիրները կարելի է հաղթահարել հանրային համերաշխության և միասնության շնորհիվ։
Հարգելի ընկերներ, ամեն մի դրամը, այս պահին կարող է մեծ օգնություն լինել մի ուսանողի համար։ Հուսով ենք, որ այս հայտարարությունը կկարդան նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչները, գործատուները և սոցիալական պատասխանատվությունից ելնելով՝ կփորձեն աջակցել իրենց ապագա աշխատակիցներին՝ նպաստելով, որ ուսանողները շարունակեն սովորել և ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատանք գտնելու համար։
Այսպիսով, միանալով այս նախաձեռնությանը և նվիրաբերելով գումար՝ դուք հնարավորություն եք ընձեռում որևիցե ուսանողի շարունակել իր ուսումը։
Խնդրում ենք ստորև տեսնել համապատասխան տվյալները, իսկ հարցերի և համագործակցության դեպքում կապվել մեզ հետ։
Եվ վերջում ցանկանում ենք հիշեցնել, որ կրթության մեջ ներդրումը ամենաերկարաժամկետ ներդրումն է, որ մենք կարող ենք անել։
Բանկի անվանումը՝
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» «Օպերա» մասնաճյուղ
“ACBA-CREDIT AGRICOLE BANK” “Opera” branch
Անվանում | Ռեստարտ գիտակրթական-բարեգործական հիմնադրամ
ՀՎՀՀ 02686098
Հաշիվներ
| 220493350056958 RUR
| 220493350148001 USD
| 220493350171002 EUR
| 220493350395000 AMD
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,Երեւան, Աբովյան 11
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ (374-93)844-457 (374-55) 277-977
28/03/2020
❗ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗
24/01/2020
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյաների` Կրթության միջազգային օրը կարող է խթան լինել, որ կառավարությունները ավելի շատ ներդրումներ իրականացնեն կրթության մեջ։
Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է
Հոդվածներ Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է Restart Times 1 min ago Ըստ ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հռչակագրի յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ կրթություն: 2015 թվական...
15/01/2020
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծն արժանացավ հավանության
Հոդվածներ Աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծն արժանացավ հավանության Restart Times 1 min ago ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հա....
20/11/2019
📣📣 Հայաստանում Jai Jagat 2020 քայլերթի պաշտոնական գործընկերը «Ռեստարտ» Նախաձեռնությունն է:
📍Հոկտեմբերի 2-ին Հնդկաստանում մեկնարկել է Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված՝ Գանդիի մեծ՝ Jai Jagat 2020 խորագրով քայլերթը, որը կանցնի աշխարհի տարբեր երկրներով, այդ թվում՝ Վրաստանով և Հայաստանով։
📍 Արդեն փետրվար ամսին քայլերթը կհասնի Հայաստան։Հայաստանում միջոցառումներ նախատեսվում են ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում, այդ թվում` ոչ բռնի, թավշյա հեղափոխության 2-ամյակի կապակցությամբ:
📍Հիշեցնենք, որ Գանդին, խաղաղ քայլերթներ անցկացնելով, պայքարում էր իր համերկրացիների իրավունքների խաղաղության և արդարության համար։
❗❗ Քայլերթին միանալու,միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկատվության համար հետևեք Jai Jagat 2020 Armenia էջին։👇
Jai Jagat 2020 Armenia
Jai Jagat 2020 Մահաթմա Գանդիի 150 ամյակի կապակցությամբ քայլե?