Armed Ուսումնական Կենտրոն

Armed Ուսումնական Կենտրոն

Share

Учебное заведение

Photos from Armed Ուսումնական Կենտրոն's post 17/03/2018

Սեվ կետերը կամ կոմեդոններն առաջանում են՝ ավելցուկային մաշկային ճարպով, մաշկի մահացած բջիջներով եվ փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման հետեվանքով: Այս ամենի արդյունքում ծակոտիները մգվում են, որն էլ հենց տալիս է մաշկի վրա սեվ կետերի տեսողական էֆեկտ: Հիմնականում կոմեդոնները հայտնվում են T-զոնայում (քիթ, ճակատ, կզակ), որն ամենայուղոտ եվ պրոբլեմատիկ
հատվածն է:
Սեվ կետերի առաջացման պատճառներից մեկը դա մաշկի ոչ ճիշտ խնամքն է կամ մաքրության պակասը: Այսպես օրինակ, շատ կարեվոր է լավ մաքրել մաշկն ամեն առավոտ եվ հատկապես ամեն երեկո՝ քնելուց առաջ: Աշխատեք երբեք չպառկել քնելու առանց լվացվելու կամ մաշկի մաքրման այլ միջոցներ, օր. լոսյոն օգտագործելու: Կոմեդոնների կանխարգելման համար ցանկալի է նաեվ գոնե շաբաթը 1-2 անգամ լրացուցիչ մաքրել մաշկը կեղտից եվ վնասակար նյութերից, օգտագործելով մաքրող դիմակներ եվ դեմքի պիլինգ:

13/03/2018

Կոսմետոլոգիա (հունարեն κοσμητικός- գեղեցկության և -λογία - ուսուցանում), բժշկության բնագավառ, որը ուսումնասիրում է մարդու մարմնի գեղագիտական խնդիրները, նրանց պատճառագիտությունը, ախտանշանները և շտկման մեթոդները, ինչպես նաև մի շարք մեթոդներ, որոնք ուղղված են ուղղելու մարդու արտաքին տեսքի գեղագիտական խնդիրները:

Photos from Armed Ուսումնական Կենտրոն's post 13/03/2018

Դեմքի մերսումը շատ կարևոր է մաշկի համար հատկապես ավելի հասուն տարիքում, երբ մաշկն առավել շատ խնամք և ուշադրություն է պահանջում: Մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, կարգավորում է նյութափոխանակությունը, օգնում է մաշկին շնչել` դարձնելով այն ավելի հարթ և առաձգական:

Մերսման շնորհիվ բարձրանում է մաշկի դիմադրողականությունը, փոխվում է հաճախորդի տրամադրությունը: Բարձրորակ և ճիշտ ընտրված նյութերով մերսում կատարելիս մաշկը չի վնասվում, դառնում է ավելի առողջ, առաձգական:

Photos from Armed Ուսումնական Կենտրոն's post 13/03/2018

Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից եվ ձեվից: Հոնքերի ճիշտ ձեվն արտահայտիչ է դարձնում աչքերը եվ թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով: Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձեվը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարեվորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:

Photos from Armed Ուսումնական Կենտրոն's post 13/03/2018

Ասեղային էպիլյացիա

Ասեղային էպիլյացիան համարվում է մեր ժամանակների ամենաանվնաս և արդյունավետ մեթոդներից մեկը` մարմնի տարբեր հատվածներից անցանկալի մազերի հեռացման համար: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ էլեկտրոդը թափանցում է մազարմատի ֆոլիկուլի մեջ և հաստատուն հոսանքի ցածր լարման ազդեցությամբ անջատվում է ջերմություն, որի արդյունքում մազարմատը թերմոլիզի ենթարկվերով ոչնչանում է:

Այս մեթոդի արդյունքում մազերի աճը նվազում է, նոր աճող մազերը բարակում են, և մի քանի անգամ մազահեռացում կատարելուց հետո հաճախորդը ազատվում է անցանկալի մազերից: Մազերի աճը կանխելու ժամանակահատվածը և արդյունավետությունը շատ անհատական է` կախված է մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, մազի հաստությունից, խտությունից, հորմոնալ խնդիրներից:

Վերջնական արդյունքի հասնելու համար հարկավոր է կատարել շարունակական պրոցեդուրաներ: Ասեղային էպիլյացիա կատարվում է մաշկի բոլոր հատվածներում, սակայն խորհուրդ չի տրվում այն կատարել թևատակի շրջանում, քանի որ քրտնագեղձերի հետ կապված խնդիները կարող են գլուխ բարձրացնել:

Անցանկալաի մազերն ավելի արագ են վերանում, եթե նախկինում տվյալ հատվածում մազահեռացում չի արվել: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև տեղային ցավազրկում:

11/03/2018

"Armed" Ուսումնական Կենտրոնը սիրով հրավիրում է դասընթացների հետևյալ բաժիններում՝
- Մերսում
- Անակնջի դակում
- Հոնքերի ձևավորում
- Դիմակներ
- Ասեղային էպիլացիա
- Բիո էպիլացիա
- Թելով մազային հեռացում
- Դեմքի մաքրում
- IPL էպիլացիա
- Դարսինվալ
-Դիմահարդարում
-Դեմքի պիլինգ
Դասընթացների տևողությունը 2 ամիս շաբաթը 4օր 2ժամ
Դասընթացների ավարտին տրվում է միջազգային վկայական

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Baghramyan 1
Yerevan