31/12/2025
Սիրելի ուսանողներ, շրջանավարտներ և գործընկերներ
Շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Այս տարին շատերի համար եղավ շրջադարձային․ հաշվապահությունը Ձեզ համար այլևս միայն դասընթաց չէ, այլ իրական աշխատանք, պատասխանատվություն և մասնագիտություն։ Ուրախ ենք տեսնել, որ գիտելիքը վերածվում է գործի, իսկ դուք՝ վստահ մասնագետների։
Նոր տարում մաղթում ենք Ձեզ հստակ հաշվարկներ, սառնասիրտ որոշումներ, մասնագիտական աճ և կայուն եկամուտ։ Հաշվապահի ուժը ճշգրտության և կարգապահության մեջ է, և դուք արդեն այդ ճանապարհին եք։
Տեղեկացնում եմ նաև, որ նոր խմբակային հաշվապահական դասընթացը մեկնարկում է հունվարի 23-ից երկ չոր ուրբ առ. 9:30-11:00
📌Շտապեք գրանցվել քանի որ տեղերը սահմանափակ են☺️
📍Մեր Հասցեն՝ Իսահակյան 18,Երիտասարդական SAS սուպերմարկետի հարևանությամբ
☎️Հեռ․ 077-01-04-51
📡Էլ․կայք՝
https://stcenter.am/
23/12/2025
‼️ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ - ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
📜«ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
📌Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի՝
❗️1) 1-ին կետի մեջ «1500 դրամ», «3000 դրամ», «5500 դրամ», «8500 դրամ», բառերը փոխարինել «1000 դրամ» բառերով.
❗️2) 2-րդ կետի մեջ «18000 դրամ», «24000 դրամ», «48000 դրամ» բառերը փոխարինել «12000 դրամ» բառերով:
📌Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, բացառությամբ 200.001 և ավել աշխատավարձ ստացող վարձու աշխատողների, որոնց համար օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
👇👇👇
http://www.parliament.am/draftreading_docs8/K-1189-18_DR2.pdf