Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց

Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց

Share

Դպրոց

Photos from Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց's post 20/08/2026

🖼️📝 Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձին ընդառաջ. Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների շնորհանդես-ցուցադրությունը
Այս շնորհանդեսին մասնակցել է նաև մեր դպրոցի 9 ա դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը։

📌📌ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում օգոստոսի 17-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների շնորհանդես-ցուցադրություն, որին ներկա է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Կոմիտեի նախագահը, ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին, նշել է՝ իր համար խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում աշխատակիցները հավաքվել են ոչ թե մասնագիտական աշխատանքի արդյունքները ներկայացնելու, այլ իրենց երեխաների ստեղծագործություններին ծանոթանալու համար։

🖇️Դիմելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ Արթուր Նահապետյանն ընդգծել է. «Այս ցուցահանդեսն առանձնահատուկ է հենց նրանով, որ այստեղ աշխարհը ներկայացված է երեխաների աչքերով՝ անկեղծ, անմիջական, գունավոր և առանց պայմանականությունների։ Ձեր յուրաքանչյուր աշխատանք ձեր մտքի, երևակայության և զգացողությունների փոքրիկ պատմությունն է։ Այստեղ չկան հաղթողներ և պարտվողներ։ Յուրաքանչյուր աշխատանք ինքնատիպ է և արժեքավոր, որովհետև այն ստեղծվել է ձեր ձեռքերով ու արտահայտում է ձեր աշխարհը»։

🔻Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև երեխաների ստեղծագործական շարադրությունները, որի շրջանակներում նրանք ներկայացրել են, թե ինչ են պատկերացնում արդարություն ասելով:
Կոմիտեի նախագահը շեշտել է. «Մենք՝ մեծահասակներս, հաճախ խոսում ենք օրենքի, արդարության, ազնվության, պատասխանատվության մասին։ Դրանք մեր աշխատանքի կարևոր սկզբունքներն են, բայց իրականում այդ արժեքների հիմքը դրվում է շատ ավելի վաղ՝ ընտանիքում, դպրոցում, ընկերների հետ հարաբերություններում. այն պահից, երբ մարդը սովորում է լինել ազնիվ, հարգել դիմացինին, պաշտպանել արդարը և պատասխանատվություն կրել իր արարքների համար»,- Արթուր Նահապետյանի խոսքով՝ ավելի արդար և ավելի վստահելի պետության ամենամեծ երաշխիքը հենց այն սերունդն է, որն այսօր կանգնած է մեր առջև։

🤝🏻Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրություն-շնորհանդեսին լավագույնս մասնակցելու համար Արթուր Նահապետյանը երեխաներին շնորհակալագրեր է հանձնել:

24/07/2026
Photos from Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց's post 19/07/2026

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող "Բաթումիի քաղաքապետարանի գավաթ" շախմատի 10_րդ միջազգային մրցաշարում 8_ա/9_ա դասարանի աշակերտ ' Թոփալյան Գրիգորը 9_հնարավորից հավաքել է 5.5 միավոր,ունենալով ընդամենը 1 պարտություն և միջազգային վարկանիշը բարելավել է 97 միավորով
Մինչև 14 տարեկանների մեջ զբաղեցրել է 4_րդ հորիզոնականը

Family Team Tournament🧑‍🧒 18/07/2026

Հպարտ ենք մեր աշակերտներով

Մեր դպրոցի սաներ Մարկ և Արթուր Մարգարյանները

Photos from Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց's post 07/07/2026

«Կուղբ 2025» ինֆորմատիկայի միջազգային մրցույթի ամփոփում:
Մրցանակաբաշխությանը շնորհակալագրով պարգևատրվեց ԹԳՀԳ-ի ուսուցչուհի Անժելա Հովսեփյանը:

Photos from Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց's post 30/06/2026

Շարունակում ենք սովորել, զարգանալ և կատարելագործվել։

Լիլիթ Ստեփանյանը և Աննա Բեժանյանը մասնակցեցին Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպված «Ժամանակակից մեթոդներ և նորարարական մոտեցումներ անգլերենի դասավանդման մեջ» թեմայով սեմինարին։

Սեմինարը հագեցած էր հետաքրքիր գաղափարներով, գործնական աշխատանքներով և ինտերակտիվ խաղային ուսուցման արդյունավետ մեթոդներով։ Այն հնարավորություն տվեց ծանոթանալ ժամանակակից կրթական մոտեցումներին, փոխանակել փորձ գործընկերների հետ և ձեռք բերել նոր գործիքներ, որոնք կնպաստեն անգլերենի դասերն ավելի հետաքրքիր, ակտիվ և արդյունավետ կազմակերպելուն։

#ՄասնագիտականԶարգացում #ԱնգլերենիԴասավանդում #ԻնտերակտիվՈւսուցում #ԵվրասիաՀամալսարան #Կրթություն

Photos from Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց's post 30/06/2026

Հպարտ ենք մեր աշակերտներով

8-րդ ա դասարանի Երվանդյան Նարեկը 3 տարի հաճախում է ավիամոդելավորման դասերի, որի շրջանակներում սովորում են ավիամոդելներ պատրաստել։
Սա արդեն 2-րդ ինքնաթիռն է։
Այսօր խմբակի երեխաները փորձարկել են իրենց պատրաստած ինքնաթիռները։

28/06/2026

Շարունակում ենք բացահայտել...

Յուրաքանչյուր տեսաուղերձ նոր պատմություն է, նոր ձեռքբերում և նոր հպարտություն մեր դպրոցի համար։
Եթե ձեր հաջողության ճանապարհը սկսվել է «Գորկի»-ում կամ «Շանթ»-ում, պատմե՛ք դրա մասին և ոգեշնչե՛ք ներկա ու ապագա սերունդներին։

Մենք բացահայտում ենք նոր շանթականներ, որովհետև յուրաքանչյուրը մեր դպրոցի պատմության կարևոր մասն է։

Photos from Երևանի Լ. Շանթի անվան հ.4 հիմնական դպրոց's post 27/06/2026

Այսօր մեր դպրոցն իր դռները սիրով բացեց ապագա առաջին դասարանցիների առջև։

Փոքրիկները հայտնվեցին մի աշխարհում, որտեղ սովորելը սկսվում է ժպիտից, հետաքրքրասիրությունից և ստեղծագործելու ուրախությունից։ Նրանք նկարեցին, երգեցին, խաղացին շախմատ, կատարեցին հետաքրքիր խաղեր մայրենիից, բացահայտեցին անգլերենի առաջին բառերը և մեծ ոգևորությամբ մասնակցեցին բոլոր ստեղծագործական աշխատանքներին։

Օրվա ամենաջերմ պահերից մեկը դարձավ իրենց ապագա «Դասարանի արևը»։ Ամենահամարձակ փոքրիկը նկարեց արևը, իսկ մյուս երեխաներն իրենց գունավոր ձեռքերի հետքերով ստեղծեցին նրա շողերը՝ խորհրդանշելով, որ յուրաքանչյուր երեխա մեր դպրոցի լույսն ու ջերմությունն է։

Շնորհակալություն մեր փոքրիկ հյուրերին, ծնողներին և ուսուցիչներին այս գեղեցիկ, ուրախ ու հիշարժան օրվա համար։

Սիրով սպասում ենք մեր նոր առաջին դասարանցիներին՝ արդեն սեպտեմբերի 1-ին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Ալեք Մանուկյան 3
Yerevan
0025

Opening Hours

Monday 08:30 - 16:00
Tuesday 08:30 - 16:00
Wednesday 08:30 - 16:00
Thursday 08:30 - 16:00
Friday 08:30 - 16:00