Theory in Contemporary Social Sciences

Theory in Contemporary Social Sciences

Share

Theory and Methodology in the Study of Asian and Middle Eastern Societies

09/04/2025

1978-ին իր անգլերեն տպագրությունից 45 տարի անց արևմտահայերեն է թարգմանվել Էդվարդ Սաիդի աշխատությունը։
, ինչպես նաև նրա շարունակությունը համարվող (1993), ցույց են տալիս, որ այլ տարածքների ու մշակույթների () վրա իշխելու ամենաարդյունավետ միջոցները եղել են ոչ միայն ռազմական և տնտեսական, այլ նաև տեքստային, դիսկուրսիվ կամ խոսույթային:
Այս աշխատության մեջ Է․ Սաիդը Արևելքի մասին արևմտյան դիսկուրսները, այդ թվում՝ ակադեմիական արևելագիտությունը, ինչպես նաև ու Արևելքի մասին երևակայական տեքստերը քննում է որպես նվաճման զենքեր (weapons of conquest): Արևմտյան կայսրությունները (Սաիդը քննում է հիմնականում Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան) մասին ստեղծել են (պատկերացումներ, վերաներկայացումներ) և դրանց միջոցով, աշխարհը դնելով որոշակի սահմանների մեջ, կառավարել այն։ Արդեն իսկ իր հաջորդ (1993) աշխատության մեջ Սաիդը հաստատում է, որ պատահականություն չէ, որ հենց Վիկտորիական դարաշրջանի անգլիացի Edward G. Bulwer-Lytton-ն է, որ արտասանել է խոսքը ("the pen is mightier . . ."):
Շատ կարևոր է հասկանալ, որ հետգաղութային տեսությունների հիմնադիր աշխատությունն է, և, այդ առումով, շատ ուսանելի հայ հասարակության համար, որը հատկապես իր պատմության վերջին շրջանում գտնվել է ուրիշների ստեղծած տեքստային իրականության, խոսույթի և ռեպրեզենտացիաների ազդեցության տակ։ Գիրքն ուսանելի է, եթե գաղութացված կամ նեոգաղութատիրական հասարակությունը ձգտում է հասկանալ, թե ինչպես են խոսքերը, դիսկուրսներն ու տեքստերը տիրապետում և ինչպես կարելի է մշակույթները, տեքստերն ու խոսույթը ազատել գաղութատիրության ու նեոգաղութատիրության երկարատև գաղափարաբանական ազդեցությունից:
Գիրքը թարգմանվել է արևմտահայերեն և հասարակագիտության բնագավառի միջին ուսանողի համար կարող են ծագել բովանդակության ընկալման դժվարություններ՝ արևմտահայերեն լեզվի ընկալման առումով, հատկապես, քանի որ, թարգմանիչները ձգտել են եվրոպական լեզուներով հայտնի մասնագիտական տերմինները անպայման դարձնել հայերեն, որի դեպքում հստակ ու ծանոթ մասնագիտական լեզուն հաճախ դարձել է հայերեն գրականության լեզու՝ առանց մասնագիտական միարժեք հասկացությունների։
Կատարվել է հսկայական աշխատանք, թարգմանիչներին հաջողվել է Էդվարդ Սաիդի (՝ ըստ իրենց) դարձնել հայերեն լեզվամտածողական իրողություն, ինչը հաջողություն է մեզ բոլորիս համար։

21/11/2023

Էլիաս Քանետի, «Զանգված և իշխանություն»

04/07/2023

Անտոնիո Գրամշիի «Բանտային տետրեր»-ը հայերէնով | Antonio Gramsci’s Prison Notebooks now available in Armenian ARI Literature Foundation

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարը հարստացաւ եւս գիրքով մը. լոյս տեսած է Անտոնիո Գրամշիի «Բանտային տետրեր»-ը գիրքը՝ արեւելահայերէն թարգմանութեամբ։

Գիրքը հրատարակած է ARI Press-ը։ Գիրքը այժմ կարելի է ձեռք ձգել ԱՐԻ գրականութեան հիմնարկէն, բայց շուտով հասանելի պիտի ըլլայ նաեւ տարբեր գրախանութներու մէջ։

In the framework of the Calouste Gulbenkian Translation Series “Prison Notebooks (Quaderni del carcere )” by Antonio Gramsci has been published in Armenian translation.

You can now purchase the book by contacting the ARI Literature Foundation, soon it will also be available in various bookstores in Yerevan.
https://ariliterature.org/armenian-translation-of-the-prison-notebooks-by-antonio-gramsci-has-been-released/

15/04/2022


📗Քսաներորդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի, ազդեցիկ ու սկանդալային գիտնականներից մեկի՝ Միշել Ֆուկոյի «ԳԻՏԵԼԻՔԻ ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» աշխատությունն արդեն գրախանութներում է։
📗 «Գիտելիքի հնագիտությունը» հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։

Photos from Theory in Contemporary Social Sciences's post 20/09/2020

Օսվալդ Շպենգլերը Եվրոպայի բնութագրական գիծը համարում է ֆաուստյան խորքի ու անսահմանության զգացմունքը։ Համաձայն Շպենգլերի՝ այս խորքի ու անսահմանության զգացմունքը արտահայտվում է բարձրին-երկինք ձգտող գոթական տաճարների ճարտարապետության, տիեզերք ձգտող Բախի երաժշտության մեջ, որոնք հակադրության մեջ են Հին Հունաստանի հարթ տանիքներով տաճարների հետ ( (1918-1922):

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Yerevan