ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ, College & University, Abovyan 52, Yerevan.

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈւԳԸ կազմը`

•Նախագահ` Միհրան Սիսակյան (Ֆինանսներ, առկա, 3-րդ կուրս)

•Փոխնախագահ` Անահիտ Գասպարյան (Ֆինանսներ, առկա, 3-րդ կուրս)

•Քարտուղար` Անի Բաղդասարյան (Ֆինանսներ, առկա, 3-րդ կուրս)

•Տեղեկատվական հարցերով հանձնաժողովի պատասխանատու՝
Նաիրուհի Մխիթարյան (Տնտեսագիտություն, առկա, 2-րդ կուրս)

•Ընդհանուր հարցերի հանձնաժողովի պատասխանատու`
Անի Բադասյան

Photos from ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն - YSU Student Scientific Society's post 23/07/2026
Photos from ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ's post 20/07/2026

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ,

Սրտանց շնորհավորում ենք ձեզ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ ընդունվելու կապակցությամբ։
Այսօր ձեր կյանքում սկսվում է մի նոր, պատասխանատու և ձեռքբերումներով լի փուլ։ Դուք համալրել եք Մայր բուհի ամենադինամիկ, պահանջված և ռազմավարական նշանակություն ունեցող ֆակուլտետներից մեկի ուսանողների շարքերը։

Ձեր ընտրած մասնագիտական ուղիները՝ «Տնտեսագիտությունը», «Կառավարումը» և «Ֆինանսները», ժամանակակից աշխարհի և մեր երկրի զարգացման հիմնասյուներն են՝

•Տնտեսագիտությունը ձեզ կսովորեցնի վերլուծել գլոբալ ու տեղական շուկաները, հասկանալ օրինաչափություններն ու կանխատեսել ապագայի տնտեսական միտումները։
•Կառավարումը ձեր մեջ կձևավորի ռազմավարական մտածողություն, առաջնորդի հմտություններ և բարդ համակարգեր արդյունավետորեն ղեկավարելու ունակություն։
•Ֆինանսները ձեզ կզինեն կապիտալի կառավարման, ռիսկերի գնահատման և ֆինանսական ճշգրիտ որոշումներ կայացնելու անփոխարինելի գործիքակազմով։

Առաջիկա տարիներին ձեզ սպասվում են հարուստ ակադեմիական գիտելիքներ, հետազոտական հնարավորություններ, հետաքրքիր նախագծեր և, անշուշտ, լավագույն ուսանողական հուշերը։

Օգտագործե՛ք այս տարիները մաքսիմալ արդյունավետությամբ՝ ձևավորելու ձեր մասնագիտական ցանցը, զարգացնելու վերլուծական մտածողությունը և դառնալու մրցունակ մասնագետներ։

Բարի՛ գալուստ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ։ Մաղթում ենք ձեզ բարձր առաջադիմություն, բազում հաջողություններ և արգասաբեր ուսումնական տարի։

Սիրով՝ ԵՊՀ ՏԿՖ Ուսանողական գիտական ընկերություն 💙

18/07/2026
15/05/2026

OWLLAB. Քո գիտական թռիչքի նոր հարթակը
Սիրելի՛ համալսարանականներ,
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը սիրով հայտարարում է նոր ու բացառիկ նախագծի՝ OWLLAB-ի մեկնարկը։

Սա պարզապես հարթակ չէ, սա էկոհամակարգ է այն հետազոտողների համար, ովքեր ցանկանում են տնտեսագիտական տեսությունը վերածել կիրառելի արժեքի։

Ի՞նչ կտա քեզ OWLLAB-ը.
• Կկարողանաս գտնել համախոհների՝ համատեղ նախագծեր իրականացնելու համար,
• Կհամագործակցես այլ բուհերի հետազոտողների հետ,
• Կտարածես քո հետազոտությունների հարցաթերթիկները և կստանաէ որակյալ հետադարձ կապ,
• Կհետեւես գիտական միտումներին և կզարգացնես սեփական գաղափարներդ։

Մենք հավատում ենք, որ գիտությունը թիմային աշխատանք է։ Եկեք ստեղծենք միջավայր, որտեղ հետազոտությունը դառնում է հասանելի և մրցունակ։

📍 Ինչպե՞ս միանալ.
Անցի՛ր կից հղումով կամ սկանավորիր QR կոդը՝ դառնալով մեր նորաստեղծ գիտական համայնքի անդամը։

https://t.me/owllab_sss

Սիրով՝ ԵՊՀ ՏԿՖ ՈՒԳԸ

Photos from ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ's post 11/05/2026

Սիրելի՛ համալսարանականներ,

Ս/թ մայիսի 8-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ «Ինչպես պաշտպանվել ֆինանսական զեղծարարություններից» թեմայով սեմինարը։

Մեր հյուրը՝ ՀՀ ԿԲ սպառողի զորակցման կենտրոնի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյանը, ուսանողներին ներկայացրեց զեղծարարության արդի տեսակները, թվային տիրույթում անվտանգ գործարքներ կատարելու կանոններն ու սեփական միջոցները պաշտպանելու գործնական հնարքները։
Հանդիպման ավարտին ակտիվ քննարկում ծավալվեց, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ ՈւԳԸ կողմից բանախոսին հանձնվեց շնորհակալագիր՝ բովանդակալից դասախոսության և փորձի փոխանակման համար։
Շնորհակալ ենք բոլոր ներկաներին հետաքրքրվածության համար։

Հետևե՛ք մեզ, առջևում դեռ շատ հետաքրքիր նախաձեռնություններ կան։

Սիրով՝ ԵՊՀ ՏԿՖ ՈւԳԸ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Abovyan 52
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00