Club of Young Diplomats

Club of Young Diplomats

Share

Club of Young Diplomats Youth Non-Governmental NGO in Armenia

Երիտասարդ դիվանագետների ակումբ ՀԿ-ն (ԵԴԱՀԿ) ձևավորվել է 2009 թվականին որպես երիտասարդական կառույց: Մինչ օրս կազմակերպությունը իրականացրել է բազմաթիվ դասընթացներ, վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ և այլն: ԵԴԱՀԿ-ն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում համագործակցում է բազմաթիվ հաստատությունների հետ նպատակ ունենալով հավաքական ջանքերի մեկտեղմամբ նպաստելու ՀՀ միջազգային հեղինակության բարձարմանը:

20/06/2023

Սա Երեւանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի ֆեյսբուքյան նոր էջն է, կխնդրենք հավանել ու ակտիվ տարածել:

Կանխավ շնորհակալություն բոլորին։

https://www.facebook.com/YerevanGladzorUniversity?mibextid=ZbWKwL

ԵԳՀ Միջազգային Հարաբերությունների ամբիոն / YGU Chair of IR ☑️Ամբիոնը կրթական գործունեություն է իրականացնում բակալավրիատում և մագիստրատուրայում։
☑️ Բուհը շնորհում է համապատասխան պետական նմուշի դիպլոմներ։
☑️ Դասավանդում են ոլորտի լավագույն և մրցունակ դասախոսները։

24/02/2022

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ԵԴԱՀԿ) և ԵՐԵՎԱՆԻ «ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ԵԳՀ) հայտարարում են համատեղ մեկշաբաթյա (մարտի 21-26-ը) վարպետության դասերի (master classes) մեկնարկի մասին:
«Տարածաշրջանային արդի քաղաքական զարգացումները և Հայաստանը» խորագրով կրթական ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդ մասնագետների՝ քաղաքագետների, միջազգայնագետների, դիվանագետների, իրավագետների և այդ ոլորտներով հետաքրքրվող երիտասարդների մասնագիտական կարողությունների բարելավմանն ու նոր հմտություների ձեռքբերմանը: Դասախոսությամբ հանդես կգան հայտնի փորձագետներ, վերլուծաբաններ, ովքեր մեծ ավանդ ունեն իրենց մասնագիտական ոլորտի զարգացման գործում:
Կրթական ծրագիրը իրական հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ստանալու տեսագործնական գիտելիքներ և զարգացնելու վերլուծական հմտությունները: Դասընթացների կազմակերպումը և անցկացումը կարևոր քայլ է երիտասարդ մասնագետների կարողությունների զարգացման և մասնագիտական առաջխաղացման համար:
Դասընթացներին կարող են մասնակցել տարբեր բուհերից (18 տարեկանը լրացած) այն անձինք, ովքեր հետաքրքրված են միջազգային, տարածաշրջանային քաղաքական գործընթացներով (առանց մասնագիտության սահմանափակման) և ունեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ:
Մասնակիցների թիվը սահմանափակ է, հարցազրույցի միջոցով կընտրվեն առավելագույնը 30-35 մասնակից: Անհրաժեշտ տվյալների թերի կամ ոչ պատշաճ տրամադրման դեպքում դիմում-հայտերը չեն դիտարկվի:
Դասընթացների անցկաման վայրի, ժամի, օրակարգի և այլ տեխնիկական հարցերի վերաբերյալ ընտրված մասնակիցները նախօրոք լրացուցիչ կտեղեկացվեն:
Վարպետության դասերը անվճար են, դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ (բոլոր 6 վարպետության դասերի մասնակցության դեպքում):
Դասընթացի տևողությունը 6 օր է, անցկացվելու է Երևանի «Գլաձոր» Համալսարանում (Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչի 7/1)
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 13-ը, 18:00-ն [email protected] էլ. փոստին ուղարկել ինքնակենսագրություն (CV):

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
 Ծրագրի ղեկավարներ` Նարեկ Գրիգորյան, Վահե Բունիաթյան:
 Ծրագրի պատասխանատուներ` Արտյոմ Սարգսյան, Ժասմենա Խալաթյան:
 Հեռախոս՝ (055) 44-77-87 կամ (099) 37-07-97:

02/04/2021
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Yerevan