24/05/2024
🔔 Եվս մեկ սերունդ հրաժեշտ տվեց հարազատ կրթօջախին` սլանալով իր երազանքին ընդառաջ։🔔
Սիրելի՛ շրջանավարտներ, դպրոցական վերջին զանգի ղողանջները թող ճախրանքի թևեր տան ձեզ դեպի լուսավոր հորիզոններ։
Եղե՛ք նպատակասլաց, համառ ու պայքարող, հզորացրե՛ք հայոց աշխարհն ու շենացրե՛ք հայոց հողը։
🕊Ձեզ բարի՛ երթ։🕊
27/09/2023
Անուն առ անուն խոնարհվում ենք։
Հավերժ փառք և խոնարհում, անմա՛հ հերոսներ։
Հարգանքի տուրք Գ.Մարգարյանի անվան 94 ավագ դպրոցում 44_օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։
21/07/2023
📢Հայտարարություն📢
Երևանի Գ.Մարգարյանի անվան 94 ավագ դպրոցը շարունակում է 2023֊2024 ուստարվա ընդունելությունը հետևյալ նպատակային ուսուցմամբ խմբերում`
📖 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ (լեզվական, պատմական)
📖 ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ( տնտեսագիտություն, ֆիզմաթ, կենսաքիմիա, ինֆորմատիկա)
📖 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ (դիզայներական` գծագրություն և կերպարվեստ առարկաների խորացված ուսուցմամբ)
Դպրոցում գործում է նաև անգլերենի անվճար խմբակ, յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 10։00_ին։
Հասցե` Աջափնյակ, Բաշինջաղյան 100, հեռ.` 01039֊89֊20