Art Studio ''Gevorgyan"

Art Studio ''Gevorgyan"

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Art Studio ''Gevorgyan", Education, Խանջյան 13/2, Yerevan.

Մաքրել Ձեր կյանքից ոչինչ պետք չէ,բայց ավելի լավ նկարել կարելի է ;)))))
՛՛Գևորգյան՛՛արվեստանոցը վայր է,որտեղ ստեղծվում է տրամադրություն և իրատեսական են դառնում ստեղծագործական երազանքները:
Արվեստանոցի դռները բաց է բոլոր նրանց համար ,ովքեր ցանկանում են նկարել՝ բացահայտել թաքնված ստեղծագործական ներուժը:Իսկ մենք կօգնենք ձեզ մտածել և ինքնաարտահայտվել արվեստի լեզվով:
Նկարելը և կավի հետ աշխատանքը բարերա

09/01/2026

``Գևորգյան`` արվեստանոցը 10 տարեկան է:Շնորհակալ ենք մեր հարյուրավոր սաներին կրթությունը մեզ վստահելու համար❤️

27/12/2025

Մարիամն է`Փ.Թերլեմեզյանի անվ.քոլեջի դիմորդ❤️

26/12/2025

Մինչ բոլորը ամանորյա եռուզերի մեջ են,մենք ունենք ավելի կարևոր գործեր☺️: Կարինեն`Ճարտարապետական Համալսարանի դիմորդ է❤️

06/10/2025

Հարգելի՛ գործընկերներ,ստուդիայի սաներ ,ուսանողներ և բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքը կապել են ճարտարապետության հետ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ճարտարապետների օրվա առթիվ։

Ճարտարապետը ստեղծում է ոչ միայն շենքեր, այլև միջավայր, մշակույթ և ժամանակի ոգի․ յուրաքանչյուր գիծ, ձև ու տարածություն արտացոլում է նրա մտածողությունը, ստեղծագործական խիզախությունն ու պատասխանատվությունը։ Դուք եք, որ ձևավորում եք մեր քաղաքի կերպարը, պահպանում պատմական շերտերը և միաժամանակ բացում նոր հորիզոններ գալիք սերունդների համար։

Թող ձեր բոլոր նախագծերն իրականանան ամուր հիմքերի վրա՝ ինչպես տեխնիկապես, այնպես էլ գաղափարապես։
Մաղթում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ, անսպառ ներշնչանք և հարգանք այն գործի հանդեպ, որը մշտապես կապում է գեղեցիկը, օգտակարը և հավերժը։

Հարգանքով՝
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և``Գևորգյան ´´ստուդիայի դասախոս Վահան Գալստյան

05/10/2025

Աշխատանքդ արդյունավետ է,երբ տեսնում ես արդյունքները:Շնորհավոր ուսուցչի տոնը:Դա մեծ պատգամ է,որը պետք է կատարել պատվով❤️

25/08/2025

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԿԱՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ` ԴԻՄՈՐԴ ԵՍ՞:
Կարևորում ես`պրոֆեսիոնալիզմը,փորձառությունը և ուզում ես արդեն սկսել ԳԾԱԳՐՈւԹՅԱՆ կամ ԿՈՄՊՈԶԻՑԻԱՅԻ դասընթացները ՞, դու արդեն ճիշտ տեղում ես,մնում է գրանցվել: -————————————————— 🔺Դասընթացի մեկնարկը սեպտեմբերի 1 ից
🔺Խմբում սաների առավելագույն քանակը՝
8 հոգի է, ինչն էլ թույլ է տալիս ցուցաբերել անհատական մոտեցում
🔺Շաբաթը երկու դաս է,2 ժամ տևողությամբ
🔺Գծագրության դասընթացի օրերը` երկուշաբթի և հինգշաբթի:Կոմպոզիցիան` ուրբաթ և կիրակի:
🔺Ունենք սահմանափակ տեղեր
🔺ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԵԿ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԱՆՎՃԱՐ Է (նախապես անհրաժեշտ է գրանցվել)

՛՛Գևորգյան՛՛արվեստանոցը գտնվում է Խանջյան13/2 (Վերնիսաժի հարևանությամբ):
☎️093260417

Photos from Art Studio ''Gevorgyan"'s post 18/08/2025

Եթե ցանկանում ես ընդունվել նկարչական բուհ և փնտրում ես պրոֆեսիոնալ ստուդիա`դու արդեն ճիշտ էջում ես:


🔺Ընդունվելու համար ոչ մի նշանակություն չունի պատրաստվածության աստիճանը
🔺Խմբում ուսանողների առավելագույն քանակը՝ 8-9 հոգի է, ինչն էլ թույլ է տալիս ցուցաբերել անհատական մոտեցում
🔺Ստեղծված է ջերմ և ստեղծագործական մթնոլորտ
🔺Արվեստանոցը ձեզ կտրամադրի նկարելու համար անհրաժեշտ որոշակի նյութեր
🔺Մշակված է հատուկ ծրագիր նկարչական բուհ ընդունվողների համար (Փ. Թերլեմեզյանի անվ. Քոլեջ, Հայաստանի Գեղարվեստի Ակադեմիա, Ճարտարապետություն և Շինարարության Պետական Համալսարան,Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան,Ֆլորենցիայի Գեղարվեստի Ակադեմիա,Սանկտ Պետերբուրգի Համալսարան,Ռուսաստանի նկարչական ակադեմիա,Մոսկվայի գեղարվեստի քոլեջ)
🔺Շաբաթը երկու դաս է (գծանկար` 1.30 ժամ տևողությամբ ,գծագրություն և կոմպոզիցիան` 2 ժամ տևողությամբ)
🔺Դասընթացի օրը և ժամը կհամաձայնեցվեն ուսանողների հետ
🔺Արվեստանոցը գործում է շաբաթ և կիրակի
ներառյալ
🔺Դասընթացի մեկնարկը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ից: Ամրագրիր քո տեղը նախապես,քանի որ մեզ մոտ տեղերը սահմանափակ է
Շտապիր սպասում ենք քեզ ♥️

ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԵԿ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԱՆՎՃԱՐ Է (նախապես անհրաժեշտ է գրանցվել)

Դասավանդվում է՝

Գծանկար
Գունանկար
Կոմպոզիցիա
Գծագրություն

՛՛Գևորգյան՛՛արվեստանոցը գտնվում է Խանջյան13/2 (Վերնիսաժի հարևանությամբ):
☎️093260417

Photos from Art Studio ''Gevorgyan"'s post 18/07/2025

Արդեն պաշտոնապես Ճարտարապետության և շինարարության ազգային Համալսարանի ուսանողներ:Ընդունում ենք շնորհավորանքներ ☺️♥️ 1.Սողոմոնյան Տաթև (անվճար համակարգ) 2.Բադալյան Մարիա 3.Զեյթունյան Սուսաննա 4.Գյուլազյան Կամո 5.Սահակյան Մարիա 6.Իզմայիլյան Մարտա ______________ 7.Բոյաջյան Անի 8.Սարգսյան Հայկ 9.Սեյրանյան Անի 10.Հակոբյան Աննա 11.Մխիթարյան Սյուզի 12.Ղազարյան Էլեն 13.Թորոսյան Լիանա 14.Խաչատրյան Էմմի 15.Կարապետյան Անահիտ 16.Ռևազյան Վահե

08/07/2025

Երեկ մեր ստուդիայի Գծագրության դասախոս ,Սերգեյ Համբարձումյանի ծննդյան օրն էր:Շնորհավորում ենք: Շնորհալ ենք աշխատանքի հանդեպ ցուցաբերած պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի համար:Ստուդիայի սաների գրանցած հաջողությունները վերջինիս ապացույց է:

03/07/2025

Հարութին հեշտ չտրվեց Թերլեմեզյան (քոլեջ) ընդունվելը:Բայց համառորեն պայքարեց ու հասավ նպատակին:Իսկ այսօր դիպլոմային պաշտպանությունն էր: Հարութ ջան շնորհավորում ենք,մաղթում նույն համառությամբ հասնես մյուս նպատակներիդ,քեզ շատ սիրում ենք:

29/06/2025

Եսթերն ավարտեց Շառլ Ազնավուրի անվան քոլեջը:Ապրես որ պայքարեցիր ու հասար այս օրվան:Շնորհավորում եմ և նորանոր հաջողություններ մաղթում🤍

27/06/2025

Սուսաննայի տեսակով հիցած եմ,չափազանց հաճելիա աշխատել նպատակասլաց ու աշխատասեր սաների հետ,և ամենօր տեսնել թե ոնց են աճում:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Խանջյան 13/2
Yerevan

Opening Hours

Monday 14:30 - 20:00
Tuesday 14:30 - 20:00
Wednesday 14:30 - 20:00
Thursday 14:30 - 20:00
Friday 14:30 - 20:00
Saturday 14:30 - 20:00
Sunday 14:30 - 20:00