30/07/2025
Հարգելի ջավախքցի դիմորդներ կարող եք գրանցվել..
📣ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով:
💻Էլեկտրոնային հարթակի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը մանրամասն ներկայացված է դիմորդի համար նախատեսված ուղեցույցում: Ըստ այդմ՝ նախևառաջ պետք է գրանցվել համակարգում. գրանցման ակտիվացումից հետո հնարավորություն կտրվի կատարել հետագա հաջորդական քայլերը:
✅fs.emis.am Էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը, կրթական աստիճանները:
⬇️⬇️⬇️⬇️
https://escs.am/am/news/30570?fbclid=IwY2xjawL253lleHRuA2FlbQIxMABicmlkETFQcGJhWjBkQzRCMnZWRXdXAR6LzPl9Tbr8BQ8wOgyzBwLXQU7JeRd04NrJa7NteCrzJe8Ft021CJ8NU7w1HA_aem_F0YiaaQch6cKdKcJDa3LXw
Գործարկվել է ընդունելության fs.emis.am էլեկտրոնային համակարգը՝ օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար - ՀՀ ԿԳՄՍՆ
ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունե...
23/06/2025
Մեկնարկում է օտարերկրյա, այդ թվում՝ Ջավախքի և սփյուռքահայ դիմորդների գրանցման և փաստաթղթերի հայտագրման գործընթացը ՀՀ բուհեր: Ավելի մանարամասն կարող եք ծանոթանալ՝⬇️⬇️⬇️⬇️⬇️
👉https://escs.am/am/news/29980?fbclid=IwY2xjawLF68lleHRuA2FlbQIxMQBicmlkETFIMFB5R0JHZjQ3S09hNHVJAR4CyKzDyOcHfnbP3Jyc4pPQudEAGHmMs6D-drKJ4e-X563o4Js3jM6uTsYWHw_aem_4Coj1mu91RPbvifOOUIgZw
#Ջավախք #Ուսանող #Միություն #ՋՈւՄ
Մեկնարկում է օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների գրանցման և փաստաթղթերի հայտագրման գործընթացը ՀՀ բուհեր - ՀՀ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվ....
22/04/2024
Սիրելի՛ դիմորդ,
Եթե կրթաթոշակի հայտը լրացնելիս սեղմել եք «պահպանել և հետո շարունակել կոճակը», ձեր հայտը մեր բազայում կիսատ կարգավիճակում պահպանվում է՝ հետագայում շարունակելու նպատակով։
Որպեսզի հայտերը դիտարկվեն, պետք է լրացնել պարտադիր լրացման դաշտերը, ավարտին հասցնել դիմումը և սեղմել «ուղարկել հայտը» կոճակը, որից հետո կստանաք հայտը հաջողությամբ ուղարկելու մասին նամակ:
Ձեզ Հաջողություններ ենք մաղթում մրցութային փուլերում🤍
21/03/2023
📌Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը
📈Այս տարի 2023-2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտին:
☑️Ինչպես նախորդ տարի, 2023-2024 ուստարում ևս 100 տեղով ավելացվել է բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվել են STEM ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը տնտեսության զարգացման համար:
Ավելին⤵️
https://escs.am/am/news/15718
24/02/2023
Ջավախքցի Արթուր Գորոյանը հաղթել է 6-ժամյա մրցավազքի TCR դասում:
Ջավախքցի Արթուր Գորոյանը հաղթել է 6-ժամյա մրցավազքի TCR դասում
Ջավախքցի Արթուր Գորոյանը հաղթել է 6-ժամյա մրցավազքի TCR դասում
31/12/2022
«Ջավախք» ուսանողական միությունը սիրով շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը` ցանկանալով նրանց խաղաղության ներքո բարեկեցիկ կյանք ու արժանապատիվ ուսում, ինչպես նաև քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ, ընտանեկան սեր ու ջերմություն, համբերություն ու նոր եռանդ: Թող 2023 թ-ին բոլորի օջախներում լինի երջանկություն, մանկան ճիչ, խինդ ու բարեկեցություն, իսկ մեր հայրենիքում տիրի միայն խաղաղությունն ու կայուն զարգացումը: Թող մարդու նվիրական բաղադրիչները` ամուր սերը, հաջողակ կարիերան, քաջառողջությունը, եռանդն ու հավատարմությունը հայրենիքի զարգացման գործում դառնան կյանքի գլխավոր ուղեկիցները:
Ինչպես նաև թող 2023 թվականը անվտանգ տարի լինի բոլոր առումներով: Ձեզ և ձեր հարազատներին մաղթում ենք արժանապատիվ ու անվտանգ կյանք, հույսով ու հավատով լի ապագա: Եվ այն երազանքները, ծրագրերն ու գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն իրականացել նախորդ տարիներին, ապա գալիք տարում անպայման կյանքի կոչվեն:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ!!!
#Ջավախք #ուսանող #միություն #Ամանոր2023
01/09/2022
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավոր սեպտեմբերի 1: Նոր ուսումնական տարին թող լինի հաջողված, նոր գիտելիքներով ու անսպառ եռանդով լի:
#Ջավախք #Ուսանող #Միություն #ՋՈւՄ
18/06/2022
Ընդունելության մասին!!!
Սիրելի՜ ՋԱՎԱԽՔՑԻ շրջանավարտներ, հունիսի 19-ին՝ ժամը 20։00֊ին, առցանց հարթակում տեղի կունենա քննարկում, որի ժամանակ ՀՊՄՀ֊ի (Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան) ջավախքահայ մեր ուսանողները կներկայացնեն ՀՊՄՀ֊ն և ընդհանրապես ՀՀ֊ում ջավախքցի ուսանողների սովորելու հնարավորությունները և պայմանները։ Կփորձենք պատասխանել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության և կրթությունը շարունակելու վերաբերյալ Ձեզ հուզող հարցերին։
Հանդիպման հղումն է՝ https://meet.google.com/prc-hygv-dbq
31/05/2022
Մայիսի 30-ին Երևանում ջավախքցի Արտյուշ Գոմցյանը 60 կգ քաշային կարգում դարձել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն, որը Վրաստանի Բռնցքամարտի հավաքականի համար 2-րդ ոսկե մեդալն էր🥊🥊🥊🥊🥇 🥇
Շնորհավորում ենք Հայ-վրաց ժողովուրդներին հաղթանակի կապակցությամբ և մեր բռնցքամարտիկին մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ:
#Ջավախք #Ուսանող #Միություն #ՋՈւՄ #Բռնցքամարտ
20/05/2022
‼️Ու Շ Ա Դ Ր Ու Թ Յ Ու Ն‼️
ՀԱՏՈւԿ 2022 թ Ջավախքցի դիմորդների համար...
Գնահատման և թեստավորման կենտրոնը Հունիսի 26-ից մեկնարկելու է լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը: Լրացուցիչ փուլի հայտագրման, քննությունների հանձնման ժամկետը հուլիսի 2-8-ն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ 👇👇
https://escs.am/am/news/12602?fbclid=IwAR2NakM9_H94rUhdqxoSguDKYPsyfF-shS5Jxg4i1WFwUeRPDEIEScQa17s
#Ջավախք #Ուսանող #Միություն #ՋՈւՄ