Big Family Camp

Call Directions

Big Family Camp Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Big Family Camp, Academic camp, Yan Raynis 108/2, Yerevan.

Կան օրեր, որոնք պարզապես անցնում են, իսկ կան օրեր, որոնք մնում են մեզ հետ՝ որպես ջերմ հիշողություն։ Այս օրը հենց այդպիսի...
22/08/2026

Կան օրեր, որոնք պարզապես անցնում են, իսկ կան օրեր, որոնք մնում են մեզ հետ՝ որպես ջերմ հիշողություն։ Այս օրը հենց այդպիսին էր😇🤍

Վերջերս մեր Մեծ Ընտանիքը կրկին միասին էր։ Իսկ ամենակարևորը՝ երկար սպասված հանդիպում էր։ Երեխաներից շատերը երկար ժամանակ չէին տեսել միմյանց, և առաջին իսկ րոպեներից այնքան պարզ էր, թե որքան էին կարոտել իրար։ Գրկախառնություններ, անվերջ պատմություններ, ծիծաղ, աղմուկ… ու այն զգացողությունը, որ կարծես երեկ էինք վերջին անգամ միասին🥹

Մեզ համար օրը կրկնակի առանձնահատուկ էր, որովհետև Հայաստանում էր նաև մեր սիրելի Հայր Վաչէն։ Ճամբարի օրերին երեխաները հասցրել էին ճանաչել ու շատ սիրել նրան, և մեզ համար իսկապես կարևոր էր, որ այդ կապը չավարտվեր ճամբարի հետ։ Այս հանդիպումը ևս մեկ հրաշալի հնարավորություն էր երեխաների համար՝ կրկին Հայր Սուրբի կողքին լինելու, նրա հետ անկաշկանդ զրուցելու, իրենց հետաքրքրող հարցերը տալու ու լսելու նրա մտքերն ու փորձը։ Իսկ ամենագեղեցիկն այն էր, որ այս ամենը տեղի էր ունենում ոչ թե պաշտոնական միջավայրում, այլ մի ամբողջ օր միասին ապրելու, շփվելու, ծիծաղելու ու պարզապես իրար կողքին լինելու ընթացքում։ Մեզ համար շատ կարևոր է, որ ճամբարում ծնված այս ջերմ ու վստահելի կապը շարունակվի նաև ճամբարից դուրս🤍

Օրը սկսեցինք Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցուց։ Հանդիպեցինք Տեր Հարությունին, աղոթեցինք, զրուցեցինք, լսեցինք ու քննարկեցինք թեմաներ, որոնք հատկապես կարևոր են մեր երեխաների համար։

Իսկ հետո… եկավ օրվա ամենաաղմկոտ մասը😄
Միասին անցկացրած ժամեր, պատմություններ, խաղեր, լողավազան, ջուր, արև, լի՜քը ծիծաղ ու էներգիա։ Երեխաներն այնքան էին կարոտել միմյանց, որ թվում էր՝ մեկ օրվա մեջ փորձում էին լրացնել իրարից հեռու անցկացրած ամբողջ ժամանակը💦☀️

Եվ հենց նման օրերին նորից հասկանում ենք՝ Մեծ Ընտանիքը պարզապես ճամբար չէ։

Այն ընտանիք է🥹🤍🫂

Ընտանիք, որտեղ ստեղծված ընկերությունները չեն ավարտվում ճամբարի վերջին օրը։ Ընտանիք, որտեղ ամիսներ անց հանդիպելիս երեխաները նույն ոգևորությամբ վազում են իրար ընդառաջ։ Ընտանիք, որի կապը ուզում ենք պահպանել ու ավելի ամուր դարձնել տարեցտարի❤️

Երեկոյան տուն վերադարձանք հոգնած, բայց այնքա՜ն լիքը՝ նոր հիշողություններով, նոր խոսակցություններով, նոր ծիծաղով ու հաջորդ հանդիպմանը սպասելու ևս մեկ պատճառ ունենալով։

Իսկ այս ամենը չէր լինի առանց այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությամբ հնարավորություն տվեցին, որ մեր երեխաներն ունենան այս օրը։

Մեր ամենաջերմ ու սրտանց շնորհակակությունը այս անգամ մեր բարերարներին՝

Բարշ. Գէորգ Սրկ. Արթինեանին
Վաչէ Աղճայեանին
Սարգիս Ապրիմեանին
Մարտիկ Ապրիմեանին
Գէորգ Պէքէրէտճեանին
Ժագ Հալլաքին
Շանթ Մուրատեանին
Վահէ Ասայեանին
Յարութ Ասայեանին

Շնորհակալ ենք ոչ միայն ձեր աջակցության համար, այլ այն ժպիտների, գրկախառնությունների, ուրախության ու հիշողությունների համար, որոնք այդ աջակցության շնորհիվ ծնվեցին այս օրը🤍

Մինչև հաջորդ հանդիպում, մեր մե՜ծ ընտանիք🫂🥰

05/07/2026
01/07/2026

Դեղին ջոկ՝ «Լիմոններ» 🍋

«Մենք ենք մեր սարերը»՝ երգ, որը մեր «Լիմոնները» ներկայացրին մեծ սիրով, ժպիտներով ու անսահման ոգևորությամբ։

Այս ելույթը պարզապես երգ չէր. այն դարձավ միասնականության, հայրենիքի հանդեպ սիրո և ճամբարային ջերմ մթնոլորտի գեղեցիկ արտահայտությունը։

Բրավո՛, «Լիմոններ»։ Դուք իսկապես պայծառացրեցիք այս օրը։

Հատուկ շնորհակալություն ջակատավարներ Էմմային և Հայկին💛

Այս տարվա Մեծ Ընտանիք ամառային ճամբարը կրկին դարձավ սիրո, ընկերության, հավատքի և գեղեցիկ հիշողությունների մի ամբողջ աշխա...
24/06/2026

Այս տարվա Մեծ Ընտանիք ամառային ճամբարը կրկին դարձավ սիրո, ընկերության, հավատքի և գեղեցիկ հիշողությունների մի ամբողջ աշխարհ։ Եվ այդ աշխարհի կարևոր մարդկանցից մեկը դարձավ Հայր Վաչեն։

Թեև նա առաջին անգամ էր մեզ հետ ճամբարում, թվում էր, թե միշտ եղել է Մեծ Ընտանիք ամառային ճամբարի ընտանիքի մի մասը։ Իր երիտասարդ էներգիայով, անկեղծ ժպիտով, անսահման հոգատարությամբ և երեխաների հետ անմիջական շփվելու յուրահատուկ շնորհով նա շատ արագ գրավեց բոլորի սրտերը։

Այս յոթ օրերի ընթացքում Հայր Վաչեն ոչ միայն անցկացրեց հոգևոր զրույցներ և Աստվածաշնչյան քննարկումներ, այլև ապրեց երեխաների առօրյայով՝ խաղաց նրանց հետ, ծիծաղեց նրանց հետ, լսեց նրանց, աջակցեց ու դարձավ նրանց ընկերը։ Նա իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել բարի, հոգատար, ազնիվ և սիրող մարդ։

Շատ երեխաների համար նա դարձավ այն մարդը, ում խոսքերը դեռ երկար կհիշվեն, իսկ նրա հետ անցկացրած պահերը կմնան որպես ճամբարի ամենաջերմ ու լուսավոր հիշողություններից մեկը։

Սրտանց շնորհակալ ենք Հայր Վաչեին իր ներկայության, ծառայության, նվիրումի և յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերած սիրո համար։ Շնորհակալ ենք այն արժեքների համար, որոնք նա փոխանցեց երեխաներին ոչ միայն խոսքով, այլև իր ամբողջ վարքով ու օրինակով։

Թող Աստված օրհնի Հայր Վաչեին և նրա ծառայությունը։ Մենք ուրախ ենք, որ այս տարի նա դարձավ մեր մեծ ընտանիքի մի մասը և իր ներկայությամբ ավելի գեղեցկացրեց Մեծ Ընտանիք ամառային ճամբարը։

Շնորհակալություն այս գեղեցիկ, լուսավոր և հիշարժան օրերի համար։

Իսկ դուք կցանկանայի՞ք խաղալ   ֆուտբոլից🤩
20/06/2026

Իսկ դուք կցանկանայի՞ք խաղալ ֆուտբոլից🤩

  արդեն սկսվել է🥳🤍🎨🏃‍♀️⚽️✂️
18/06/2026

արդեն սկսվել է🥳🤍🎨🏃‍♀️⚽️✂️

🎉 BIG FAMILY CAMP-ը այս տարի անցկացվում է արդեն 16-րդ անգամ։🌟 Մեր ճամբարի պատմությունը սկսվել է դեռ 2010 թվականին, և արդ...
03/06/2026

🎉 BIG FAMILY CAMP-ը այս տարի անցկացվում է արդեն 16-րդ անգամ։

🌟 Մեր ճամբարի պատմությունը սկսվել է դեռ 2010 թվականին, և արդեն ավելի քան 15 տարի մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն հանգստանում են, այլ նաև ձեռք են բերում նոր ընկերներ, զարգացնում իրենց հմտությունները և տուն վերադառնում լի վառ հիշողություններով ու նոր տպավորություններով։

💜 Այս տարիների ընթացքում հարյուրավոր երեխաներ դարձել են BIG FAMILY CAMP-ի մեծ ընտանիքի անդամը, իսկ շատերը վերադարձել են մեզ մոտ կրկին ու կրկին, ինչը մեզ համար ամենամեծ գնահատականն է։

🎯 Մեր փորձառու և պատասխանատու թիմը ամեն օր երեխաների համար կազմակերպում է հագեցած ու հետաքրքիր ծրագիր՝

🔍 Քվեստներ և թիմային խաղեր
🏃 Սպորտլանդիաներ և ակտիվ մրցույթներ
🧠 Ինտելեկտուալ խաղեր
🎨 Ստեղծագործական և ուսուցողական վարպետաց դասեր
✨ Երեկոյան ծրագրեր և անակնկալներ

📸 Մեր Instagram-ի էջում կարող եք տեսնել նախորդ տարիների լուսանկարներն ու տեսանյութերը, ծանոթանալ ճամբարի առօրյային և զգալ այն ջերմ ու ընկերական մթնոլորտը, որն արդեն 15 տարուց ավելի միավորում է մեր մեծ ընտանիքը։

🤝 Ճամբար ընտրելիս կարևոր է վստահել այն թիմին, որն ունի տարիների փորձ, ձևավորված ավանդույթներ և երեխաների հետ աշխատելու պատասխանատու մոտեցում։

💫 BIG FAMILY CAMP
📍 2010 թվականից
🎊 16-րդ ճամբարային սեզոն

📞 Ամրագրման և հարցերի համար՝
095 42 59 51

Big Family-ն սիրո,հոգատարության,բացահայտումների,ձեռքբերումների ու ընկերների մասին է🫂💜
06/08/2025

Big Family-ն սիրո,հոգատարության,բացահայտումների,ձեռքբերումների ու ընկերների մասին է🫂💜

Մեր արևները🥹💜 #մեծընտանիք  #ճամբար  #ամառայինճամբար   #զվարճանք  #երեխաներ  #ուրախժամանց  #ընկերներ  #արկածներ  #երջանիկ...
05/08/2025

Մեր արևները🥹💜

#մեծընտանիք #ճամբար #ամառայինճամբար #զվարճանք #երեխաներ #ուրախժամանց #ընկերներ #արկածներ #երջանիկպահեր #խաղեր #մեծընտանիքճամբար

Երեխաների էմոցիաները ամենակարևորն են մեզ համար🥰💜 #մեծընտանիք  #ճամբար  #ամառայինճամբար   #զվարճանք  #երեխաներ  #ուրախժամ...
05/08/2025

Երեխաների էմոցիաները ամենակարևորն են մեզ համար🥰💜

#մեծընտանիք #ճամբար #ամառայինճամբար #զվարճանք #երեխաներ #ուրախժամանց #ընկերներ #արկածներ #երջանիկպահեր #խաղեր #մեծընտանիքճամբար

Address

Yan Raynis 108/2
Yerevan
0035

Telephone

+37494081095

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Big Family Camp posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category