01/06/2020
Շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին ամառային տոնի առթիվ և մաղթում նրանց էլ ավելի երջանիկ ու պաշտպանված մանկություն։ Հունիսի 1 այն օրն է, երբ մեծահասակներս անկաշկանդ ու շռայլորեն դրսևորում ենք մեր անմնացորդ սերը երեխաների նկատմամբ, անթաքույց անմիջականությամբ զվարճացնում ու զվարճանում նրանց։ Ավաղ, այս տարի մենք անմասն ենք մնում։Իրապես, վերջին ամիսների պարտադրված մեկուսացումը անչափ ճնշել է, հատկապես, փոքրերի դեռևս ամբողջապես չձևավորված ներաշխարհը։Սակայն երեխային սիրելը նրան հնարավոր բոլոր փորձություններից պաշտպանելն է։ Խաղաղ և առողջ մանկություն ։Դեռ հանդիպելու ենք։😍
19/05/2020
Երկարատև ընդմիջումից հետո ուրախ եմ կրկին ողջունել բոլորին։ Հուսով եմ՝ առողջ եք։ 😍
Գործունեության առավել քան 10 տարիների ընթացքում երբևէ այսքան երկար ժամանակով չի դադարեցվել մեր կենտրոնի աշխատանքը։
Ցավոք, երկարատև պարապուրդը և կրթական գործընթացի կազմակերպման հարցերում անորոշությունը ստիպեցին ի վերջո որոշ ժամանակով դադարեցնել կենտրոնի աշխատանքը Եկմալյան 6 հասցեում։ Բարեբախտաբար, ճգնաժամերը նաև ստեղծում են «հնարավորության նոր հարթակներ», որոնք երկկողմանի շահավետ են դարձնում ցանկացած համագործակցություն։ Ներկայում չենք կարող խոսել առկա պարապմունքները վերսկսելու մասին, առաջնայինը երեխաների առողջության պահպանումն է, բայց քննարկում ենք հեռավար դասընթացների կազմակերպման նպատակահարմարությունը։ Մասնակցեք ճիշտ որոշման կայացմանը, ստորև մեկնաբանություններում մի հապաղեք արտահայտել ձեր կարծիքը, գրեք՝ որ առարկաները կցանկանայիք, որ դասավանդվեն առցանց,հիմնավորեք նաև անհամաձայնությունը, չէ որ տվյալ կրթական գործընթացում մեծապես ներգրավված են լինելու նախադպրոցական տարիքային խումբի երեխաները։Խնդրում եմ էջի բոլոր դիտորդներին՝ մոտ 10 000 հավանողներին, ակտիվորեն մասնակցել քննարկմանը։ Հավատացեք, նոր ձևավորվող ծառայության բարեհաջող գործարկումը երաշխավորելու է ծրագրի ԱՆՀԱՄԵՄԱՏ մատչելիությունն ու ներառականությունը։
15/03/2020
Սիրելի ծնողներ,
գարնանային արևոտ ու պայծառ օրերին դժվար է երեխաներին պահել տանը՝ հեռու իրենց ընկերներից և սիրած զբաղմունքներից։ Սակայն մինչև մարտի 23-ը, և , եթե լինի ԿԳՄՍ նախարարի հրամանը , դրանից էլ հետո ևս մեկ շաբաթ, «Ծիր կաթին» կենտրոնը կմնա փակ։ Մի տխրեք, միասին ՝ Ձեր օգնությամբ, մենք կվերականգնենք բոլոր բաց թողնված պարապմունքները, կհասցնենք հանձնել գարնանային հանդեսները և կպատրաստվենք ավարտական միջոցառումներին։
Իսկ մինչ այդ, ծեփամածիկե ձեռակերտ ծաղիկներն ու փոքրիկների լայն ժպիտները թող դրական լիցքեր հաղորդեն Ձեզ, և բարձր տրամադրությունը պահպանվի հաջորդ շաբաթվա ամբողջ ընթացքում։
Կհանդիպենք։😍
Ձեր տնօրեն՝ Լիանա Չիթչյան։
01/03/2020
Հարգելի՛ ծնողներ,
ս.թ. մարտի 2֊8֊ը«Ծիր կաթին» ուսումնական կենտրոնում ևս դասերը կդադարեցվեն՝ հաշվի առնելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ կորոնավիրուսի հետ կապված որոշումը։Բաց թողնված պարապմունքները կվերականգնվեն ս. թ. հուլիսի 1-8-ը։
Մաղթում ենք բոլորին քաջ առողջություն։
25/02/2020
Օգտակար🍎 և վնասակար 🍔սննդակարգ