194 Հիմնական Դպրոց

194 Հիմնական Դպրոց

Share

Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց, գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում

Photos from 194 Հիմնական Դպրոց's post 20/06/2026

✅ Ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Մաթևոսյանը ներկայացրեց ևս 2 հետաքրքիր նախագիծ 9դ դասարանի հետ:

🌞 «Արևային էներգիան այսօր, մեր կյանքում» նախագծայինին ներկայացրեցին անչափ արդիական և կարևոր մի նախագիծ՝ նվիրված արևային էներգիայի կիրառմանն ու դրա հեռանկարներին:
Նախագծի շրջանակներում սովորողները կատարել էին համակողմանի հետազոտություն.

📌Գործնական կապ դպրոցի հետ.
Երեխաները հարցազրույց էին վերցրել դպրոցի տնօրենից, ով ներկայացրեց դպրոցում արևային համակարգերի կիրառման արդյունավետությունն ու իր լիարժեք գոհունակությունը:
📌Մաթեմատիկական հաշվարկներ. Օգտագործելով հատուկ հաշվիչներ՝ սովորողները վերլուծել էին էներգիայի խնայողության տնտեսական և բնապահպանական օգուտները:
📌Նորարարական ապագա.
Որպես նախագծի ստեղծագործական ավարտ՝ աշակերտներն առաջարկեցին «ապագայի անձրևանոցներ» և լիցքավորման սարքեր, որոնք սնուցվում են բացառապես արևային էներգիայով:
Հպարտ ենք մեր ստեղծագործող ու նորարար սերնդով, ովքեր պատրաստ են կերտել ավելի կանաչ ու էներգախնայող ապագա: 🌿☀️

✅Հաջորդ նախագիծն էր.

🌌 «Ճանապարհորդություն աստղազարդ երկնքով». Ֆիզիկայի և տեխնոլոգիաների սինթեզը մեր դպրոցում։

Մեր հաջորդ նախագծային խումբը բոլորիս տեղափոխեց տիեզերքի խորքերը: Աշակերտները ներկայացրեցին աստղագիտությանն ու համաստեղություններին նվիրված անչափ հետաքրքիր հետազոտություն:

🔭Ուսումնասիրել էին
📌աստղերի կառուցվածքը, ջերմաստիճանային սանդղակները, գույներն ու չափսերը (ստացված տվյալներն ամփոփվել էին ինֆորմատիվ գրաֆիկների ու դիագրամների տեսքով):
📌 Համաստեղությունների պատմությունն ու դրանց դիրքը երկնակամարում:

💻 Նախագծի վերջնարդյունքը։

Տեսական նյութով չսահմանափակվելով՝ երեխաները ստեղծել էին սեփական ինտերակտիվ կայքը: Կայքի այցելուն կարող է սեղմել աստղերին, միացնել դրանք իրար, «գծել» համաստեղություններն ու անմիջապես ստանալ սպառիչ տեղեկատվություն դրանց մասին:

🌟🚀 Այսպիսի նախագծերն ապացուցում են, որ ֆիզիկան սոսկ բանաձևեր չեն, այլ ստեղծագործելու և թվային աշխարհում նոր գաղափարներ կյանքի կոչելու անսահման հնարավորություն:

✅ Համատեղ նախագծեր՝
«Երկնքի գաղտնիքները» «Աստղազարդ երկինքը», 9ա և 9գ դասարան
թվով 10 աշակերտ, ուսուցչուհի` Ա. Զիրոյան

Նպատակ՝
Ծանոթացնել աշակերտներին տիեզերքի, երկնային մարմինների և աստղագիտության հիմնական հասկացություններին, զարգացնել նրանց հետաքրքրությունն ու գիտական մտածողությունը։

Photos from 194 Հիմնական Դպրոց's post 15/06/2026

💛 Մեր դպրոցի 4ե դասարանի սովորողները դասվար Աստղիկ Հովսեփյանի հետ հանդես եկան իրենց տարրական դպրոցի ավարտին նվիրված գեղեցիկ միջոցառմամբ։

🎨 Հանդեսը նվիրված էր արվեստին՝ նրա բազմազան ու գունեղ դրսևորումներով։ Երեխաները ներկայացրին երգեր, պարեր, թատերական տեսարաններ, նկարչական ստեղծագործություններ, դհոլի և կիթառի կատարումներ՝ ցուցադրելով իրենց տաղանդը, ստեղծագործ միտքն ու գեղագիտական ճաշակը։

🖼️ Միջոցառման ընթացքում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» ստեղծագործությունից ոգեշնչված մտահղացումը, որը հայրենասիրության, գեղեցկության և ազգային արժեքների յուրօրինակ արտահայտություն է։

💛 Այս օրը դարձավ ոչ միայն տարրական դպրոցի ավարտի խորհրդանիշ, այլև երեխաների ստեղծագործական ձեռքբերումների գեղեցիկ ամփոփումը։

🎉 Դասվար Ա. Հովսեփյանն իր սաներին կրթական ճանապարհի առաջին կարևոր փուլի ավարտին բարի երթ մաղթեց` լիահույս, որ նրանց հետագա ճանապարհը լի կլինի նոր գիտելիքներով, գեղեցիկ երազանքներով, ստեղծագործ մտքերով և հաջողություններով, որ կպահպանեն իրենց սրտերում բարությունը, սերը արվեստի և հայրենիքի հանդեպ, կլինեն նպատակասլաց, համարձակ, ու իրենց կյանքի կտավը կլցվի վառ գույներով` ինչպես արվեստի աշխարհը, որն այդքան գեղեցիկ ներկայացրին։

⏩ Տեսանյութը դիտել այստեղ՝

https://youtu.be/garISo-mRug?si=RK5Z85ZOpWJFEWPF

Photos from 194 Հիմնական Դպրոց's post 12/06/2026

✅ 7բ և 8ե դասարաններում նախագծային աշխատանք կատարեցին ԹԳՀԳ ուսուցչուհի Ք. Հովսեփյանի հետ։
💻 7բ-ն իրականացրեց «Արհեստական բանականությունը նկարներում և տեսանյութերում» նախագծայինը։
☑️ Սովորողները ներկայացրեցին, թե ինչ է ԱԲ-ն, ինչպիսին գործիքներ կան, որոնք կարելի է օգտագործել նկարների ու տեսանյութերի պատրաստման համար։
☑️ Համեմատեցին Adobe Photoshop-ը և ԱԲ-ն, ցույց տվեցին դրանց տարբերությունները։
☑️ Նկարել էին հեռախոսով, Աբ-ով և նկարչական ծրագրով նույն նկարները, կատարել համեմատում։
☑️ Ստեղծել էին լոգոներ։
☑️ Թումանյանի ստեղծագործություններից մեկը ԱԲ-ն էր ասմունքում։
☑️ Իսկ վերջում հիշողությունների գիրկը գցեցին ուսուցիչներին՝ Աբ-ի միջոցով կենդանացրել էին տարիներ առաջ արված դպրոցական նկարները։

🚦8ե դասարանում «Խելացի երթևեկություն» թեմայով նախագծային աշխատանքը 5-14 տարեկան երեխաներին երթևեկության և անվտանգության կանոններին ծանոթացնելու նպատակով էր։
☑️ Սովորողներն ուսումնասիրել էին, թե ինչ խնդիրներ կան անվտանգության առումով, ինչես ճիշտ անցնել փողոցը, օգտվել անցումներից` լուսացույցից խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները։
☑️ Ստեղծել էին գրքույկ ուսուցիչներին ու դպրոցահասակներին ուղղորդող ճանապարհային անվտանգության կանոնների պահպանման համար, ինչպես նաև` «Խելացի երթևեկություն» թեմայով վեբ կայք, որտեղ առանձնացված էին տեսանյութեր, երթևեկության նշաններ, կանոններ և վիկտորինայի հարցեր, որոնց պատասխանում էին անմիջապես կայքում։

Photos from 194 Հիմնական Դպրոց's post 10/06/2026

✅ 7բ դասարանում հանրահաշիվ առարկայի նախագծային աշխատանքի շրջանակներում ուսումնասիրեցին «Դասասենյակի ծավալի հաշվումը» թեման ուսուցչուհի Ա. Մուրադյանի հետ։
🔸 Սովորողները պատրաստել էին իրենց դասասենյակի մակետը, հաշվել էին նաև որքան ծավալով օդ է անհրաժեշտ` դասասենյակում սովորողների թվից կախված։

Photos from 194 Հիմնական Դպրոց's post 09/06/2026

✅ Մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Մուրադյանը 9դ դասարանի մեկ այլ խմբի աշակերտների հետ հանձնեց իր վերջին նախագծային աշխատանքը` «Քառակուսային ֆունկցիան և նրա գրաֆիկը` պարաբոլը, կյանքում և արվեստում», որի ընթացքում բացահայտեցին գիտության թաքնված ու գեղեցիկ կողմերը։
🔸 Աշակերտների հիմնական նպատակն էր դուրս գալ թվերի «չոր» աշխարհից և տեսնել, թե ինչպես է մաթեմատիկան ստեղծում մեր իրականությունը։ Նախագծի ընթացքում հասկացան, թե ինչ դեր ունի քառակուսային ֆունկցիան մարդկության կյանքում՝ սկսած շատրվաններից ու կամուրջներից, վերջացրած տիեզերքն ուսումնասիրող սարքերով։
🔸 Աշակերտները ուսումնասիրել են պարաբոլի անփոխարինելի դերը ժամանակակից աշխարհում.
☑️ Ինչպես են գրաֆիկների ձևափոխությունները թույլ տալիս ճարտարապետներին կառուցել հսկայական կախովի կամուրջներ՝ ապահովելով առավելագույն ամրություն։
☑️ Ինչո՞ւ են ալեհավաքներն ու ռադիոաստղադիտակներն ունենում հենց պարաբոլի տեսք, և ինչպես է դա մեզ ապահովում անլար կապով ու արբանյակային հեռուստատեսությամբ :
☑️ Ինչպես են ֆունկցիաների տեղաշարժերը օգնում աստղագետներին համադրել տարբեր ժամային գոտիներից ստացված տվյալները։
☑️ Նախագիծն անդրադարձավ նաև հանճարեղ Ֆրանսուա Վիետին, ով տառային փոփոխականների ներմուծմամբ հեղաշրջեց հավասարումների լուծման ընթացքը։

✅ Աշակերտների կատարած աշխատանքը խտացվել է երկու հիմնական թվային արդյունքում.
1. Տեղեկատվական գունազարդ գիրք, որը մանրամասն և պատկերավոր ներկայացնում է քառակուսային հավասարումների և անհավասարումների լուծման ընթացքը։
2. Ինտերակտիվ վեբ կայք, որտեղ աշակերտները կարող են ինքնուրույն սովորել կամ ամրապնդել այս թեմայի վերաբերյալ իրենց գիտելիքները ։

⏩ Սիրով հրավիրում ենք բոլորին ծանոթանալ մեր աշակերտների ստեղծած գունազարդ գրքին և կայքին՝ սկանավորելով կից ներկայացված QR կոդերը։

💙 Մաթեմատիկան ամենուր է, պարզապես պետք է սովորել տեսնել այն:

08/06/2026

Ցավակցական ուղերձ․
Ա․ Հովհաննիսյանի անվան հ․ 194 հիմնական դպրոցի ողջ անձնակազմը խորապես վշտացած է մեր դպրոցում երկար տարիներ աշխատած վաստակաշատ մանկավարժ Շողիկ Փանոսյանի անդառնալի կորստի կապակցությամբ։
Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել լավ ուսուցչի, խորհրդատու գործընկերոջ, բարի ու ազնիվ, համեստ ու պարկեշտ մարդու կորստի համար։
Մեր խորին ցավակցությունն ու կարեկցանքը՝ մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
Համբերություն և տոկոնություն՝ դժվարին պահին․․․
Դուք հավերժ կմնաք մեր սրտերում, մեր սիրելի ընկեր Փանոսյան․․․

08/06/2026

🔷 Հարգելի դպրոցական համայնք,
Այսօր սկսվել է 1-ին դասարանցիների հայտագրման 1-ին փուլը, որը կտևի մինչև հունիսի 22-ը։ Այս փուլով կգրանցվեն առաջնահերթյուն ունեցող սովորողները, որոնց քույր/եղբայրը սովորում է կամ ծնողն աշխատում է տվյալ դպրոցում։
🔷 Հայտագրման գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկության և հայտագրման կայքի հղումները տեսեք մեկնաբանության մեջ⬇️

Photos from 194 Հիմնական Դպրոց's post 06/06/2026

✅ 7ա և 7ե սովորողները պատմության ուսուցչուհի Վ. Բադալյանի հետ հանձնեցին «Հայոց այրուձին», «Ի զեն» և «Պատմության քառուղիներով» նախագծային աշխատանքները։
🔸 Ներկայացվեց Հայոց միջնադարի ուժ այրուձին, սպառազինությունները, ժամանակակից զենքերը և դրանց կիրառումը։
🔸Ներկայացրին «Կապույտ ծովի կարոտը» գրքի շնորհանդեսը, որը 7ե դասարանի սովորող Կարինե Ասրյանի աշխատանք է` հիմնված նախապապի օրագրի ուսումնասիրության վրա, որը ներկայացված է «Արմատ ու ծիլ» հանրապետական մրցույթին:

Photos from 194 Հիմնական Դպրոց's post 05/06/2026

💛 4դ-ի սովորողներն ու դասվար Ա. Սիմոնյանը միասին փակում են տարրական դպրոցի ուսումնառության էջը և հրաժեշտ են տալիս միմյանց։
💛 Անցնող 4 տարիների ընթացքում նրանք այնքան բան եմ սովորել միասին, այնքան արդյունավետ դասեր ու նախագծեր են արել, որ ստացել են ՀՊՉ-ներով սահմանված բոլոր հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են հիմնական դպրոց մուտք գործելու համար։
💛 Ահա այս լուսավոր միջոցառմամբ իրենց սրտի և սիրո խոսքն են ասում իրենց ուսուցիչներին, դպրոցին, ծնողներին ու հայրենիքին 🌞

Photos from 194 Հիմնական Դպրոց's post 04/06/2026

📘 6ա դասարանը մայրենիի ուսուցչուհի Լ. Մանուկյանի հետ սկսեց մի նախագիծ, որի նպատակն էր ստեղծագործաբար ավարտել «Մայրենի» դասագրքի պատմվածքները։
🔸 Այս դասարանի սովորողներ Ստյոպա Գրիգորյանի և Էրիկ Հովհաննիսյանի մտահղացմամբ ստեղծվեց մի պատմություն ազատության ու երազանքի մասին։ Գաղափարն այնքան ոգևորեց նրանց, որ որոշեցին ստեղծել գիրք, որը տնօրենի կողմից գովեստի խոսքերի արժանացավ։ Էլ ավելի ոգևորված` որոշեցին գիրքը բազմացնել։
📚Մեկնարկը տրված է մեր փոքրիկ գրողների ու հրատարակիչների կողմից։ Սպասում ենք նոր շունչ ու ավարտ ունեցող պատմությունների։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


7 Nor Aresh Str, 1
Yerevan
0075

Opening Hours

Monday 08:00 - 16:00
Tuesday 08:00 - 16:00
Wednesday 08:00 - 16:00
Thursday 08:00 - 16:00
Friday 08:00 - 16:00