17/11/2025
Այս պահին Ամստերդամում գտնվում է առնվազն վեց կին կինոգործիչ՝ Հայաստանից, որոնք մասնակցում են IDFA փառատոնի տարբեր ծրագրերին, որը համարվում է աշխարհի ամենակարևոր վավերագրական ֆիլմերի փառատոնը։ Իրականում, հնարավոր է, որ ավելի շատ հայ կինոգործիչներ լինեին ներկայում, բայց ես հիմնված եմ ստացված հավատարմագրերի ցանկի ու փառատոնին ներկայացված ֆիլմերի և նախագծերի վրա։ Իրենց քրտնաջան և բարեխիղճ աշխատանքով նրանք բոլորը ճանապարհ են հարթում՝ մյուսների համար։
Ես գրում եմ այս մասին, քանի որ անձնական փորձից գիտեմ, թե որքան դժվար ու պահանջկոտ է այս ամբողջ գործընթացը նրանց համար, հատկապես երբ դա կատարվում է առանց որևէ պետական աջակցության։ Սա իրական, ծանր և շարունակական աշխատանք է, ոչ թե զվարճանքի կամ հանգստի համար նախատեսված փառատոն, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել «չար լեզուները»։
Info from Art House Yan.
26/08/2025
Վավերագրողների հայկական ասոցիացիայի հիմնադրումն ու Հայաստանը՝ «վավերագրության գանձարան»

24/06/2025
🎬 Օգնեք մեզ հայկական վավերագրական ֆիլմերի տարածման գործում:
PlatformDoc-ը ներկայացված է reArmenia հարթակում։
Մեզ ֆինանսապես աջակցելու համար անցեք հղմամբ՝ rearmenia.com/hy/fundraisers/platformdoc?tab=story
#Հավաքագրում #ՎավերագրականՖիլմեր #Հայաստան
13/06/2025
Օրեր առաջ ամփոփեցինք մեր կամավորների աշխատանքը, տվեցինք հավաստագրեր, ֆիլմ դիտեցինք և պարզապես լավ ժամանակ անցկացրինք✨
Շնորհակալություն մեր հրաշալի կամավորներին՝ իրենց նվիրումի և կատարած աշխատանքի համար💙
#կամավորություն #համայնք #վավերագրություն
13/05/2025
Մայիսի 24-30-ը, Երևանում՝ Կինոյի տանը կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոնը։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ – EU for Armenia
Մայիսի 24-30-ը, Երևանում՝ Կինոյի տանը կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոնը։Հանդիսատեսը հնարավորություն կունենա 7 օր շարունակ դիտել որակյալ եվրոպական ֆիլմեր։Ֆիլմեր....
09/05/2025
Եվրասիադոկ շրջանավարտների աշխատարանը մեկնարկեց իր ընթացքը։ Ընտրվել են 7 մասնակիցներ իրենց նախագծերով՝
1. Նանե Պետրոսյան - Աուտիզմ ունեցող երեխաների հետ երաժշտական նվագարաններով աշխատող կոմպոզիտորի և իր մեթոդի շուրջ նախագիծ - Վայրի Նվագարան
2. Մարինե Հովակիմյան - Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց ընտրության գնալու և գեղեցիկ երևալու մասին - Զարդ ու Քվե
3. Էվելինա Բարսեղյան - Վարդանյան եղբայրների կրկեսի և իրենց երազանքների ընթացքի մասին - Եղբայրներ
4. Աշոտ Հարոյան - Գյումրիում ապրող բազմազավակ կիսահայ և կիսառուս ընտանիքի պատանիների կյանքի ընթացքը - իսկ դու ինձ դեռ սիրո՞ւմ ես
5. Ստելլա Համբարյան - Ալավերդիում ապրող իր տատիկի կյանքի այս էտապը - Մանո
6. Նարինե Կարապետյան - Արցախցիների հիմնախնդիրները շատ նուրբ դիմանկարների միջոցով - պահպանելով կամ վերափոխելով ինքնությունը
7. Անի Մանգասարյան - Արցախյան երեք սերունք, պապ, որդի և թոռ պատերազմերի հերթափոխում - Տունը սպասում է։
Ինչպես նաև հատուկ կարգավիճակով աշխատարանին է մասնակցում ևս երկու նախագիծ և 4 մասնակից, զարգացնելու և գտնելու իրենց պատմությունը/ ֆիլմը․
1. Զարուհի Մեջլումյան և Մհեր Ենոքյան - Ինչ կյանք կա ճաղերից այն կողմ - Գտիր ելքը
2. Վարուժան Գալտակյան և Միքայել Պետրոսյան - Երեք սերունդ երաժիշտների ընկերությունը երկրի դժվար օրերի ընթացքին - Համ երգ համ ֆիլմ
Նաև աշխատարնի մաս են կազմում տասից ավել ազատ ունկնդիրներ։
Հատուկ շնորհակալություն աշխատարանին աջակցելու համար Institut français d'Arménie Ֆրանսիական ինստիտուտին և Ֆրանսիական դեսպանատանը, ինչպես նաև մեր Ֆրանսիացի գործընկերներին Docmonde ԴոկՄոնդ համայնքին։ Առանձնահատուկ շնորհակալություն Samuel Aubin Սամուել Աուբենին և LesFilms de la Liberté Վլադիմիր Լեոնին։ Աշխատարնը իրականացնում է ԱՓ կրթամշակութային ՀԿն և ՊլատֆորմԴոկը համագործակցելով ԱրմԴոկ - վավերագրողների հայկական ասոցիացիայի հետ։
Բոլոր մասնակիցներին և մենթորներին մաղթում ենք հաջող ընթաց և մեծ ձեռքբերումներ։
Arevik Avanesyan Angela Frangyan Sona Agapie Margaryan Nairi Hakhverdi & Silva Khnkanosyan

05/03/2025
Վավերագրությամբ հետաքրքրվածներ, ԵվրասիաԴոկ աշխատարանը վերադառնում է նոր ֆորմտով։ Դիմելու վերջնաժամկետը Ապրիլի 5, մանրամասների համար անցեք հղումով։
https://www.platformdoc.site/hy/workshop
08/07/2024
Ոսկե Ծիրան փառատոնին մասնակցող հայակական վավերագրական մի քանի ֆիլմի մասին
https://www.youtube.com/watch?v=TzmT_mp7mzY
Փառատոնի կայքի լինքը՝
http://gaiff.am/
Այստեղ կա ամբողջ ծրագիրը
Թեզետա - հուլիսի 8-ին, 16:30; կինոյի տուն
1489 - հուլիսի 9-ին, 19:30; կինոյի տուն և հուլիսի 14-ին, 17:00; կինոյի տուն
Տունս քաղցր ա - հուլիսի 12-ին, 19:30; Մոսկվա կինոթատրոն, կապույտ սրահ
Սև այգի - հուլիսի 11-ին, 17:00; կինոյի տուն
Կար - Չկար - հուլիսի 11-ին, 12:30 և 19:00; Մալյան թատրոնի դահլիճ
Ոսկե Ծիրան փառատոնին մասնակցող հայակական վավերագրական մի քանի ֆիլմի մասին
Փառատոնի կայքի լինքը՝http://gaiff.am/Այստեղ կա ամբողջ ծրագիրըԹեզետա - հուլիսի 8-ին, 16:30; կինոյի տուն1489 - հուլիսի 9-ին, 19:30; կինոյի տուն և հուլիսի 14-ին...