Նելսոն Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոց

Նելսոն Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոց

Share

Նելսոն Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1938-1940-ական թվականներին:

Նելսոն Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1938-1940-ական թվականներին: 1941 թվականից շենքը ծառայել է որպես զինվորական հոսպիտալ, 1946-1947 թթ.՝ Մաքսիմ Գորկու անվան ռուսական միջնակարգ դպրոց։ 1954 թվականից կրում է ԽՍՀՄ կրկնակի հերոս՝ Նելսոն Ստեփանյանի անունը։
2011 թվականին դպրոցի նախկին շրջանավարտ Արթուր Վարժապետյանի ջանքերով դպրոցը հիմնանորոգվել է: 2017 թվականի ամռանը դպրոցը կրկին

21/06/2020

Մեր դպրոցի անձնակազմը և աշակերտները միանում են բուժաշխատողների միջազգային օրվա առթիվ նրանց ուղղված բոլոր շնորհավորանքներին և շնորհակալություն հայտնում անձնվեր աշխատանքի համար։
Օրվա առթիվ դպրոցի սաների յուրօրինակ շնորհակալությունը մեր բժիշկներին և հորդորը՝ մեր համաքաղաքացիներին։
Հ.Գ. Կրենք դիմակ, պահպանենք սոցիալական հեռավորություն և փրկենք կյանքեր։
2Դ դասարան
Դասվար՝ Հերմինե Նազարյան

19/06/2020

Թագավարակը թեև խոչընդոտեց դպրոցներում Վերջին զանգի միջոցառումներ կազմակերպելուն, բայց մեր դպրոցի 9բ դասարանի սաները գտան յուրօրինակ և շատ գեղեցիկ տարբերակ՝ իրենց սրտի խոսքն ասելու և շնորհակալություն հայտնելու դպրոցի տնօրինությանը, դասղեկին, ուսուցիչներին՝ գիտելիքների անծայր ու անեզր օվկիանում ճիշտ ճանապարհ ցույց տալու և իրենց միտքն ու հոգին գիտելիքներով զինելու համար:
Շնորհակալ ենք Ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ…

Ուսուցի՛չ բարի… Սիրո՜ղ սիրտ…
Ապրի՛ր հավետ… Եղի՛ր առողջ…
Որ… Եղիցի լու՜յս…
Մնա՛ս բարով, սիրելի՛ կրթօջախ…

28/05/2020

Սարդարապատի հերոս Մանասեր Մանասերյանի ծոռան, Հայրենիքի ապագա պաշտպանի հարգանքի տուրքը մեր անմահ հերոսների հիշատակին։
3Ա դասարանի աշակերտ, կրտսեր նելսոնական՝ Ալեն Բուդաղյան
Դասվար՝ Հասմիկ Չախալյան Hasmik Chakhalyan

09/05/2020

Նելսոն Գևորգի Ստեփանյան. Խորհրդային Միության կրկնակի հերոս

09/05/2020

3Ա դասարանի աշակերտ Ղուկասյան Ալեքսանդրի շնորհավորանքը մայիսյան տոների առթիվ։
Շնորհավոր Եռատոն...
Դասվար՝ Hasmik Chakhalyan

25/04/2020

4Դ դասարանի աշակերտների հարգանքի տուրքը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։
Դասվար՝ Կիրակոսյան Արմինե

22/04/2020

2Ա դասարանի աշակերտները և ծնողները սրտանց շնորհավորում են իրենց դասվար՝ Ասրյան Լարիսային տարեդարձի առթիվ և մաղթում ընտանեկան ջերմություն, քաջ առողջություն և կանացի հավերժ հմայք։

22/04/2020

1-Բ դասարանի աշակերտներն ու ծնողները սրտանց շնորհավորում են իրենց դասղեկին՝ Մաճկալյան Գայանեին, ծննդյան օրվա առթիվ: Տեսահոլովակը փոքրիկ անակնկալ է սիրելի ուսուցչուհու համար։
«Գնահատելով ու անչափ կարևորելով Ձեր անձնվեր աշխատանքը՝ մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, անսպառ համբերություն: Դուք Ձեր բարությամբ ու նվիրվածությամբ կրթում ու դաստիարակում եք սերունդներ՝ նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները , ինչի համար մենք երախտապարտ ենք Ձեզ ու շնորհակալ: Մենք Ձեզ շատ ենք սիրում ու կարոտում.........»

Սուրբ Հարության տոն 13/04/2020

Ահա այսպես էին պատրաստվել 3Ա դասարանի սաները Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին (Զատիկ):
Դասղեկ՝ Հասմիկ Չախալյան:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Hanrapetutyan 72
Yerevan