ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society

ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society, Education, 2 Koryun Street, Yerevan 0025, Yerevan.

ԵՊԲՀ Ուսանողական Գիտական Ընկերության խումբը ստեղծված է միավորելու բոլոր այն ուսանողներին, ովքեր հետաքրքրված են գիտությամբ, ուզում են մասնակցել համալսարանում կատարվող փորձերին և հետազոտական աշխատանքներին, կոնֆերանսներին և սեմինար-քննարկումներին, տեղյակ լինել մեր համալսարանի և աշխարհի գիտական կյանքում տեղի ուեցող փոփոխություններին:

Photos from ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society's post 22/12/2025

🩺 Դեկտեմբերի 18-ին կայացավ, Ուսանողական Գիտական Ընկերության կազմակերպած, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և Հեպատոլոգիայի և Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնների հետ համատեղ քեյս-քննարկում, որի ընթացքում ներկայացվեց կլինիկական բարդ և հետաքրքիր դեպք։ Քննարկումն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ խթանելով մասնակիցների քննադատական մտածողությունն ու մասնագիտական ներգրավվածությունը։

☝️Քեյսի համատեղ վերլուծության արդյունքում պարզվեց, որ ներկայացված կլինիկական պատկերը հիպերտրիգլիցերիդեմիկ պանկրեատիտ է։

👀Քննարկման եզրափակիչ հատվածում անդրադարձ կատարվեց տվյալ հիվանդության ախտաբանության մեխանիզմներին, ինչը հնարավորություն տվեց ավելի խորությամբ հասկանալ հիվանդության զարգացման հիմքում ընկած գործընթացները։

23/11/2025

🌟Ձեզ ենք ներկայացնում ԵՊԲՀ Ուսանողական Գիտական Ընկերության և Համաճարակաբանության ամբիոնի համատեղ ծրագիրը։

🦠Ծրագրի առաջին նյութը վերաբերվում է հակաբակտերիալ կայունությանը։

🎥Տեսանյութում կգտնեք թե՝
- ի՞նչ է հակաբակտերիալ կայունությունը
- ի՞նչ մարտահրավերներ է այն առաջացնում

Հետևե՛ք մեր էջին և եղեք տեղեկացված

Photos from Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University's post 19/11/2025
07/11/2025

❕Ձեզ ենք ներկայացնում մեր կոնֆերանսի խոսնակներին․

Արտեմ Գրիգորյան` ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի
ամբիոնի վարիչ, բգթ
Ելենա Աղաջանովա` ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի
ամբիոնի վարիչ, բգդ
Մանիկ Գեմիլյան` ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, լյարդաբան, գաստրոէնտերոլոգ, բգթ
Ելենա Գևորկովա` Գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, Գլասբո կլինիկա

Սպասվում է շատ հետաքրքիր և հարուստ գիտելիքներով հանդիպում🔆

Կհանդիպենք նոյեմբերի 12֊ին, ժամը 16։00,
Նելլի Խոստիկյանի անվան 6֊րդ լսարանում։

🔗Գրանցման լինկը ստորև՝
docs.google.com/forms/d/e/1FAIpQLSff860S0SVcSlzOnXwVLN8ZvDKPDHDvU1oXRzea17OhVySfog/viewform

29/09/2025

🔬💡 Ուսանողական գիտական ընկերությունը կրկին պատրաստ է ընդունել նոր անդամների։ Միացիր մեզ ու դարձրու քո գաղափարները իրականություն։

Լինքը docs.google.com/forms/d/e/1FAIpQLScRIyg3ueN1GEA-o-5sV-7M2-8F1oVHsWCuOv4RK3GnPrYqHg/viewform?usp=sf_link.

Photos from ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society's post 08/09/2025

Ուշադրություն❕
🔉Scientific Communities-ը հայտարարում է ընդունելություն

🔸Scientific Communities-ը խումբ է, որը կենտրոնանում է գիտական տարբեր թեմաներ քննարկելու մեջ brainstormingի եղանակով։

📌Խումբը նաև նպատակ է դրել խմբի անդամներին ծանոթացնել գիտությանը, գիտական աշխատանքին Հայաստանում, ու դա իրականացնում է` կազմակերպելով այցեր դեպի տարբեր գիտական կենտոններ։ Բացի դրանից խումբը զարգացնում է ինտուիտիվ և դեդուկցիոն մտածելակերպ, ինչպես նաև կլինիկական մտածելակերպ տարբեր քեյսերի քննարկումների միջոցով, ինչպես նաև անցկացվում են տարբեր հետաքրքիր և տրամաբանական խաղեր (օր.` կլինիկական դետեկտիվ խաղ)։

🧠Գիտական առումով թեմաների քննարկումը օգնում է թիմի անդամներին փնտրել և գտնել հուսալի աղբյուրներ, ճիշտ կարդալ և զտել ինֆորմացիան իրենց հետաքրքրող հոդվածներից։

🏌️‍♀️Եվ իհարկե, խումբը զարգացնում է ընկերական շփումը, ինչին նպաստում են կազմակերպվող արտագնա ակտիվությունները (պիկնիկներ, խաղեր):

Հղումը՝ docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfto_DuGML8ZqLHTS7vciAqHCeHXIKwywHbfkCuTu7sfORHhQ/viewform?usp=header

02/07/2025

Նոր ամառ - նոր LabShip

☑️ LabShip 5-ն արդեն այստեղ է, և ժամանակն է կրկին հանդիպել լաբորատորիայում։

💡Վերջին չորս ամառների ընթացքում LabShip ծրագիրը միավորել է տարբեր ուսանողների՝ բացահայտելու կենսաբժշկական գիտության աշխարհը լսարանից դուրս։

🧠 Այս տարի ևս հրավիրում ենք միանալու LabShip 5 ծրագրին բացահայտելու, թե ինչ է տեղի ունենում, երբ բժշկությունը հանդիպում է գիտությանը

❓ Ի՞նչ է LabShip-ը։
LabShip-ը երկշաբաթյա ամառային ուսուցողական ծրագիր է նախատեսված ԵՊԲՀ բոլոր կուրսերի ուսանողների համար, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում՝
✓ այցելել ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի 4 հետազոտական լաբորատորիա,
✓ ուսումնասիրել 3 կարևոր լաբորատոր մեթոդ: Այս տարի առաջին անգամ ներառված է բջիջների կուլտիվացման տեխնիկան,
✓ ձեռք բերել գործնական հմտություններ և հասկանալ, թե ինչպես է գիտությունը կապվում կլինիկական բժշկության հետ:

↪️ LabShip-ին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել հղմամբ՝
https://forms.gle/frfaFuoc3retQ7pd8

‼️ Գրանցման վերջնաժամկետ՝ 04.07.2025թ.:

Photos 18/06/2025
30/05/2025

Սիրով հրավիրում ենք Պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի 85-ամյակին նվիրված գիտաբժշկական քննարկմանը։

Նելլի Գուրգենովնան մշտապես երիտասարդ ուսանողների կողքին էր և խրախուսում էր նրանց հանդես գալ գիտական ելույթներով։ Ուստի այս քննարկմանը գիտական զեկույցներով հանդես կգան ԵՊԲՀ ուսանողները և օրդինատորները՝ ներկայացնելով պաթոլոգիայի զարգացումից մինչև մի շարք հիվանդությունների ախտաբանանական մեխանիզմներ և արհեստական բանականությունը ախտաբանության մեջ թեմաները։

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 2-ին ժամը 16:30, հե՛նց իր անունը կրող Նելլի Խոստիկյան դահլիճում (ԵՊԲՀ, լաբ. մատնաշենք)։

Սիրով սպասում ենք ձեզ:

📘Գիտաբժշկական քննարկումներ` նվիրված Նելլի Խոստիկյանի 85-ամյա հոբելյանին

Հունիսի 2-ին, ժամը 16:30-ին տեղի կունենան «Գիտաբժշկական քննարկումներ»` նվիրված պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի 85-ամյա հոբելյանին:

🖊Միջոցառումը կանցկացվի պրոֆեսոր Խոստիկյանի անունը կրող 6-րդ լսարանում (Լաբորատոր մասնաշենք, առաջին հարկ):

📲Ծրագրին ծանոթացեք` հղմամբ: ⤵️

https://ysmu.am/v2/wp-content/uploads/2025/05/prog.pdf

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


2 Koryun Street, Yerevan 0025
Yerevan