11/06/2024
🐍Ինչպե՞ս առաջին օգնություն ցուցաբերել օձի խայթոցի դեպքում.
👉Ապագա զբոսավարներին հատկապես կարևոր է իմանալ․․․
Ամառը բացօթյա ակտիվ հանգստի ժամանակ է, սակայն տաք սեզոնը մեծացնում է նաև օձերի հետ հանդիպելու վտանգը:
🇦🇲ՀՀ-ի տարածքում կա 4 տեսակի թունավոր օձ՝ գյուրզա, հայկական իժ, լեռնատափաստանյաին իժ և դարևսկու իժ:
✔️Թունավոր օձերն ակտիվ են հիմնականում երեկոյան ժամերին: Թունավոր օձերի մոտ պոչը շատ կարճ է և կտրուկ է ավարտվում, կծածն աննկարագրելի ուժեղ է ցավում, ասես 10 մեղու կծի միաժամանակ, իսկ ոչ թունավոր օձի կծածն ասես սովորական քերծվածք լինի:
Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը↩️
✅Սահմանափակեք տուժածի շարժումները, պառկեցրեք կամ նստեցրեք նրան
✅Առաջին 5 րոպեի ընթացքում պետք է սեղմել խայթած հատվածի շուրջը (չի կարելի սեղմել վերքի վրա),որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։
✅Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը
✅Մեծ քանակությամբ հեղուկներ տվեք տուժածին՝ ջուր, թեյ, հյութ, թան
Շատ կարևոր ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի, բացառելով տուժածի ցանկացած շարժում։
❌Չի կարելի՝
🙅♀️Խայթած տեղում կտրվածքներ անել
🙅♀️Վերքից արյունը արտածծել
🙅♀️Ալկոհոլ քսել կամ խմեցնել կտրականապես արգելվում է, քանի որ դա թույնի ներծծումը ուժեղացնում է ու արագացնում դրա թունավոր ազդեցությունը
#օձ #ամառ #առաջինօգնություն #զբոսավար