Petrosyan Dojo MMA Fight Club

Petrosyan Dojo MMA Fight Club

Share

Petrosyan Dojo "POWER OF SPIRIT" MMA fight club Est. 2013

Ակումբը հիմնադրվել է 2013 թ. Աշոտ Պետրոսյանի կողմից։ Ակումբի կազմում գործում են MMA-ի մեծերի և մանկական խմբեր, որտեղ մարզվում են արական և իգական սեռի պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներ:

27/07/2026

Շնորհավորում ենք մեր ակումբի մարզիկ, MMA, գրեփլինգի և պանկրատիոնի առաջնությունների բազմակի չեմպիոն և մեդալակիր Գոռ Դովլաթյանին ծննդյան օրվա առթիվ։
Նոր հաջողություններ ու երջանկություն։ 💪💪💪

01/07/2026

Շնորհավորում ենք մեր ակումբի մարզիկ, MMA, գրեփլինգի, պանկրատիոնի, ազատ ոճի ըմբշամարտի և մարտական սամբոյի առաջնությունների բազմակի չեմպիոն և մեդալակիր Նարեկ Գոգինյանին ծննդյան օրվա առթիվ։
Առողջություն, երջանկություն ու նորանոր նվաճումներ։ 💪💪💪

18/06/2026

Շնորհակալ ենք Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիա • Grappling Federation of Armenia -ին, ի դեմս` ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանի և գլխավոր քարտուղար Վովա Հովհաննիսյանի, մեր աշխատանքին տրված գնահատականի, ինչպես նաև մեր ակումբին տրամադրված մարզագույքի համար։ 🤝🤝🤝

Photos from Petrosyan Dojo MMA Fight Club's post 15/06/2026

Երեկ Վաշինգտոնում` Սպիտակ տանն անցկացվել էր UFC 250 Freedom մրցաշարը, որում թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար մենամարտեցին Իլիա Տոպուրիան (17-0) և Ջասթին Գեյջին (27-5) և ծանր ու դիտարժան պայքարում հաղթեց Ջասթինը։
Նշենք, որ Ջասթինին այս մենամարտին նախապատրաստող թիմի կազմում էր նաև մեր Սպարտակ Միքայելյանը։ 💪💪💪

09/06/2026

Շնորհավորում ենք մեր ակումբի մարզիկ, MMA, գրեփլինգի առաջնությունների չեմպիոն և մեդալակիր Արթուր Ասլանյանին ծննդյան օրվա առթիվ։
Առողջություն ու նորանոր հաղթանակներ։
🇦🇲💪🇦🇲💪🇦🇲💪🇦🇲

06/06/2026

Շնորհավորում ենք մեր ակումբի մարզիկ, MMA, գրեփլինգի առաջնությունների բազմակի չեմպիոն և մեդալակիր, ՀՀ ԶՈՒ զինծառայող Արթուր Հունանյանին ծննդյան օրվա առթիվ։
Առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն 🇦🇲💪🇦🇲💪🇦🇲💪🇦🇲

02/06/2026

Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում մայիսի 24-ից 31-ն անցկացվեց գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը։
Այն կազմակերպված էր այնքան բարձր մակարդակով, որ կարելի է ասել Հայաստանը նման միջոցառումների անցկացման համար սահմանեց որակի նոր նշաձող։
Մեր ակումբի մարզիկներն ունեցան հետևյալ արդյունքները.
Գրեփլինգ.
1. Թագուհի Խոնդկարյան - 🥇
2. Սոֆի Խաչատրյան - 🥈
3. Ելենա Մխիթարյան - 🥈
4. Ավետ Բարսեղյան - 🥉
🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻
Պանկրատիոն և սիրողական MMA
1. Սոֆի Խաչատրյան - 🥇
2. Ավետ Բարսեղյան - 🥈
3. Վանիկ Հարությունյան -🥉
4. Ալբերտ Հարությունյան -🥉
5. Թագուհի Խոնդկարյան - 🥉
6. Էրիկ Գրիգորյան -🥉
7. Նարեկ Գոգինյան -🥉
8. Մելքոն Մելքոնյան -🥉
💥💥💥💥💥💥💥💥💥💥💥💥💥💥💥💥💥
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիա • Grappling Federation of Armenia` ի դեմս ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանի և գլխավոր քարտուղար Վովա Հովհաննիսյանի, մեր ակումբի մարզիկներին մրցմանը մասնակցելու համար ցուցաբերած ֆինանսական աջակցության համար։
Շնորհակալ ենք մեր թիմի բժիշկ մշտապես մեր կողքին լինելու համար։
Շնորհակալ ենք նաև մեր ընկերներին ու թիմի երկրպագուներին։ 🤝🤝🤝

02/06/2026

Շնորհավորում ենք մեր ակումբի պրոֆեսիոնալ մարզիկ Տիգրան Բադալյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթում առողջություն, նորանոր ձեռքբերումներ ու երջանկություն։ 💪💪💪

Photos from Petrosyan Dojo MMA Fight Club's post 01/06/2026

Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում մայիսի 24-ից 31-ն անցկացված գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում մեր ակումբը պատվով ու բարձր մակարդակով ներկայացրեց Ռոբերտ Խալաթյանը։
💪💪💪

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


ք. Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս, 21/7, ք. Երևան, Ագաթանգեղոսի 13
Yerevan
0054

Opening Hours

Monday 20:30 - 21:30
Tuesday 19:00 - 20:00
20:00 - 21:30
Wednesday 20:00 - 21:30
Thursday 19:00 - 20:00
20:00 - 21:30
Friday 20:00 - 21:30
Saturday 18:00 - 19:00
19:00 - 20:30